«Ռաստաֆարական շարժում»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: cy:Rastaffariaeth |
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ga:Gluaiseacht Rastafárach |
||
Տող 103. | Տող 103. | ||
[[fi:Rastafari]] |
[[fi:Rastafari]] |
||
[[fr:Mouvement rastafari]] |
[[fr:Mouvement rastafari]] |
||
[[ga:Gluaiseacht Rastafárach]] |
|||
[[gd:Rastafarachd]] |
[[gd:Rastafarachd]] |
||
[[gl:Movemento rastafari]] |
[[gl:Movemento rastafari]] |
00:14, 18 Հունիսի 2012-ի տարբերակ
Գլխավոր վարդապետությունները | |
Ջահ ·Աֆրոկենտարիզմ ·իտալ ·Սիոն ·Կանեփի օգտագործում | |
Առանցքային ներկայացուցիչներ | |
Հայլե Սլասսիե I ·Հիսուս ·Մենեն Ասֆո ·Մարկուս Գարվի | |
Հիմնական գրությունները | |
Աստվածաշունչ ·Քեբրա Նագաստ ·The Promise Key · Սուրբ Պիբի ·Իմ կյանքը և Եթովպիայի առաջընթացը · | |
Ճյուղեր և տոնակատարություններ | |
Ռաստաֆարիի առանձնատները ·Ռաստաֆարական շարժումը Միացյալ նահանգներում ·Շաշամանե ·Grounation Day ·Reasoning | |
Նշմարելի անձինք | |
Լեոնարդ Հաուել ·Ջոզեֆ Հիբերթ ·Մորթիմեր Պլանո ·Վեռնոն Քարինգթոն ·Չարլզ Էդվարդս ·Բոբ Մառլի ·Փիթեր Թոշ | |
Տես Նաև: | |
Դռեդլոկ ·Ռեգգի · |
Այս հոդվածը դեռ վերջացրած չէ |
Ռաստաֆարական Կրոնը կամ ռաստան քրիստոնեության նոր ձևավորված ճյուղ է, որը սկիզբ է առել Ճամայկայում` 1930-ականներին, ինչն էլ իր հերթին առաջ է բերում 60-ականներին ռեգգի երաժշտական ոճի առաջացմանը և զարգամանը: Ռաստաֆարական կրոնի կողմնակիցներին կոչում են ռաստամաններ: Վերջիններից շատերը երկրպագում են Հայլե Սլասսիե I-ին, ով Եթովպիայի ինքնակալն էր 1930-1974թթ.` համարելով նրան Աստծո մարմնավորումը երկրի վրա, Քրիստոսի երկրորդ գալուստը կամ էլ Քրիստոսի ռեինկարնացիան: Կրոնի հետևորդների մյուս մասն էլ Սլասսիեին համարում էր պարզապես Աստծո կողմից ընտրված երկրային թագավոր:
Ռաստաֆարական կրոնն իր մեջ ընդգրկում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են կանեփի ծիսական օգտագործումը և արևմտյան հասարակության բարքերի մերժումը, որը անվանվում է Բաբելոն (Աստվածաշնչում նկարագրվող խառնաշփոթային Բաբելոն քաղաքի անունով): Այն Աֆրիկան (ինչպես նաև` Սիոն լեռը) համարում է համայն մարդկության սկզբնային ծննդավայր:
«Ռաստաֆարի» անվանումը ծագել է «Ռաս Տաֆարի» անունից, որը Սլասսիեի կեղծանունն էր մինչև թագադրվելը: Վերջինիս ռաստամանները անվանում են նաև «Ջա աստված»:
1997 թ.-ի տվյալներով աշխարհում կա մոտ 1 000 000 ռաստաման: Կրոնը բավականին հաջողությամբ տարածվել է աշխարհով մեկ շնորհիվ ռեգգի երաժշտության, որի կարակառուն դեմքերից է Բոբ Մառլին:
Լինել ռաստաման նշանակում է չօգտագործել ալկոհոլ, չկտրել մազերը, ծիսականորեն ծխել կանեփ, անխտիր կերպով մասնակցել ռաստաֆարական պահքի տոնին և պաս պահել: Ընդհանուր առմամբ հետևորդների զգալի մաս գտնում է, որ իրենց կրոնը պարզապես կրոն չէ, այլ նաև ապրելակերպ է:
