Խոսե Խոսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Խոսե
Ի ծնե անունիսպ.՝ José Rómulo Sosa Ortiz
Նաև հայտնի է որպեսJosé José
Ծնվել էփետրվարի 17, 1948(1948-02-17)[1]
Clavería, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էսեպտեմբերի 28, 2019(2019-09-28)[2] (71 տարեկան)
Homestead, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանPanteón Francés de San Joaquín
ԺանրերLatin ballad?
Մասնագիտություներգիչ, ջազ երաժիշտ, հեռուստատեսային դերասան, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասան, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ և սցենարիստ
Երգչաձայնբարիտոն[3]
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Victor, Ariola Records America? և Sony BMG
ԱմուսինAnel?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 José José Վիքիպահեստում

Խոսե Ռոմուլո Սոսա Օրտիս (իսպ.՝ José Rómulo Sosa Ortiz, փետրվարի 17, 1948(1948-02-17)[1], Clavería, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - սեպտեմբերի 28, 2019(2019-09-28)[2], Homestead, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ, առավել հայտնի է Խոսե Խոսե անվամբ), մեքիսկացի երգիչ, երաժիշտ և դերասան։ «El Principe » երգը թողարկելուց հետո նրան շնորհվեց «Երգի արքայազն» (El Príncipe de la Canción) մականունը[4]։ Հանդես է գալիս հիմնականում լատինաամերիկյան ռոմանտիկ բալլադների կատարմաբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարազատ Ասկապոցալկոյում Խոսե Խոսեի բրոնձազույլ արձանը

Խոսե Խոսեն ծնվել է 1948 թվականին փետրվարի 17-ին Մեխիկոյում՝ Ասկապոցալկոյում։ Ապագա երգչի հայրը երաժիշտ Խոսե Սոսա Էսկիվիլյան էր իսկ մայրը՝ նույնպես երաժիշտ՝ Մարգարիտ Օրտիսը։ Քանի որ ծնողների կարիերան այնքան էլ հաջող չէր, ուստի չշտապեցին ողջունել որդու նկրտումները՝ հանդեպ երգ-երաժշտության։ 1963 թվականին Խոսեի հայրը լքեց ընտանիքը։ Այդ պատճառով, ընտանիքի հոգսը թեթևացնելու և մորն ու փոքր եղբորը օգնելու նպատակով, Խոսե Խոսեն սկսեց աշխատել։ Հենց այդ տարում էլ երգիչը ստեղծեց իր առաջին տրիոն, որի կազմում ընդգրկվեցին նրա զարմիկ Ֆրանսիսկո Օրտիսն ու ընկերը՝ Ալֆրեդո Բենիտեսը[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Խոսեն ստորագրեց իր կյանքի առաջին պայմանագիրը «Orfeon Records» ձայնագրման ընկերության հետ[6].

1965 թվականին ընկերներիցս մեկը խնդրեց ինձ, որպեսզի նրա քրոջ ծննդյան որը գիշերերգ (սերենադ) երգեմ։ Պարզվեց, որ վերջինս Orfeon Records ընկերության տնօրենի պատասխանատու քարտուղարն էր։ Նա ասաց. «Դուք շատ լավ երգում եք, չե՞ք ցանկանա մասնակցել լեյբլի լսումներին»։ Ես հաղթահարեցի...
- Խոսե Խոսե

Այս ձայնագրման ստուդիայի հետ համագործակցության ընթացքում Խոսե Խոսեն լուրջ հաջողություններ չարձանագրեց իր կարիերայում։ 1967 թվականին երգիչը ստորագրեց պայմանագիր երգու սինգլներ ձայնագրելու համար՝ «El Mundo» և «Ма Vie», սակայն կրկին անհաջողության մատնվեց։ Դրանից հետո կրկին վերադարձավ սերենադներին և գիշերային ակումբներում ելույթներին Los PEG-ի հետ համատեղ։

1969 թվականին Արմանդո Մանսաներոյի օգնությամբ Խոսե Սոսան լույս ընծայեց իր առաջին ալբոմը, որը կոչվեց «José José »: RCA Victor լեյբլում երգիչը հանդես եկավ Խոսե Խոսե կեղծանվամբ, որը իր և հոր՝ ալկոհոլի չարաշահումից նոր մահացած Խոսե Սոսա Էսկվիլյայի անունների համատեղությունն էր։ Ալբոմը դրական ընդունելության արժանացավ քննադատների կողմից, սական մեծ կոմերցիոն հաջողություններ չարձանագրեց[7]։

1970 թվականին լույս տեսավ Խոսե Խոսեի թվով երկրորդ ալբոմը, որը կոչվեց «La nave del olvido». այս ալբոմի համանուն երգը մեծ հաջողություններ ունեցավ և ճանաչվեց ու սիրվեց Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում։ 1970 թվականի մարտի 25-ին Խոսե Խոսեն Մեքսիկան ներկայացրեց միջազգային երգի փառատոնին։ Այդ փառատոնը կոչվում էր I«I Festival de la Canción Latina» իսկ երգը, որով հանդես եկավ Խոսեն՝ «El Triste»: Արդյունքում երգը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 1970-ականների սկզբներին Խոսե Խոսեն դարձավ ամենահայտնի լատինոամերիկյան ռոմանտիկ բալլադներ կատարողը ամբողջ Լատինական Ամերիկայում։

