Jump to content

«Ստեփան Բաղդասարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{Անձ}}
'''Ստեփան Բաղդասարյան''' (''Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան'', [[1888]], [[մարտ 7]] - [[1941]], [[նոյեմբեր 24]]), հայ դրամատուրգ, բժիշկ, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից։
'''Ստեփան Բաղդասարյան''' (''Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան'', [[1888]], [[մարտ 7]] - [[1941]], [[նոյեմբեր 24]]), հայ դրամատուրգ, բժիշկ, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից։



06:42, 16 Հուլիսի 2019-ի տարբերակ

Ստեփան Բաղդասարյան
Ծնվել էմարտի 7, 1888(1888-03-07)[1][2]
ԾննդավայրԻրան[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունդրամատուրգ, բժիշկ և խմբագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԻրան և  ԽՍՀՄ
ԿրթությունԱրամյան դպրոց[1] և Մոնպելիեի համալսարան (1914)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]
Ստեփան Բաղդասարյան Վիքիդարանում

Ստեփան Բաղդասարյան (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան, 1888, մարտ 7 - 1941, նոյեմբեր 24), հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է Ղարադաղում (Իրան)։ Սովորել է Թավրիզի Արամյան վարժարանում, կրթությունը շարունակել է Փարիզում։ 1914 թվականին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։ 1921 թվականին փոխադրվել է ԱՄՆ։ 1924 թվականին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պարբերականը։ 1925 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1926 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

1918 թվականին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927 թվականին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում։ Լենինականում այդ դրաման բեմադրել է Վարդան Աճեմյանը և վերնագրել «Մարոկո»։ Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930)։ Մահացել է 1941 թվականին Երևանում[3]:

Երկերի մատենագրությունը

  • Ծարավների աշխարհում, Երևան, Պետհրատ, 1933, 194 էջ։
  • Արյունոտ անապատ (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1956, 80 էջ։
  • Ծարավների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1959, 167 էջ։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 77.