Jump to content

Մարկոս Ուլպիուս Տրայանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Ուլպիուս Տրայանոս
Ծնվել է՝մոտ 30
ԾննդավայրԻտալիկա
Մահացել է՝մոտ 100
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմUlpii Traiani?
քաղաքական գործիչ
ՀայրMarcus Ulpius?
Մայրանհայտ
ԵրեխաներՏրայանոս[1][2] և Ուլպիա Մարցիանա

Մարկոս Ուլպիուս Տրայանոս, (լատին․՝ Marcus Ulpius Traianus, մոտ 30, Իտալիկա - մոտ 100), հռոմեական կայսր 98 թվականից։ Անտոնինոսների դինաստիայից։ Հաջորդել է Ներվային։ Նրա օրոք Հռոմեական կայսրությունը հասել է իր սահմանների առավելագույն ընդարձակմանը։ 101–102 և 105–106 թվականների ընթացքում նվաճել է դակերի երկիրը (կազմվել է Դակիա պրովինցիան), 106 թվականին՝ Նաբատեայի թագավորությունը (կազմվել է Արաբիա պրովինցիան), 117 թվականին՝ Միջագետքը (Տրայնոսի մահից հետո նրա նվաճած տարածքները, բացի Դակիայից և Արաբիայից, անջատվել են կայսրությունից)։ Կառավարել է ծերակույտի հետ համաձայնեցված, լայնորեն հռոմեական քաղաքացիության իրավունք է շնորհել պրովինցիաների բնակչությանը։ Միջին և մանր հողատերերի ու քաղաքացիների քայքայման ընթացքը կասեցնելու նպատակով տարածել է ալիմենտացիայի (չունևոր ծնողների անչափահաս զավակներին դրամական օգնություն պետական միջոցներից) համակարգը։ Ծավալել է լայն շինարարություն Հռոմում (Տրայնոսի ֆորումը) և պրովինցիաներում։ Տրայնոսը 114 թվականին գրավել է Հայաստանը և հայտարարել պրովինցիա, սակայն նրա հաջորդ Ադրիանոս (Հադրիանոս) կայսրը, չկարողանալով պահպանել հռոմեական գերիշխանությունը, հարկադրված ընդունել է (117) Հայաստանի անկախությունը և թագավոր ճանաչել Վաղարշ Ա–ին։ 1966-ին ՀԽՍՀ տարածքում, Փոքր Վեդի գյուղում, հայտնաբերվել է Տրայնոսի լատիներեն արձանագրությունը, որը նա թողել է Արտաշատում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Ուլպիուս Տրայանոս» հոդվածին։