ԱՄՆ և Կանադա. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԱՄՆ և Կանադա. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ (ռուս.՝ США и Канада: экономика, политика, культура), ԱՄՆ և Կանադայի պատմության, ժամանակակից վիճակի և տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման կարևորագույն խնդիրները, ինչպես նաև ռուս-ամերիկյան և ռուս-կանադական հարաբերությունները լուսաբանող ռուսաստանյան ամենամսյա գիտական և հասարակական-քաղաքական հանդես:

Հանդեսը հրատարակվում է ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի կողմից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԱՄՆ. տնտեսություն, քաղաքականություն, գաղափարախոսություն», № 9, 1992 հանդեսի կազմը

Հանդեսը հիմնվել է 1970 թվականին «ԱՄՆ. տնտեսություն, քաղաքականություն, գաղափարախոսություն» (ռուս.՝ «США — экономика, политика, идеология») վերնագրով:

Հանդեսում լուսաբանվում են ժամանակակից ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ ներքին քաղաքականության, արտաքաղաքական և ռազմաքաղաքական դոկտրինի խնդիրները, ինչպես նաև վերլուծության է ենթարկվում է ամերիկյան արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսների, առևտրի, տրանսպորտի, գիտության և մշակույթի վիճակը: Հանդեսում տարբեր ժամանակներում դիտարկման առարկա են եղել դասային պայքարի, հակամենաշնորհային շարժման, ռասայական խտրականության դեմ պայքարի, ԱՄՆ-ում գիտատեխնիկական հեղափոխության սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքները:

1976 թվականին տպաքանակը կազմում էր 34 հազար նմուշ, իսկ 1985 թվականին՝ 29,5 հազար: Առաջին գլխավոր խմբագիրն էր Վալենտին Բերեժկովը:

Ժամանակակից անվանումը հանդեսը կրում է 1999 թվականից: Երկար ժամանակ հանդեսի գլխավոր խմբագիրն էր պ.գ.թ. Էդուարդ Իվանյանը:

Հանդեսը շարունակում է բարձր հեղինակություն վայելել և ընդգրկված է Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարության ԲՈՀ ռուսական գիտական հանդեսների ցանկի մեջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]