«Երգող կեռնեխ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: als:Singdrossel |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: uk:Дрізд співочий |
||
Տող 57. | Տող 57. | ||
[[sv:Taltrast]] |
[[sv:Taltrast]] |
||
[[tr:Öter ardıç kuşu]] |
[[tr:Öter ardıç kuşu]] |
||
[[uk:Дрізд співочий]] |
|||
[[zh:歐歌鶇]] |
[[zh:歐歌鶇]] |
09:16, 27 Մայիսի 2011-ի տարբերակ
Երգող կեռնեխ (Turdus philomelos) - կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Երգող կեռնեխի մարմնի վերին մասը ձիթապտղագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, մարմնի ստորին մասը սպիտակ է` շիկավուն երանգով կլոր պտերով։ Պտերը որովայնի հատվածում նոսր են և գունաթափված, կտուցը մոխրասև է։ Ոտքերը դեղին են։ Զգալիորեն փոքր է մյուս կեռնեխներից։ Քաշը` 57-77 գ, թևի երկարությունը` 109-120 մմ։
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև կաղնու և բոխու անտառներում։ Բույնը սարքում է չոր խոտերից` ծառերի ճյուղերին կամ թփերի վրա, բնի ներսը սվաղում է ցեխով։ Մայիս ամսին դնում է 4-7 երկնագույն, սև պտիկներով ձվեր, հաճախ տալիս է երկու սերունդ։ Սնվում է հիմնականում միջատներով, ձմռանը` նաև հատապտուղներով։
Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Պեչորա և Օբ գետերի ավազաններում, Ալթայում, Մոլդովայում, Դոնի ստորին հոսանքներում, Ղրիմում, Կովկասում։[1]
Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 42.