«Մասնակից:EmiyGrigoryan/Ավազարկղ6»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 11. Տող 11.
=== Սուրբ Ջենարոյի մատուռ ===
=== Սուրբ Ջենարոյի մատուռ ===
[[Պատկեր:Napoli BW 2013-05-16 11-37-23 DxO.jpg|մինի|Տաճարի ինտերիերը]]
[[Պատկեր:Napoli BW 2013-05-16 11-37-23 DxO.jpg|մինի|Տաճարի ինտերիերը]]
Մայր տաճարի հիմնական գրավչությունը Սուրբ Ջենարոյի մատուռն է (շինարարությունը սկսվել է 1608-ին, օծվել է 1646-ին, ձևավորումն ավարտվել է 17-րդ դարի վերջին): Մատուռը զարդարված [[Դոմենիկինո]]յի, Լանֆրանկոյի, [[Խոսե դե Ռիբերա]]յի և այլոց [[որմնանկար]]ներով և բազմաթիվ քանդակներ, որոնցից առանձնանում է Սուրբ Ջենարոյի կիսանդրին, որի հեղինակերը երեք ֆրանսիացի [[վարպետ]]ներ են (1305, բազմիցս «բարելավվել է», վերջին անգամ՝ 1713-ին)։ Այն պատրաստված է ոսկուց և արծաթից, զարդարված է շքեղ հագուստով և զարդերով: Մայր տաճարի հիմնական [[մասունք]]ը՝ Սուրբ Ջենարոյի արյունով անոթը, որը հայտնի է [[միջնադար]]ից ի վեր (առաջին անգամ հիշատակվում է 1389-ի ժամանակագրություններում), պահվում է տաճարի նկուղում։ Տարեկան երեք անգամ, երբ մասունքը ցուցադրվում է հավատացյալներին (մայիսի առաջին շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին և դեկտեմբերի 16-ին)<ref>{{Cite web|url=http://www.vokrugsveta.ru/vs/article/6194/|title=Кровь за Неаполь {{!}} Публикации {{!}} Вокруг Света|publisher=www.vokrugsveta.ru|accessdate=2019-08-02}}</ref>, արյունն անբացատրելիորեն եռում է՝ գրավելով ամբողջ անոթը<ref>Если «чудо крови» св. Януария не случается, неаполитанцы считают это предвестием беды. Так, в 1527 году в город пришла [[чума]], от которой погибло 40 тысяч горожан, а в 1979 году — произошло [[землетрясение]], которое унесло три тысячи жизней.</ref>:
Մայր տաճարի հիմնական գրավչությունը Սուրբ Ջենարոյի մատուռն է (շինարարությունը սկսվել է 1608-ին, օծվել է 1646-ին, ձևավորումն ավարտվել է 17-րդ դարի վերջին): Մատուռը զարդարված [[Դոմենիկինո]]յի, Լանֆրանկոյի, [[Խոսե դե Ռիբերա]]յի և այլոց որմնանկարներով և բազմաթիվ քանդակներ, որոնցից առանձնանում է Սուրբ Ջենարոյի կիսանդրին, որի հեղինակերը երեք ֆրանսիացի [[վարպետ]]ներ են (1305, բազմիցս «բարելավվել է», վերջին անգամ՝ 1713-ին)։ Այն պատրաստված է ոսկուց և արծաթից, զարդարված է շքեղ հագուստով և զարդերով: Մայր տաճարի հիմնական [[մասունք]]ը՝ Սուրբ Ջենարոյի արյունով անոթը, որը հայտնի է [[միջնադար]]ից ի վեր (առաջին անգամ հիշատակվում է 1389-ի ժամանակագրություններում), պահվում է տաճարի նկուղում։ Տարեկան երեք անգամ, երբ մասունքը ցուցադրվում է հավատացյալներին (մայիսի առաջին շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին և դեկտեմբերի 16-ին)<ref>{{Cite web|url=http://www.vokrugsveta.ru/vs/article/6194/|title=Кровь за Неаполь {{!}} Публикации {{!}} Вокруг Света|publisher=www.vokrugsveta.ru|accessdate=2019-08-02}}</ref>, արյունն անբացատրելիորեն եռում է՝ գրավելով ամբողջ անոթը<ref>Если «чудо крови» св. Януария не случается, неаполитанцы считают это предвестием беды. Так, в 1527 году в город пришла [[чума]], от которой погибло 40 тысяч горожан, а в 1979 году — произошло [[землетрясение]], которое унесло три тысячи жизней.</ref>:


=== Սուրբ Ռեստիտուտայի բազիլիկ և Սուրբ Հովհաննեսի մկրտարան ===
=== Սուրբ Ռեստիտուտայի բազիլիկ և Սուրբ Հովհաննեսի մկրտարան ===

11:10, 28 Օգոստոսի 2019-ի տարբերակ

EmiyGrigoryan/Ավազարկղ6
Հիմնական տվյալներ

Սուրբ Ջենարոյի տաճար (իտալ.՝ Duomo di San Gennaro), Սուրբ Մարիամի Վերափոխման տաճարի ներկայիս պաշտոնական անունն է (իտալ.՝ Duomo di Santa Maria Assunta), տաճար Իտալիայի Նեապոլ քաղաքում, որն օծվել է քաղաքի հովանավոր Սուրբ Ջենարոյի պատվին: Գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում, Դուոմո փողոցի վրա:

