Դռեդլոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկացի հիփ հոփ երգիչ Ty Dolla Sign-ի դռեդները։

Դռեդլոկ (անգլերենում օգտագործվում է հոգնակիով՝ dreadlocks, այլ կերպ՝ locks կամ dreads ), մազի սանրվածքի տեսակ, որն ինքն իրեն է ձևավորվում՝ անկախ մազերի տեսակից։ Այս սանրվածքն համարվում է որոշ կրոնների բաղկացուցիչ մաս։ Դրանցից կարելի է առանձնացնել ռաստաֆարական շարժումը։ Այնուամենայնիվ՝ մարդիկ կարող են պահել դռեդներ՝ անկախ կրոնական պատկանելությունից։ Նրանցից շատերը դռեդային հյուսեր ստանում են արհեստական մշակումով։ Կան մի շարք միջոցներ՝ այնպես անելու, որ մազերը միահյուսվեն ժամանակի ընթացքում և ձևավորեն դռեդ։ Այդ միջոցներն են մազերի հետ սանրումը, ծամեր հյուսելը, պտտեցնելը և այլն։