Jump to content

Աննա թագուհու ամառային պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա թագուհու ամառային պալատ
չեխ․՝ letohrádek královny Anny
Տեսարան Թագավորական զբոսայգուց
Երկիր`Չեխիա
Ճարտարապետական ոճ`Վերածնության
Հիմնող`Ֆերդինանդ I
Ճարտարապետ`Պաոլո դելլա Ստելլա
Կառուցման
ժամանակաշրջան`
1538-1565
Քարտեզ
Քարտեզ

Աննա թագուհու ամառային պալատ Պրահայում, (չեխ․՝ letohrádek královny Anny), Թագավորական այգու Պրահայի ամրոցի մոտ գտնվող Վերածնության ոճով կառուցներից մեկը, կառուցվել է 1538-1565 թվականներին ճարտարապետներ Ջովանի Սպացիոյի (Giovanni Spazio) և Պաոլո դելլա Ստելլայի (Paolo della Stella) կողմից։

1538 թվականին Ֆերդինանտ I-ի ցանկությամբ սկսվեց շինարարությունը, նրա կնոջ՝ Աննա Յագոլլոնկինի համար։ Համաձայն ռելիեֆի վերջին հետազոտության դիցաբանական ծրագիրը ասում է ինքնակալ իշխանության ուժի մասին, այսինքն՝ Կենտրոնական Եվրոպայի Հաբսբուրգների իշխանության։ Այդպիսի ծրագրից հնարավոր չէ սպասել կառույց, նախորոշված երկրի ղեկավարի կնոջ մասնավոր կյանքի համար,ավելի ճիշտ՝ ներկայացուցչական նպատակի համար:.

Կառույցի ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը սկսվել է 1538 թվականի ապրիլին իտալական շինարար Ջովաննի Սպացիոյի(Giovanni Spazio) և քարտաշ ու քանդակագործ Պաոլո դելլա Ստելլի (Paolo della Stella) մասնակցությամբ, որը աստիճանաբար դուրս մղեց Սպացիոյին։ Սկզբում Սպացիոյի փոխարեն հանձնարարությունը վերցրեց Ստելլան Giovanni Maria Aostalli, հետո (1551 թվականին) Ստելլան՝ ինքը, սկսեց ղեկավարել շինարարությունը։ Իր մահից հետո 1552 թվականին նրա տեղը զբաղեցրեց հարավգերմանացի շինարար Հանս Տիրոլը (Hans Tirol): 1556 թվականից հետո շինարարությունը վերջացրեց Բոնիֆաց Վոլմուտը[1]:.

Շինարարության երկարատև ժամանակամիջոցը պայմանավորված էր ամենից առաջ 1541 թվականի Պրահայի ամրոցի հրդեհով, որից հետո փաստացի աշխատանքները կանգ առան, նաև ազդեց 1554 թվականի պլանի փոփոխության վրա, երբ որոշված էր կառուցել-վերջացնել հարկը։ Նախագծի հեղինակը անհայտ է,հավանորեն նրան հայտնի չէր իտալական Ճարտարապետությունը։ Հավանաբար, կառուցված-վերջացրած հարկի տեսքը նախագծել է Բոնիֆաց Վոլմուտը[1].

Դա Վերածննդի առաջին կառույցն է Բոհեմիայի և Մորավիայի տարածքում:Այդ ժամանակ նախագծում էին այդպիսի շենքեր՝ քառակուսաձև և երկարավուն սրահներ՝ բոլոր կողմերով։ Այն իր կոնցեպցիայով նորարարական է։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական տեսակետից շենքը հանդիսանում է քաղաքամերձ առանձնատուն, այդ ժամանակ կոչվում է «lusthaus» կամ չեխերեն «letohrádek», այսինքն, այդ կառույցը, որը հանդիսանում էր մեծ այգու մաս և որոշված էր պալատի հանդիսությունների համար։ Բնակվելու համար հարմար չէր։ Ամառային պալատը Թագավորական այգու ծրագրի մի մասն էր, որը հիմա վերջափակվում է։

Ուղղանկյուն երկհարկանի շենքի գլխավոր մասը բոլոր կողմերով շրջանցնում է կամարային կամարաշարք (սյուններով կամար հոնիական սյունակարգով):Այդ կամարաշարքի կամարի աղեղում գտնվում է հիշատակված ռելիեֆը։ Ցցուն, մի քիչ զարդավոր և ձևավոր դեկորացիան գտնվում է նույնպես սյուների պատվանդանին, սրահի քիվի եզրազարդը, հանդիսանում է դռների (супрапортами) և պատուհանների տարրերի մի մաս:Կամարաշարին տեղաբաշխված է պատշգամբ,մատչելի երկրորդ հարկից:Տարօրինակ է, որ այն որոշված է դորիական սյունակարգի օգնությամբ,այսինքն խախտվել էր սյունակարգերի վերադրումը։ Բացի պատուհաններից երկրորդ հարկի ռիթմը ստեղծվում է և որմախորշերով։ Տանիքը կազմում է եզակի ատաղծագործության կառուցվածք, հիշեցնելով իր ձևով նավի կորպուսի։

Զբոսայգում՝ ամառային պալատից առաջ, տեղավորված է հայտնի Երգող շատրվանը (չեխ.), ձուլված բրոնզից, 1568 թվականին, բռնոնյան վարպետ Տոմաշեմ Յարոշի (Tomáš Jaroš) երկաթե գործ, իտալացի հեղինակ Ֆրանչեսկի Տեռզոյի(Francesco Terzo). գծագրերով։

Հետագա ճակատագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային պալատում ՌուդոլֆII-ը պահում էր իր հավաքածուն։ Պալատի զետեղարանը սարքավորված էր աստղադիտարանի, այնտեղ աստղագետ Տիխո Բրագեն անցակցնում էր իր դիտումները։

Իոսիֆ II-ի կառավարման ժամանակ շենքի ներսը փչացած էր։

XVIII դարի վերջին պալատը զբաղեցնում էր ավստրիական բանակը։ Որպես հետևանք, 1836 թվականին գործը հասավ մինչև լայնածավալ վերակառուցման[2], որով շենքը խիստ փոխել է իր ներքին տեսքը:Առաջին հերթին կառուցվել է մեծ աստիճաններ դահլիճի ծայրամասում:Գլխավոր դահլիճը զարդարված էր նկարիչ Քրիստիան Ռուբենի նախագծով, պատմական պատկերներով։

1989 թվականի վերակառուցման ժամանակ տանիքների կառուցման մոտ տեղի ունեցավ այրում, որի հետևանքով ինչի համար մի քիչ վնասվել էր պղնձե ծածկույթը։

Այժմյան ամառայինը գլխավորապես ծառայում է կերպարվեստի ցուցահանդեսների համար[2]. Նաև երբեմն ծառայում է Հանրապետության նախագահի պաշտոնական միջոցառման համար։

Տեսարժանության դիտումը հասանել է ապրիլից մինչև հոկտեմբեր,ինչպես և ամբողջ Թագավորական այգին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Vlček, Pavel, and České vysoké učení technické v Praze. Fakulta architektury. Dějiny Architektury Renesance a Baroka Vyd. 1. Praha: Česká technika — nakladatelství ČVUT, 2006
  2. 2,0 2,1 2,2 Летний дворец королевы Анны(младшая статья) на сайте Пражского града

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա թագուհու ամառային պալատ» հոդվածին։