Պատմական ակնարկ

Եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարի երկրորդ կեսին Կառլ I Անժուացու կողմից ՝ երկու հնագույն բազիլիկների հիմքերի վրա: Շինարարությունը շարունակվել է նրա որդու՝ Կառլ II արքայի օրոք և ավարտվել է 14-րդ դարի սկզբին թոռան՝ Ռոբերտի օրոք: Եկեղեցու նկուղը կառուցել է լոմբարդացի Թոմմազո Մալվիտոն: 19-րդ դարի վերջին ճակատամասը վերանորոգվել է ճարտարապետ Էնրիկո Ալվինոյի ղեկավարությամբ, որում պարունակում է 15-րդ դարի հատված՝ Տինո դա Կամաինոյի քանդակներով: Եկեղեցու օրգանը տեղադրել է Ֆիլիպո Չիմինոն 1767 թվականին, իսկ վերջին վերակառուցումն իրականացվել է 1974 թվականին Ջ․ Ռուֆատտիի կողմից:

Ինտերիեր

Ինչպես կաթոլիկ եկեղեցիների մեծ մասը, Սուրբ Ջենարոյի մայր տաճարը պարունակում է բազմաթիվ մատուռներ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում։

Սուրբ Ջենարոյի մատուռ

Տաճարի ինտերիերը

Մայր տաճարի հիմնական գրավչությունը Սուրբ Ջենարոյի մատուռն է (շինարարությունը սկսվել է 1608-ին, օծվել է 1646-ին, ձևավորումն ավարտվել է 17-րդ դարի վերջին): Մատուռը զարդարված Դոմենիկինոյի, Լանֆրանկոյի, Խոսե դե Ռիբերայի և այլոց որմնանկարներով և բազմաթիվ քանդակներ, որոնցից առանձնանում է Սուրբ Ջենարոյի կիսանդրին, որի հեղինակերը երեք ֆրանսիացի վարպետներ են (1305, բազմիցս «բարելավվել է», վերջին անգամ՝ 1713-ին)։ Այն պատրաստված է ոսկուց և արծաթից, զարդարված է շքեղ հագուստով և զարդերով: Մայր տաճարի հիմնական մասունքը՝ Սուրբ Ջենարոյի արյունով անոթը, որը հայտնի է միջնադարից ի վեր (առաջին անգամ հիշատակվում է 1389-ի ժամանակագրություններում), պահվում է տաճարի նկուղում։ Տարեկան երեք անգամ, երբ մասունքը ցուցադրվում է հավատացյալներին (մայիսի առաջին շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին և դեկտեմբերի 16-ին)[1], արյունն անբացատրելիորեն եռում է՝ գրավելով ամբողջ անոթը[2]:

Սուրբ Ռեստիտուտայի բազիլիկ և Սուրբ Հովհաննեսի մկրտարան

Տաճարի ամենահին հատվածը (զոհասեղանի ձախ կողմում) այսպես կոչված Սուրբ Ռեստիտուտայի բազիլիկն է, որից մուտք է բացվում դեպի կառույցի ամենահին մասը` Սուրբ Հովհաննեսի մկրտարանը։

Սուրբ Ռեստիտուտայի ներկայիս բազիլիկը սկզբնական բազիլիկի վերակառուցված տարբերակն է։ 13-րդ դարում տաճարի շքամուտքի և պատշգամբի տեղում կառուցվել է հիմնական նավը, իսկ 17-րդ դարի վերջին (Արխանջելո Գուլյելյմելիի վերակառուցումը) կողմնային նավերը փոխարինվեցին կապելլաներով, հատակի մակարդակը բարձրացվեց, և Ջորդանո Լուկայի մոնումենտալ որմնանկարը պատեց նոր առաստաղը: Ձախակողմյան մատուռներից մեկում մինչ օրս պահվում են նահատակ Սուրբ Ռեստիտուտայի մասունքները, իսկ մեկ ուրիշում՝ Լելո Օրվիետացու խճանկարը՝ «Տիրամայրը մանկան հետ գահին, Սուրբ Ջենարոյի և Ռեստիտուտայի հետ»։

Ըստ «Liber pontificalis» տեղեկագրքի՝ մկրտարանը (մուտքը՝ բազիլիկի խորանի աջ կողմից) կառուցվել է 343 թվականին կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք՝ որպես Սուրբ Ռեստիտուտայի սկզբնական բազիլիկի մի մաս: Այսպիսով, այն ամենահինն է ողջ Արևմուտքում, քանի որ կառուցվել է առնվազն մեկ սերունդ ավելի շուտ, քան Հռոմի Լաթերանյան մկրտարանը։ Պահոցների և գմբեթի տակ պահպանված խճանկարները թվագրվում են 4-րդ դարին:

Այլ

Մյուս մատուռներից առանձնանում է նեապոլիտանական Կապեչե իտալ.՝ Cappella dei Capece Minutolo ազնվական ընտանիքի մատուռը, որը կառուցված է գոթական ոճով։ Խճանկարապատ հատակը 13-րդ դարի աշխատանք է։ Ֆրեսկոներն արվել են տարբեր ժամանակներում, որոնցից ամենահները՝ «Սուրբ Պողոս և Պետրոս» և «Խաչելություն», Մոնտանո դʼԱրեցցոյի աշխատանքներն են։

Տրանսեպտի ձախ թևում Ջորջո Վազարիի և Լուկա Ջորդանոյի նկարներն են, իսկ աջում՝ Պիետրո Պերուջինոյի։ Տաճար մուտքն ազատ է (բացառությամբ Սուրբ Հովհաննեսի մկրտարանի):

Ծանոթագրություններ

  1. «Кровь за Неаполь | Публикации | Вокруг Света». www.vokrugsveta.ru. Վերցված է 2019-08-02-ին.
  2. Если «чудо крови» св. Януария не случается, неаполитанцы считают это предвестием беды. Так, в 1527 году в город пришла чума, от которой погибло 40 тысяч горожан, а в 1979 году — произошло землетрясение, которое унесло три тысячи жизней.

Արտաքին հղումներ