«Փանոս Թերլեմեզյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 10. Տող 10.
*[[1894]] - Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը։
*[[1894]] - Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը։
*[[1895]] - Մեկնում է [[Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։
*[[1895]] - Մեկնում է [[Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։
*[[1897]] - Ամռանը ընկերների հետ մեկնում է [[Էստոնիա]] ստեղծագործալու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում [[Թիֆլիս]]ի [[Մետեխի բանտ]], հետո` Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան։
*[[1897]] - Ամռանը ընկերների հետ մեկնում է [[Էստոնիա]] ստեղծագործալու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում [[Թիֆլիս]]ի [[Մետեխի բանտ]], հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան։
*[[1898]] - Իրանից գաղտնի մեկնում է [[Փարիզ]]։
*[[1898]] - Իրանից գաղտնի մեկնում է [[Փարիզ]]։
*[[1899]] - Ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
*[[1899]] - Ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
Տող 17. Տող 17.
*[[1908]]-[[1910]] - Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։
*[[1908]]-[[1910]] - Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։
*[[1910]] - Մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։
*[[1910]] - Մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։
*[[1912]] - [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը` [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։
*[[1912]] - [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։
*[[1914]] - Ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
*[[1914]] - Ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
*[[1915]]-[[1917]] - Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]]։
*[[1915]]-[[1917]] - Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]]։
Տող 23. Տող 23.
*[[1920]]-[[1922]] - Ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
*[[1920]]-[[1922]] - Ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
*[[1923]] - Ուղևորվում է Ամերիկա։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի, [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, [[Ֆրեզնո]]յում։

*[[1924]] - Ամերիկայում կտակ է ձևակերպում` իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
*[[1924]] - Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
*[[1928]] - Վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։
*[[1928]] - Վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։
*[[1928]]-[[1930]] - Ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։

02:37, 11 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Պատկեր:Terlemezian.jpg
Փանոս Թերլեմեզյան

Փանոս Թերլեմեզյան (Մարտի 3, 1865, Վան - Ապրիլի 30, 1941, Երևան), հայ նկարիչ և հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։

  • 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։[1]
  • 1889 - Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է։
  • 1890 - Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։
  • 1893 - Փախչում է Իրան, ապա մեկնում Թիֆլիս աշխատանք որոնելու։
  • 1894 - Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը։
  • 1895 - Մեկնում է Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։
  • 1897 - Ամռանը ընկերների հետ մեկնում է Էստոնիա ստեղծագործալու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում Թիֆլիսի Մետեխի բանտ, հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան։
  • 1898 - Իրանից գաղտնի մեկնում է Փարիզ։
  • 1899 - Ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
  • 1904 - Ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան։
  • 1905 - Շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։
  • 1908-1910 - Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է Շիրվանզադեի դիմանկարը։
  • 1910 - Մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։
  • 1912 - Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։
  • 1914 - Ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
  • 1915-1917 - Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է Հայ արվեստագետների միություն։
  • 1919 - Վերադառնում է Կ. Պոլիս։
  • 1920-1922 - Ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
  • 1923 - Ուղևորվում է Ամերիկա։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում։
  • 1924 - Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
  • 1928 - Վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։
  • 1928-1930 - Ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։
  • 1941 - Վախճանվում է Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին

  • Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։

Մարտիրոս Սարյան

  • Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։

Շահեն Խաչատրյան

Գրականություն Թերլեմեզյանի մասին

  • Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960 , էջ 64-86;
  • Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
  • Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
  • Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
  • Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
  • Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
  • Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։

Հղումներ