«Մարկոս Ուլպիուս Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 4. Տող 4.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


{{Bio-stub}}

15:45, 4 Հունիսի 2016-ի տարբերակ

Մարկոս Ուլպիուս Տրայանոս
Ծնվել է՝մոտ 30
ԾննդավայրԻտալիկա
Մահացել է՝մոտ 100
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմUlpii Traiani?
քաղաքական գործիչ
ՀայրMarcus Ulpius?
Մայրանհայտ
ԵրեխաներՏրայանոս[1][2] և Ուլպիա Մարցիանա

Մարկոս Ուլպիուս Տրայնոս, (Marcus Ulpius Traianus) (53–117), հռոմեական կայսր 98 թվականից։ Անաոնինոսների դինաստիայից։ Հաջորդել է Ներվային։ Նրա օրոք Հռոմեական կայսրությունը հասել է իր սահմանների առավելագույն ընդարձակմանը։ 101–102 և 105–106 թվականների ընթացքում նվաճել է դակերի երկիրը (կազմվել է Դակիա պրովինցիան), 106 թվականին՝ Նաբատեայի թագավորությունը (կազմվել է Արաբիա պրովինցիան), 117 թվականին՝ Միջագետքը (Տրայնոսի մահից հետո նրա նվաճած տարածքները, բացի Դակիայից և Արաբիայից, անջատվել են կայսրությունից)։ Կառավարել է ծերակույտի հետ համաձայնեցված, լայնորեն հռոմեական քաղաքացիության իրավունք է շնորհել պրովինցիաների բնակչությանը։ Միջին և մանր հողատերերի ու քաղաքացիների քայքայման ընթացքը կասեցնելու նպատակով տարածել է ալիմենտացիայի (չունևոր ծնողների անչափահաս զավակներին դրամական օգնություն պետական միջոցներից) համակարգը։ Ծավալել է լայն շինարարություն Հռոմում (Տրայնոսի ֆորումը) և պրովինցիաներում։ Տրայնոսը 114 թվականին գրավել է Հայաստանը և հայտարարել պրովինցիա, սակայն նրա հաջորդ Ադրիանոս (Հադրիանոս) կայսրը, չկարողանալով պահպանել հռոմեական գերիշխանությունը, հարկադրված ընդունել է (117) Հայաստանի անկախությունը և թագավոր ճանաչել Վաղարշ Ա–ին։ 1966-ին ՀԽՍՀ տարածքում, Փոքր Վեդի գյուղում, հայտնաբերվել է Տրայնոսի լատիներեն արձանագրությունը, որը նա թողել է Արտաշատում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Ուլպիուս Տրայանոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։


  1. Любкер Ф. Ulpii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1431—1432.
  2. Н. О. Ульпии (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIVа. — С. 705—706.