Ռաստամանական աշխարհայացքը
Աստված
Ռաստաֆարականները մոնոթեիստ են, ուստի երկրպագում են միայն մի աստծո, ում կոչում են Ջա:Ջան դիտարկվում է որպես սուրբ երրորդության բաղկացուցիչ մաս (Հայր, Որդի և Սուրբ հոգի):Ռաստաների խոսքերով` Ջա Աստվածը Սուրբ հոգու կերպարանքով մտնում է բոլոր մարդկանց մեջ: Այս պարագայում նրանք օգտագործում են «ես և ես» տերմինը` նկատի ունենալով` «մենք»: Ասպես նրանք ավելի են շեշտում մարդկանց` հավասար իրավունքներ ունենալը:
Ռաստամանները ընդունում են քրիստոնեական ուսմունքն այն մասին, որ Աստված իրեն է կերպարանավորել Հիսուս Քրիստոսի մեջ` որպեսզի հասցնի խոսքն համայն մարդկությանը:Սակայն այդ ամենը քայքայվում է Բաբելոնի պատճառով:
Գտնելով, որ «Հիսուս» անվան անգլերեն արտասանությունը (/ˈdʒiːzəs/, «Ջի'զըս) հնչում է անմաքուր և ոչ հաճելի` ռաստամանները գերադասում են այն փոխարինել եբրայերեն(«Յեշու) և ամհարերեն(«Իյեսուս) արտասանություններով:
Սուրբ երրորդություն
Սուրբ երրորդության հետ կապված ռաստայական ուսմունքների մեջ ամենակարևորներից մեկն է «Հայլե Սլասսիե» անվան արտահայտչականության շեշտումը, քանզի հին եթովպեերենով այն նշանակում է «Երրորդության ուժ»:
Հայլե Սլասսիե
Հայլե Սլասսիե I-ը (1892–1975թթ.) Եթովպիայի կայսրն էր 1930-1974թթ.-ին: Ռաստամանների կարծիքով նա հարություն առած Քրիստոսի ցուցաբերումն էր և հետևապես` Ջայի մարմնավորումը երկիր մոլորակի վրա: Նրանք նաև պնդում են, որ Սլասսիեն արդարացիորեն կառաջնորդի իրենց դեպի կատարյալ աշխարհի կառուցմանը, որը կկոչվի «Սիոն»` Իսրայելի տարածքում գտնվող համանուն սուրբ լեռան անունով: Սիոնը ռաստաների համար կդառնա վերջնական դրախտը: Սիոնի մայրաքաղաքը պիտի լինի Նոր Երուսաղեմը (Եթովպիայի Լալիբելա սրբազան քաղաքը):
1975թ.-ին հայտարարվում է Սլասսիեի մահվան մասին, սակայն ռաստամանները գտնում էին, որ դա խաբեություն էր, և որ Աստված չի կարող մահանալ: Նրանք նաև պնդում են, որ կայսրը մուտք է գործել մենաստան և դեռ կվերադառնա հաղթահարելու բոլոր չար ուժերին և վերականգնելու իր արաչագործական գործունեությունը: Այսօր մի շարք ռաստաֆարականներ վերոնշյալ իրավիճակին մոտենում են որպես աստվածաշնչյան մարգարեություններից մեկի մասնակի իրականացում:
Ռաստաների համար Սլասսիեն մնացել և մնում է Աստված և թագավոր: Ննվազագույնը նա մարդ է, ով համաշխարհային մամուլի և գերտերությունների առաջ ներկայացրել է սևամորթների իրավունքները: Օրինակ` 1936թ.-ին Սլասսիեն Ազգերի լիգայում մասնակցություն ունեցավ որպես ամբողջ Աֆրիկայի մասշտաբով միակ սևամորթ և անկախ միապետ: Հենց սկզբից ռաստաները որոշում են, որ պետք է լինեն հավատարիմ ինքնակալին և եթովպական դրոշին, որը խորհրդանաշում էր Սողոմոնյան դինաստիան` ի հակասություն կոմունիստական ճամբարի:
Հիսուս
