«Ղազախներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Ղազախներ''' (ղազախ. қазақтар), ազգ, [[Ղազախստան]]ի հիմնական բնակչությունը: Ապրում են նաև [[Ուզբեկստան]]ում, [[Թուրքմենստան]]ում, [[Ղրղզստան]]ում, [[Տաջիկստան]]ում, [[Ռուսաստան]]ում, [[Չինաստան]]ում, [[Մոնղոլիա]]յում և [[Աֆղանստան]]ում: Խոսում են [[ղազախերեն]] լեզվով, որը պատկանում է [[Թյուրքական լեզվախումբ | Թյուրքական լեզվախմբին]]: [[Կրոն]]ը [[իսլամ]]ն է, հավատացյաները սուննի դավանանքի մահմեդականներ են:
'''Ղազախներ''' (ղազախ. қазақтар), ազգ, [[Ղազախստան]]ի հիմնական բնակչությունը: Ապրում են նաև [[Ուզբեկստան]]ում, [[Թուրքմենստան]]ում, [[Ղրղզստան]]ում, [[Տաջիկստան]]ում, [[Ռուսաստան]]ում, [[Չինաստան]]ում, [[Մոնղոլիա]]յում և [[Աֆղանստան]]ում: Խոսում են [[ղազախերեն]] լեզվով, որը պատկանում է [[Թյուրքական լեզվախումբ | Թյուրքական լեզվախմբին]]: [[Կրոն]]ը [[իսլամ]]ն է, հավատացյաները սուննի դավանանքի մուսուլմաններ են:


Մթա 3-2 դարերում Հարավային Ղազախստանում առաջանում է ուսունների ցեղային միավորումը: 6-7-րդ դարերում Ղազախստանի հարավ-արևելյան մասում ապրող ցեղերը Արևմտա-Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին: Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջանում են վաղ ֆեոդալական տիպի քաղաքական կազմավորումներ` Թյուրգեշական (8-րդ դար) և Կարլուկական (8-9-րդ դարեր) խաքանությունները, [[օղուզներ]]ի (9-11-րդ դարեր), կիմակների և [[ղփչաղներ]]ի (8-11-րդ դարեր) միավորումները: Էթնիկական միաձուլմանը նպաստեց [[Կարախանյանների պետություն]]ը (10-12-րդ դարեր):
Մթա 3-2 դարերում Հարավային Ղազախստանում առաջանում է ուսունների ցեղային միավորումը: 6-7-րդ դարերում Ղազախստանի հարավ-արևելյան մասում ապրող ցեղերը Արևմտա-Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին: Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջանում են վաղ ֆեոդալական տիպի քաղաքական կազմավորումներ` Թյուրգեշական (8-րդ դար) և Կարլուկական (8-9-րդ դարեր) խաքանությունները, [[օղուզներ]]ի (9-11-րդ դարեր), կիմակների և [[ղփչաղներ]]ի (8-11-րդ դարեր) միավորումները: Էթնիկական միաձուլմանը նպաստեց [[Կարախանյանների պետություն]]ը (10-12-րդ դարեր):

03:54, 24 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Ղազախներ (ղազախ. қазақтар), ազգ, Ղազախստանի հիմնական բնակչությունը: Ապրում են նաև Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում և Աֆղանստանում: Խոսում են ղազախերեն լեզվով, որը պատկանում է Թյուրքական լեզվախմբին: Կրոնը իսլամն է, հավատացյաները սուննի դավանանքի մուսուլմաններ են:

Մթա 3-2 դարերում Հարավային Ղազախստանում առաջանում է ուսունների ցեղային միավորումը: 6-7-րդ դարերում Ղազախստանի հարավ-արևելյան մասում ապրող ցեղերը Արևմտա-Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին: Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջանում են վաղ ֆեոդալական տիպի քաղաքական կազմավորումներ` Թյուրգեշական (8-րդ դար) և Կարլուկական (8-9-րդ դարեր) խաքանությունները, օղուզների (9-11-րդ դարեր), կիմակների և ղփչաղների (8-11-րդ դարեր) միավորումները: Էթնիկական միաձուլմանը նպաստեց Կարախանյանների պետությունը (10-12-րդ դարեր):

12-րդ դարի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժում կիդանները, որոնք ի վերջո խառնվում են տեղի թյուրքալեզու բնակչությանը: 13-րդ դարում Մոնղոլիայից և Ալթայից Ղազախստան են թափանցում նայմաններն ու կերեիտները: 15-րդ դարի կեսին Ոսկե հորդայի արևելյան հատվածում առաջացան Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր: 15-րդ դարի վերջին, 16-րդ դարի սկզբին կազմավորվեց ղազախական ազգությունը` բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտեսական շահերի ընդհանրությամբ:

Մինչև ղազախական հողերի Ռուսաստանին միացվելը (19-րդ դարի կեսեր), ղազախների հիմնական զբաղմունքը քոչվոր անասնապահությունն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, ձկնորսությամբ, որսորդությամբ: Տարիների ընթացքում փոխվեց ղազախների կենցաղն ու մշակույթը, նրանք անցան նստակեցության:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։