«Բենիամին Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն
մանր-մունր, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ |
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ → Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ |
||
Տող 34. | Տող 34. | ||
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]] |
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]] |
||
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]] |
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]] |
||
[[Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր |
[[Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ]] |
10:15, 11 փետրվարի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Բենիամին Մարգարյան | |
---|---|
Պատկեր:Margarjan.jpg | |
Ծնվել է | նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1913[1] Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1985[2] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բյուրական |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] և Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1938) |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Բենիամին Եղիշեի Մարգարյան (նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1913[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 30, 1985[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային աստղագետ, Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-79)։
Կենսագրություն
Բենիամին Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) Թիֆլիսի նահանգի Շուլավեր բնակավայրում (Շահումյան, այժմ Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետ)՝ հայկական ընտանիքում։ 1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1941 թ.՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան։ 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում։ 1944 թվականից մինչև իր մահը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-57 թթ.` փոխտնօրեն, 1957-1985թթ.` գալակտիկաների բաժնի վարիչ)։ Մահացել է 1985 թ. սեպտեմբերի 30-ին։
Գիտական գործունեություն
Գիտական աշխատանքները վերաբերում են աստղային և արտագալակտիկական աստղագիտությանը։ Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը` տիեզերական կլանման հաշվի առմամբ։ Վ.Հ. Համբարձումյանի հետ համատեղ հաստատել է Գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի` աստղասփյուռների առկայությունը, ինչը վկայում է, որ աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով։ Կատարել է ցրված աստղակույտերի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը։ Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը։ Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը։ Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965 թվականից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի` մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը։ Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի` սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով` Մարգարյանի գալակտիկաներ։ Տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում։ Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի ռադիո-, ինֆրակարմիր և ռենտգենային ճառագայթում, իսկ դրանց շուրջ 10%-ին հատուկ են Սեյֆերտի տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են։ Դրանց շարքում կան նաև քվազարներ և ВL Մողեսի տիպի օբյեկտներ։
Պարգևներ
- ԽՍՀՄ Պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր (1950)
- Պատվո նշան շքանշան (1955)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983)
Գրականություն
- Атлас звездных скоплений различных типов, 1953. М.,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. Киев,: Наукова думка, 1986.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»։ պրակ 1, 1946։
- «Галактики с ультрафиолетовым континуумом»։ Астрофизика,(3) 1957։
- «On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines»։ Astronomy and Astrophisics, (58) 1977։
Արտաքին հղումներ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիամին Մարգարյան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ աստղագետներ