Ռաստաֆարական շարժումը առաքելական եկեղուցու նման ընդունում է Քրիստոսի միայն աստվածային բնույթը, իսկ աշխարհիկ արևմտյան հասարակությանը վերաբերվում որպես Հիսուսի ուսմունքների համար վնասակար և ավերիչ ազդեցություն ունեցող երևույթ (պատկերավոր կերպով այն անվանելով «Բաբելոն»):Այդ պատճառով էլ նրանք հավատացած են, որ դա պատկերված է Հովհաննես Մկրտչի «Հայտնության գրքում», և Հիսուսը կվերադառնա նոր անվամբ:Այդ անունը գրված կլինի իր 144 000 ամենահավատարիմ ծառաների ճակատներին:Սլասսիեի թագադրմամբ որպես արքայից արքա(նոյեմբերի 2, 1930թ.)` ռաստաները կարծում են որ այն փրկիչ-մեսիան, ում դեռ սպասում են հրեաները, արդեն իջել է երկրի վրա:
Ռաստաներն ասում են որ, Հիսուսը սևամորթ է, այնինչ արևմտյան հասարակությունը (Բաբելոն) դարեր շարունակ Աստծո որդուն պատկերել է որպես սպիտակամորթ:
Սիոն և Բաբելոն
Ռաստամանները հայտարարում են, որ Սիոնն է լինելու այն երկիրը, ուր նրանց բնակեցնելու է Ջան:Որպեսզի հասնեն դրան` նրանք պետք է կտրականապես մերժեն ժամանակակից արևմտյան հասարակության բարքերը, որը կոչում են «Բաբելոն»:Համարվում է, որ աստվածաշնչյան թագավոր Նիմրոդի
կառավարման տարիներից սկսած «Բաբելոն»-ը ապստամբության մեջ է մտել մոլորակի արդարացի կառավարիչ Ջայի դեմ:
Դրախտը
Շատ ռաստաֆարականներ անմահության գաղափարի կրողներ են և հավատացած են, որ քիչ թվով ընտրյալների վիճակված կլինի հավերժ ապրելու երկրի վրա, այսինքն` հոգին չի լքի մարմինը:Այս գործընթացը ռաստամանական դիալեկտով կոչվում է «Կյանքի հավիտենականություն»( "Life Everliving"):
Աֆրոկենտարիզմ
Աֆրոկենտարիզմը ռաստամանական մշակույթի առանցքային վարդապետություններից է, ըստ որի` Աֆրիկան, ավելի կոնկրետ` Եթովպիան պիտի լինի այն վայրը, որտեղ պետք է հիմնվի Ջայի խոստացած սիոնյան դրախտը:Ռաստաֆարին գտնում է, որ «Բաբելոնյան» հասարակության մեջ միշտ էլ գերակշռել են սպիտակամորթերը, ովքեր աֆրիկայան ժողովրդի դեմ կատարել են այնպիսի չարագործություններ, ինչպիսին է ստրուկների ատլանտյան առուծախը:Սակայն դա դեռ չի նշանակում, որ սպիտակամորթերը չեն կարող լինել ռաստաման, քանի որ ռաստան բոլորի համար է:
Ռաստաֆարական կրոնը զարգացել է աֆրիկյան արմատներ ունեցող այն աղքատ ջամայկացիների շրջանում, ովքեր ճնշված էին իրենց զգում և գտնում էին, որ հասարակությունն անտարբեր է իրենց ցավերի ու վշտերի նկատմամբ:
Կրոնական տոներ
Ռաստաֆարական կրոնում կան հետևյալ ոչ շարժական տոները.
- Հունվարի 7 – Եթովպիական ուղղափառ Սուրբ ծնունդ
- Մարտի 25 – Էմպրես Մենենի ծնունդը
- Ապրիլի 21 – Հայլե Սլասիյեի Ճամայկա կատարած այցելության տարելիցը (Grounation Day)
- Մայիսի 25 – Աֆրիկայի ազատագրության օրը
- Հուլիսի 23 – Կայսր Հայլե Սլասիյեի ծնունդը
- Օգոստոսի 17 – Մարկուս Գարվիի ծնունդը
- Սեպտեմբերի 11 – Եթովպական Նոր տարի
- Նոյեմբերի 2 – Հայլե Սլասիյեի թագադրության օրը