Նավը լեռան վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նավը լեռան վրա
Նաւը լերան վրայ
Նավը լեռան վրա.jpg
ՀեղինակԿոստան Զարյան
Ժանրվեպ
ԹեմաՀայոց պատմություն
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Արա Հերյան
Միշա Թումանյան
Ստեղծման տարեթիվ1943
Նկարագրում էՀայաստանի առաջին Հանրապետություն
ՎիքիքաղվածքՆավը լեռան վրա

Նավը լեռան վրա (արևմտ․՝ Նաւը լերան վրայ), Կոստան Զարյանի վեպը, որ նա գրել է 1943 թվականին՝ Բոստոնում ապրելու տարիներին։ Հետագայում վեպը վերամշակվել է կոմունիստական գրաքննության կողմից և 1963 թվականին կրճատումներով հրատարակվել Երևանում[1]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում շարունակվում ու զարգացվում են այն տրամադրությունները, որոնք արտահայտված էին <Անցորդը և իր ճամփան> ուղեգրության մեջ և <Բանկոոպը և մամութի ոսկորները> վեպում։ Վեպում պատկերված է 1918-20 թվականներին Հայաստանը՝ հայերի պայքարը թուրքերի դեմ, Սարդարապատի ճակատամարտը, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներն ու Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։ Հայաստանը լցված էր արևմտահայ փախստականներով, թուրքերը հարձակվում էին, նոր ստեղծված պետությունը, ինչպես Զարյանն է ներկայացնում, անզոր էր աղետի առաջն առնելու։ Հերյանը Հայաստան է գալիս ահա այդ ճակատագրական տարիներին և չնայած բոլոր դժվարություններին՝ մնում է հայրենքիում։ Սա է Հերյանի ամենամեծ տարբերությունը Զարյանի նախորդ գրքերի <անցորդ> հերոսներից։ Հեռավոր նավարկությունների նավապետ Արա Հերյանը Բաթում քաղաքում նավ է գնում, գնացքով բերում Հայաստան, այնուհետև եզներով քաշում մինչև Քանաքեռ, սակայն քաղաքական պատճառներով երկար ժամանակ նավը մնում է այդտեղ։

Վեպում նավը ընթացքի ու շարժման խորհրդանիշ է, լեռը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը։

Վեպի առաջին տարբերակում Հերյանին այդպես էլ չի հաջողվում նավը հասցնել Սևան, սակայն երկրորդ տարբերակում կոմունիստները Հերյանին օգնում են նավը հասցնել Սևան և ջուրն իջեցնել։

Միշա Թումանյանը նույնպես նավապետ է, որը թողել է իր ծառայությունը ռուսական նավատորմում և եկել Հայաստան՝ իր հայրենիքին ծառայելու։Նրան չի հուսահատեցնում այն, որ ծովերի և օվկիանոսների փոխարեն իր առջև ընդամենը Սևանա լիճն է, նա էլ կառուցում է ի՛ր երազանքի նավը՝ խղճուկ նավակ այն նավերի փոխարեն, որոնցով ինքը նավարկել է Ռուսաստանում։ Բայց նա նվիրված է իր հայրենիքին ու իր երազանքին, հայրենիք, որը նա նոր-նոր սկսում է ճանաչել։

Այս խմբին է պատկանում նաև երիտասարդ սպա Բաբկեն Միրանյանը, որը դաստիարակվել է Ռուսաստանում և ծառայել է ցարական բանակում, իսկ հիմա ծառայում է հայկական բանակում և զոհվում թուրքերի դեմ մղված մարտերում։

Հերյանին հակադրվում է վեպի մեկ այլ գործող անձ ևս. Պետրոս Մարկը, որն Ամերիկայից վերադարձել է Հայաստան, ուսումնասիրում է Հայաստանը, փորձում հասկանալ նախնիների հայրենիքը։ Զարյանը էջեր է նվիրում նրա և Հերյանի զրույցներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

{{ծանցանկ}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոստան Զարյան, Նավը լեռան վրա, Երևան, 1963։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նավը լեռան վրա հոդվածին
  • «Մենք և ժամանակը», 16.07.2015 թողարկում