«Կազան»–ի խմբագրումների տարբերություն
չ ավելացվեց Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ (CatCompleter via min:Category:Kota di Turki) ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 91. | Տող 91. | ||
[[Կատեգորիա:Քաղաքներ Վոլգայի վրա]] |
[[Կատեգորիա:Քաղաքներ Վոլգայի վրա]] |
||
[[Կատեգորիա:1020 թվականին հիմնադրված բնակավայրեր]] |
[[Կատեգորիա:1020 թվականին հիմնադրված բնակավայրեր]] |
||
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]] |
07:23, 8 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կազան (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կազան | |||||
ռուս.՝ Казань թաթ.՝ Казан, Qazan | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Սուբյեկտ | Թաթարստան | ||||
Քաղաքային օկրուգ | Կազան | ||||
Ներքին բաժանում | 7 շրջան | ||||
Քաղաքապետ | Իլսուր Մետշին | ||||
Հիմնադրված է | 1005 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1391 | ||||
Մակերես | 613[1] կմ² | ||||
ԲԾՄ | 60 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն և թաթարերեն | ||||
Բնակչություն | ▲1 138 823[2] մարդ (2010) | ||||
Խտություն | 1858 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | թաթարներ, ռուսներ, չուվաշներ | ||||
Կրոնական կազմ | մուսուլմաններ, ուղղափառներ | ||||
Տեղաբնականուն | կազանցի | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 843 | ||||
Փոստային ինդեքս | 420xxx | ||||
Փոստային դասիչ | 420000–420999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 16, 116 | ||||
ՕԿԱՏՕ | 92401 | ||||
Պաշտոնական կայք | kzn.ru | ||||
| |||||
Կազան (ռուս.՝ Казань, թաթ.՝ Казан, Qazan)՝ քաղաք Ռուսաստանում, Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաքը, խոշոր նավահանգիստ է Վոլգայի ձախ ափին։ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային ու մարզական խոշորագույն կենտրոններից մեկն է։ Կազանի կրեմլն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Քաղաքն ունի գրանցված բրենդ՝ «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք»։ Ոչ պաշտոնապես ու կիսապաշտոնական անվանվում է «ռուս ֆեդերալիզմի մայրաքաղաք» ու «աշխարհի բոլոր թաթարների մայրաքաղաք»։
2005 թվականին տոնվել է Կազանի հազարամյակը։
2011 թվականին Կազանում անցկացվել է ծանր աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը։ 2013 թվականին քաղաքն ընդունել է XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադան, 2014 թվականին՝ սուսերամարտի աշխարհի առաջնությունը։
Անվանում
Հիմնադրել են Կամա-Վոլգյան բուլղարները 13-րդ դարի 2-րդ կեսին։ Անվանումն առաջացել է թաթարերեն ղազան «կաթսա» բառից[3]։
Հայերը Կազանում
Կազանում հայ համայնքը կազմավորվել է 15-րդ դարում և 16-րդ դարի առաջին կեսին: Հայերը մասնակցել են Մոսկովյան իշխանության և Կազանի խանության միջև մղված կռիվներին: Ցայսօր պահպանվել են Հայկական փողոց, Հայկական հրապարակ, Հայկական գերեզմանատուն անվանումները, գերեզմանատանը՝ հայկական տապանաքարեր և արևի ժամացույց: Հայերի բնակության շրջանը կոչվել է Մահուդի թաղամաս, ինչը վկայում է, որ հայերի մեջ եղել են ոչ միայն առևտրականներ, այլև արհեստավորներ: Տեղեկություններ կան նաև 16-17-րդ դարերի հայկական եկեղեցու մասին: Կազանում բռնկված համաճարակի հետևանքով հայերը հեռացել են այստեղից: 1839-1852-ին Կազանի համալսարանում գործել է հայոց լեզվի ամբիոն, որը 1842-1849-ին ղեկավարել է Ստեփանոս Նազարյանը[4]:
Ծանոթագրություններ
- ↑ kzn.ru — Կազանի շրջանները (ռուս.)
- ↑ http://www.tatstat.ru/digital/region1/2007/Chp1-07-10.pdf
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Հայկական սփյուռք, Ե., 2003, էջ 467:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազան» հոդվածին։ |
|