«Գեորգիական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակ՝ ProveIt խմբագրում
Տող 3. Տող 3.
'''Գեորգիական ճարտարապետություն''' ([[Անգլերեն|անգլ]]՝. ''Georgian architecture''), անգլախոս երկրներում լայնորեն տարածված ճարտարապետական ոճ, որը բնորոշ է եղել Գեորգիական դարաշրջանին և ընդգրկել է գրեթե ամբողջ [[18-րդ դար|18-րդ դարը]] (1714-1830): Այս տերմինն օգտագործվել է որպես XVIII դարի անգլիական ճարտարապետության ամենաընդհանուր նշանակություն, ճիշտ այնպես, ինչպես XIX դարի էկլեկտիկական ճարտարապետության ամբողջ բազմազանությունը փորձել են ներառել «[[Վիկտորիանական ճարտարապետություն]]» տերմինը:
'''Գեորգիական ճարտարապետություն''' ([[Անգլերեն|անգլ]]՝. ''Georgian architecture''), անգլախոս երկրներում լայնորեն տարածված ճարտարապետական ոճ, որը բնորոշ է եղել Գեորգիական դարաշրջանին և ընդգրկել է գրեթե ամբողջ [[18-րդ դար|18-րդ դարը]] (1714-1830): Այս տերմինն օգտագործվել է որպես XVIII դարի անգլիական ճարտարապետության ամենաընդհանուր նշանակություն, ճիշտ այնպես, ինչպես XIX դարի էկլեկտիկական ճարտարապետության ամբողջ բազմազանությունը փորձել են ներառել «[[Վիկտորիանական ճարտարապետություն]]» տերմինը:


Միացյալ Նահանգներում «գեորգիական» տերմինը սովորաբար օգտագործվում է այդ շրջանի բոլոր շենքերը նկարագրելու համար՝ անկախ ոճից։ Մեծ Բրիտանիայում դա սովորաբար վերաբերվում է այն շինություններին, որոնք համապատասխանում են «ճարտարապետական ​​բովանդակությանը» [1] և ունեն այդ ժամանակաշրջանին բնորոշ ոճական բնութագրեր, թեև դա ընդգրկում է լայն ժամանակահատված:
Միացյալ Նահանգներում «գեորգիական» տերմինը սովորաբար օգտագործվում է այդ շրջանի բոլոր շենքերը նկարագրելու համար՝ անկախ ոճից։ Մեծ Բրիտանիայում դա սովորաբար վերաբերվում է այն շինություններին, որոնք համապատասխանում են «ճարտարապետական բովանդակությանը» [1] և ունեն այդ ժամանակաշրջանին բնորոշ ոճական բնութագրեր, թեև դա ընդգրկում է լայն ժամանակահատված<ref>{{Cite book |url=https://www.worldcat.org/oclc/430888070 |title=Proceedings of the Third International Congress on Construction History : Brandenburg University of Technology Cottbus, Germany, 20th-24th May 2009 |last=edited by Karl-Eugen Kurrer, Werner Lorenz, Volker Wetzk |date=2009 |publisher=Brandenburg University of Technology |isbn=978-3-936033-31-1 |location=Cottbus |oclc=430888070}}</ref>:


== Սահմանում ==
== Սահմանում ==

15:38, 8 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Գեորգիական ճարտարապետություն

Գեորգիական ճարտարապետություն (անգլ՝. Georgian architecture), անգլախոս երկրներում լայնորեն տարածված ճարտարապետական ոճ, որը բնորոշ է եղել Գեորգիական դարաշրջանին և ընդգրկել է գրեթե ամբողջ 18-րդ դարը (1714-1830): Այս տերմինն օգտագործվել է որպես XVIII դարի անգլիական ճարտարապետության ամենաընդհանուր նշանակություն, ճիշտ այնպես, ինչպես XIX դարի էկլեկտիկական ճարտարապետության ամբողջ բազմազանությունը փորձել են ներառել «Վիկտորիանական ճարտարապետություն» տերմինը:

Միացյալ Նահանգներում «գեորգիական» տերմինը սովորաբար օգտագործվում է այդ շրջանի բոլոր շենքերը նկարագրելու համար՝ անկախ ոճից։ Մեծ Բրիտանիայում դա սովորաբար վերաբերվում է այն շինություններին, որոնք համապատասխանում են «ճարտարապետական բովանդակությանը» [1] և ունեն այդ ժամանակաշրջանին բնորոշ ոճական բնութագրեր, թեև դա ընդգրկում է լայն ժամանակահատված[1]:

