«Ջրաբերդ (ամրոց)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 45. Տող 45.
|Վիքիպահեստ =
|Վիքիպահեստ =
}}
}}
'''Ջրաբերդի ամրոց''' (հայտնի է նաև '''Ջերմուկ''' կամ '''Չարաբերդ''' անուններով), [[Միջնադարյան Հայաստան|հայկական]] միջնադարյան [[Ամրոց|պաշտպանական կառույց]] [[Արցախի Հանրապետության]] [[Մարտակերտի շրջան]]ի [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|համանուն գյուղում]]՝ [[Թարթառ|Թառթառ գետի]] ափին<ref name="Шнирельман">[http://www.vehi.net/istoriya/armenia/albanskymif.html Արցախի Հանրապետության պատմամշակութային շինություններ, «Արցախ», 2003թ․։]</ref>։
'''Ջրաբերդի ամրոց,''' հայտնի է նաև '''Ջերմուկ''' կամ '''Չարաբերդ''' անուններով, [[Միջնադարյան Հայաստան|հայկական]] միջնադարյան [[Ամրոց|պաշտպանական կառույց]] [[Արցախի Հանրապետության]] [[Մարտակերտի շրջան]]ի [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|համանուն գյուղում]]՝ [[Թարթառ|Թառթառ գետի]] ափին<ref name="Шнирельман">[http://www.vehi.net/istoriya/armenia/albanskymif.html Արցախի Հանրապետության պատմամշակութային շինություններ, «Արցախ», 2003թ․։]</ref>։


Ջրաբերդի միջնադարյան նկարագիրը մեզ է հասել [[Րաֆֆի|Րաֆֆու]] [[Խամսայի մելիքություններ|«Խամսայի մելիքություններ»]] ստեղծագործությունից<ref>{{Cite web|url=https://grapaharan.org/%D4%BD%D5%A1%D5%B4%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%84%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8|title=Խամսայի Մելիքությունները — Գրապահարան|website=grapaharan.org|language=hy|accessdate=2017-06-30}}</ref><ref>{{Cite web|url=http://hpj.asj-oa.am/5943/1/2014-1(183).pdf|title=Արցախի Հանրապետության պատմություն․ Խամսայի մելիքություններ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>․
Ջրաբերդի միջնադարյան նկարագիրը մեզ է հասել [[Րաֆֆի|Րաֆֆու]] [[Խամսայի մելիքություններ|«Խամսայի մելիքություններ»]] ստեղծագործությունից<ref>{{Cite web|url=https://grapaharan.org/%D4%BD%D5%A1%D5%B4%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%84%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8|title=Խամսայի Մելիքությունները — Գրապահարան|website=grapaharan.org|language=hy|accessdate=2017-06-30}}</ref><ref>{{Cite web|url=http://hpj.asj-oa.am/5943/1/2014-1(183).pdf|title=Արցախի Հանրապետության պատմություն․ Խամսայի մելիքություններ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>․

17:47, 29 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաբերդ (այլ կիրառումներ)
Ջրաբերդ
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունԼՂՀ ԼՂՀ, Մարտակերտի շրջան
Վարչական միավորՄարտակերտի շրջան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
Կառուցվածանհայտ
Քարտեզ
Քարտեզ

Ջրաբերդի ամրոց, հայտնի է նաև Ջերմուկ կամ Չարաբերդ անուններով, հայկական միջնադարյան պաշտպանական կառույց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի համանուն գյուղում՝ Թառթառ գետի ափին[1]։

Ջրաբերդի միջնադարյան նկարագիրը մեզ է հասել Րաֆֆու «Խամսայի մելիքություններ» ստեղծագործությունից[2][3]

Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթառ գետի ափի մոտ, Երիցմանկանց վանքի հանդեպ։ Այդ բերդի անունով ամբողջ գավառը կոչվում է Ջրաբերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, որի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթառը և Թըրղին։

Պատմություն

Ջրաբերդը պատմական Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող հնագույն ամրոցներից է[4]։ Հայտնի է, որ ամրոցը կառուցվել է Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակահատվածում։ Ջրաբերդի ամրոցի մասին առաջին հիշատակումները եղել են վաղմիջնադարյան հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացու աշխատությունում[5]։ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ հարուստ տեղեկություններ կան Հայաստանի, հատկապես «արևելից կողմանց»՝ Արցախ և Ուտիք նահանգների վաղ միջնադարյան պատմության մասին։

Այնուհետև ամրոցը կառավարվել է Վախթանգյանների տոհմի մելիքների կողմից։ Նրանցից նշանավորներն էին Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, Մալիկ Իսրայելյանը, Մելիք-Իսրայելյանը, Մելիք-Ալավերդյանն ու իշխան Վանի Աթաբեկյանը։

