«Գրիգոր Չալիկյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հայ գրողներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Հայ բանաստեղծներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 61. | Տող 61. | ||
[[Կատեգորիա:Հայ բեմադրիչներ]] |
[[Կատեգորիա:Հայ բեմադրիչներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ]] |
14:46, 25 փետրվարի 2020-ի տարբերակ
Գրիգոր Չալիկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1920 |
Ծննդավայր | Իզմիր |
Մահացել է | հոկտեմբերի 11, 2004 (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, գրող և ասմունքող |
Գրիգոր Սարգսի Չալիկյան (ծնվել է օգոստոսի 25, 1920 թվականին, Իզմիր, Թուրքիա - 2004, հոկտեմբերի 11, Երևան), հայ խորհրդային դերասան, ռեժիսոր, բեմադրիչ, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ասմունքող։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից:
Կենսագրություն
Գրիգոր Չալիկյանը 1932 թվականին Թուրքիայից ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է Աշտարակի (1940-1946 թվականներին), Երևանի պատանի հանդիսատեսի (1946-1953 թվականներին), Սունդուկյանի անվան (1953-1959 թվականներին) թատրոններում։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (ֆոնդային դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչ և գլխավոր ռեժիսոր)։ Հայկական ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։
Բեմադրություններ
Գրիգոր Չալիկյանի ռադիոբեմադրություններից են՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ», «Նահապետը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Մուշեղ Գալշոյանի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» (1954 թվական), «Իմ սիրտը» (1958 թվական), «Խաղաղ ափեր» (1964 թվական) բանաստեղծությունների և «Սպիտակ կատու» (1981 թվական) պիեսների ժողովածուները։ Տարբեր թատրոններում բեմադրվել են Չալիկյանի «Երազիկ» (1957 թվական), «Մարսեցի փեսան» (1966 թվական), «Մենք, նրանք և մյուսները» (1970 թվական), «Հայր Տոնապետի մենախոսությունը» (1976 թվական), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980 թվական) և այլ պիեսներ։
Երկեր
- Բաբախումներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 71 էջ:
- Իմ սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1958, 90 էջ:
- Խաղաղ ամպեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 102 էջ:
- Պարույր Սևակի ու մի քիչ ել իմ մասին: ՀԳՄ հրատարակչություն, 2004, 167[1][2]:
Դերեր
- Խաչատուր Աբովյան (Դ․ Գագազյանի «Խաչատուր Աբովյան»)
- Նեզնամով (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»)
- Ժան Վալժան («Թշվառներ»՝ ըստ Վիկտոր Հյուգոյի)
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 660)։ |
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Իզմիր քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 11 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ ռեժիսորներ
- Հայ դրամատուրգներ
- Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ բեմադրիչներ
- Հայ գրողներ
- Հայ բանաստեղծներ