Երգիչը միջազգային ճանաչման արժանացավ «Amor Amor,» ալբոմի լույս ընծայվելուց անմիջապես հետո։ Այն թողարկվեց Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։ Նույն թվականին, սակայն ավելի ուշ, նույն վայրում լույս տեսավ նաև երգչի մյուս ալբոմը՝ «Romántico»: 1983 թվականին թողարկվեց «Secretos» ալբոմը. այն վաճառվեց ավելի քան 2 միլիոն տպաքանակով հընթացս առաջին շաբաթի[8]։

1990 թվականին Ռաուլ Վելասկոն թողարկեց հատուկ հեռուստատեսային շոու, որը նվիրված էր Խոսե Խոսեի բեմական կարիերայի քսանհինգամյակին ( 1965 թվականից)։ Հաղորդումը եթեր բարձրացավ «Televisa» հեռուստաընկերությամբ և տևեց ավելի քան հինգ ժամ։ Եթերին մասնակցեցին շատ հայտնի անհատներ, որոնց թվում էին Արմանդո Մոնսենարոն, Լիբերտադ Լամարկեն, Վիսենտե Ֆերնանդեսը և այլք։ Այդ ժամանակ երգչի մոտ նկատվում էին առողջական խնդիրներ՝ կապված ալկոհոլի չարաշահման հետ։ 1993 թվականին Խոսեն արձակուրդ վերցրեց և անցավ բուժում ընդունելուն վերականգնողական կլինիկայում։ 1995 թվականին էկրաններ բարձրացավ «Perdóname Todo» ֆիլմը, որը նվիրված էր երաժիշտ-հարբեցող Խոսեի կյանքին ու ճակատագրին. սույն ֆիլմում երաժիշտը նկարահանվեց անմիջապես բուժումն ավարտելուց հետո։

1990-ականների վերջին լույս տեսավ «Distancia » (1998) ալբոմը։ 1999 թվականի սեպտեմբերին Խոսեն Արմանդո Մոնսաներոյի հետ միասին մասնակցեցին Լոս Անջելեսում տեղի ունացած համերգների շարքին, որը կոչվեց «Noche Bohemia»:

2001 թվականին հայտնվեց Խոսե Խոսեի նոր ալբոմը՝«Tenampa» վերնագրով, որը քննադատների կողմից ցածր ռեյտինգի արժանացավ ու վաճառվեց 500000 օրինակով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլիվուդի Փառքի ծառուղում Խոսե Խոսեի աստղը

Խոսե Խոսեն ունի բազմաթիվ մրցանակներ և պարգևներ։ Դրանց թվում են «El Premio a la Excelencia», «Տարվա մարդ» (Latin Grammy Awards of 2005-ի կողմից)։ Ինն անգամ առաջադրվել է «Գրեմիի»։ Հոլիվուդի Փառքի ծառուղում և Լաս Վեգասի Աստղերի ճեմուղիում կան Խոսե Խոսեի աստղերը։ 2007 թվականին հարազատ Ասկապոցալկոյում կառուցվեց և տեղադրվեց Խոսեին նվիրված բրոնզաձույլ արձանը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tenampa (2001)
  • Distancia (1998)
  • Y Algo Mas (1998)
  • Tesoros (1997)
  • Mujeriego (1995)
  • Grandeza Mexicana (1994)
  • 30 Años De Ser El Principe (1993)
  • 40 y 20 (1992)
  • En las Buenas... y en las Malas (1990)
  • ¿Qué Es El Amor? (1989)
  • Sabor A Mi (B.S.O./Soundtrack) (1988)
  • Soy Así (1987)
  • Siempre Contigo (1986)
  • Promesas (1985)
  • Gavilan o Paloma (B.S.O./Soundtrack) (1985)
  • Reflexiones (1984)
  • Secretos (1983)
  • Mi Vida (1982)
  • Gracias (1981)
  • Romántico (1981)
  • Amor Amor (1980)
  • Si Me Dejas Ahora (1979)
  • Lo Pasado, Pasado (1979)
  • Volcán (1978)
  • Reencuentro (1977)
  • El Príncipe (1976)
  • Tan Cerca...Tan Lejos (1975)
  • Vive (1974)
  • Hasta que Vuelvas (1973)
  • Cuando Tu Me Quieras (1972)
  • De Pueblo en Pueblo (1972)
  • Buscando Una Sonrisa (1971)
  • El Triste (1970)
  • La Nave Del Olvido (1970)
  • Cuidado (1969)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/José_José
  2. 2,0 2,1 2,2 https://noticieros.televisa.com/ultimas-noticias/jose-jose-muere-28-septiembre-2019/
  3. https://www.univision.com/amp/famosos/jose-jose-requiem-por-el-principe-triste
  4. «Mexican singer Jose Jose gets star on walk» (անգլերեն). usatoday.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  5. «Artist Biography by Drago Bonacich» (անգլերեն). allmusic.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  6. «The Prince's 40-Year Reign: A Billboard Q&A» (անգլերեն). billboard.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  7. «LP Cuidado – 1969» (իսպաներեն). elprincipedelacancionayeryhoy.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  8. «Secretos – 1983» (իսպաներեն). elprincipedelacancionayeryhoy.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Խոսե» հոդվածին։