Ներկայումս մեզ են հասել միայն ամրոցի ավերակները։ Պահպանվել են ամրոցի դարպասները։ Ջրաբերդից ոչ այնքան հեռու գտնվում է 16-17-րդ դարերում կառուցված Երից Մանկանց հայկական առաքելական վանքը և խաչքար։ Եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցել են Աղվանից կաթողիկոս Սիմեոնը և իր եղբայր Իգնատիոս վարդապետը՝ 1664 թվականին նվիրատվությունների շնորհիվ։

18-րդ դարի սկզբներին հայտնի արցախյան հզոր պաշտպանական կառույցներից մեկը՝ Չարաբերդ-Ջրաբերդի սղնախը, գտնվել է այստեղ և հետագայում ևս շարունակել է մնալ գավառի կարևոր մելիքական հիմնական ամրոցը։

Կառուցվածք

Ամրոցն ունի երբեմն մինչև ձորն իջնող բրգավոր պարիսպներ, որոնք ունեն անկանոն հատակագիծ։ Բացի պարիսպներից պահպանվել են նաև գետն իջնող թաղածածկ գետնուղիներ և գետամերձ ստորոտին հարող տարածքում գտնվող կամարակապ դարպաս։ Միջնաբերդը կառուցված է ամրոցի ամենաբարձր ժայռազանգվածի վրա, որն ընկնում է հյուսիսային վերջավորության վրա․ սրա հատակագիծը նույնպես անկանոն է և հարմարված տեղանքին։ Չնայած այստեղ նկատվում են հին շինությունների հիմքեր, սակայն ապարանքը թվագրվում է 17-18-րդ դարերի մելիքության ժամանակաշրջանով[6]։ Ապարանքը բաղկացած է հյուսիսից մինչև հարավ ձգվող միջանցքաձև անցման երկու կողմերում՝ արևելքում և արևմուտքում կառուցված պարսպակից սենյակաշարքերից․ այս երկուսից արևելյանը մի փոքր բարձր է արևմտյանից։

Արևմտյան սենյակաշարում կան երեք սենյակներ, որոնք ունեն երկայնական պատեր։ Դրանցից երկուսը գրեթե միաչափ են և ունեն 3,25x4,5 մետր չափեր, իսկ խորքի պատում ունեն պահարանախորշեր ու բուխարիներ, ինչպես նաև մեկական մուտք՝ միջանցքից։ Համեմատաբար ավելի մեծ երրորդ սենյակը, որի չափերը հասնում են 3,65x5,2 մետրի։ Այն մուտքի դիմաց ունի խոշորաչափ բուխարի, իսկ պատեզրին կա մի պատուհան, որը նայում է Թրղի գետի հովտին և հեռվում նշմարվող Երից Մանկանց վանքին։ Այս ամենի հարավ-արևմտյան անկյունից սկսվող կրկնապարիսպը բուխարիավոր բուրգերի և հանդիպակաց ժայռի հետ միասին կազմում է ապարանքի մուտքը։ Արտաքին պարիսպը, ձգվելով դեպի հարավ, կորագծով միանում է հաջորդ ժայռին՝ առաջացնելով դժվարանցանելի, ոլորուն ու նեղ կրկնամուտք-միջանցք։

Արևելյան շարքում սենյակներն արտաքին պարիսպներին հպվում են երկայնական կողմով, ինչի արդյունքում շարքի միջին մասում առաջանում է խիստ անկանոն հատակագծով բաժանմունքներ, որոնք վատ են պահպանվել։ Սրանց հարավային կողմում կա մի սենյակ, որն ունի բուխարու և խորշերի պահպանված մնացորդներ և ձորահայաց նեղլիկ պատուհան։ Հյուսիսային շարունակությունը բաղկացած է նույն չափն ունեցող երկու սենյակներից, որոնք միմյանց են կապված միջանկյալ երեսբաց սրահով։ Այս շարքի հարավային եզրում՝ ժայռակից պարսպի բրգաձև ելուստից քիչ հեռու, պահպանվել է մի սենյակ, որն ունի խորշաձև մաս և դեպի դուրս ուղղված երկու պատուհան։ Այս սենյակը մյուսներից ավելի բարձր է և հավանաբար ունի նաև ավելի հին ծագում, ինչպես պարիսպների որոշ հատվածներ[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Արցախի Հանրապետության պատմամշակութային շինություններ, «Արցախ», 2003թ․։
  2. «Խամսայի Մելիքությունները — Գրապահարան». grapaharan.org. Վերցված է 2017-06-30-ին.
  3. «Արցախի Հանրապետության պատմություն․ Խամսայի մելիքություններ» (PDF).
  4. Րաֆֆի, Հակոբ Մելիք-Հակոբյան, Խամսայի մելիքություններ, Երևան, Նաիրի, 1991.
  5. Մովսես Կալանկատվեցի, «Աղուանից աշխարհի պատմութիւն»Երևան, Հայաստան, 1984, էջ 87
  6. Ղուլյան, Արտակ (2001). Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն». էջ 82.
  7. Ղուլյան, Արտակ (2001). Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն». էջ 83.