Սահմանում

Գեորգիական դարաշրջանում գերիշխող ուղղությունը եղել է պալադիականությունը (Անդրեա Պալլադիո): Այս տերմինը համապատասխանում է եվրոպական մայր ցամաքային ճարտարապետության Կլասիցիզմին և կրում է հունական և հռոմեական ճարտարապետական և մշակութային ավանդույթների ազդեցության հետքերը: Շարային շինությունները բաղկացած են եղել աղյուսե տներից` նվազագույն դեկորով և նախապատվությունը տրվել է հստակ երկրաչափական գծերին: Անգլիական ազնվականությունը նախքան այդ տարված էր եվրոպական ռոկոկոյին համապատասխանող Հեռավոր Արևելյան (Շինուազրի) կամ միջնադարյան Նեոգոթիկա (ճարտարապետության) էկզոտիկ ձևերով:

Ոճի առանձնահատկություններ

Գեորգիական գավառական ճարտարապետություն, Նորֆոլկ, 1760

Գեորգիական ճարտարապետության առանձնահատկություններից են շենքի սիմետրիկ հատակագծին դրա նախագծման ժամանակ: Գեորգիական տների ճակատները աղյուսապատ են՝ կազմված հարթ, կարմիր (Մեծ Բրիտանիայում) կամ գունավոր աղյուսներից (ԱՄՆ-ում և Կանադայում) և սպիտակ սվաղած դրվագներից: Դրվագները որպես կանոն պատրաստված են հնտորեն արված կամարների և որմնասյան տեսքով: Մուտքի դռները ներկված են տարբեր գույներով, որոնց վերևի մասում լուսաթափանց բացվող պատուհաններ կան: Շենքերը բոլոր կողմերից շրջապատված են ցոկոլներով (շենքի պատվանդան):

Էվոլյուցիա

Պիկֆորդի տուն-թանգարան. գեորգիական պատմության թանգարանը գեորգիական շինությունում

Գեորգիական տոհմի բրիտանական գահին միանալը չի նշանավորվել անգլիական հասարակության ճաշակի հեղափոխությամբ և ճարտարապետական պարադիգմի կտրուկ փոփոխությամբ: Իրականում, Աննա թագուհու և Գեորգ I- ի օրոք կառուցված ճարտարապետական աշխատանքների տարբերությունը նվազագույն է եղել և բաղկացած է եղել դիտավորյալ բարոկկո շքեղության մերժումից, ինչը քիչ ճարտարապետներ էին անում պալատներ նախագծելիս, ինչպես օրինակ՝ Ջոն Վանբրուն և Նիկոլաս Հոքսմուրը (երբեմն նրանց աշխատանքը նշելու համար օգտագործվել է «անգլիական բարոկկո» տերմինը):

Գեորգիական ճարտարապետության ձևավորման վրա կարող էր ազդել հոլանդական ճարտարապետության ազգային ոճը, որը Անգլիա է եկել Վիլհելմ III Օրանացի օրոք: 18-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվել է խոշոր քաղաքաշինական նախաձեռնություններով, որի ընթացքում ձևավորվել է Մեծ Բրիտանիայի հիմնական քաղաքների `Լոնդոնի, Էդինբուրգի, Դուբլինի և Բաթ (Անգլիա) հանգստավայրի ժամանակակից տեսքը: Լոնդոնի գեորգիական թաղամասերը (օրինակ՝ Բլումսբերին) բնութագրվել են քառակուսի հրապարակներով՝ արիստոկրատ հողատերերի անունները կրող հրապարակներով: Գեորգիական ճարտարապետական ոճի գագաթը շոտլանդացի Ռոբերտ Ադամիի աշխատանքն է, որը լայն ճանաչում է գտել ամբողջ Եվրոպայում, հատկապես նուրբ է եղել դրա ներքին հարդարանքը:

Գեորգիական ճարտարապետությունը դարձել է գաղութային ոճի հիմքը անգլիական թագի արտասահմանյան տիրապետություններում և դրա հիման վրա Միացյալ Նահանգներում հետագայում ձևավորվել է այսպես կոչված ֆեդերալիստական ոճը: 19-րդ դարի սկզբին գեորգիական ճարտարապետության ոճը փոխարինվել է ռեգենսիստական ոճով:

Հայտնի ներկայացուցիչներ

Գեորգիական Բեֆորդ հրապարակը Լոնդոնում

Գրականություն

  • Kammerlohr «Epochen der Kunst», Bd.4 Oldenbourg Schlbuchverlag GmbH, München/Wien 1997. ISBN 3-486-87524-8.

Տես. նաև

  1. edited by Karl-Eugen Kurrer, Werner Lorenz, Volker Wetzk (2009). Proceedings of the Third International Congress on Construction History : Brandenburg University of Technology Cottbus, Germany, 20th-24th May 2009. Cottbus: Brandenburg University of Technology. ISBN 978-3-936033-31-1. OCLC 430888070. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)