«Երգող կեռնեխ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Song thrush.jpg|մինի|250px|Երգող կեռնեխ]] |
[[Պատկեր:Song thrush.jpg|մինի|250px|Երգող կեռնեխ]] |
||
[[Պատկեր:Tphilomelos.gif|մինի|280px]] |
|||
[[Պատկեր:Song Thrush Nest 30-03-12 (7030539953).jpg|մինի|280px|Բույնը ձվերով]] |
[[Պատկեր:Song Thrush Nest 30-03-12 (7030539953).jpg|մինի|280px|Բույնը ձվերով]] |
||
'''Երգող կեռնեխ''' (''Turdus philomelos''), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ |
'''Երգող կեռնեխ''' (''Turdus philomelos''), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ |
16:27, 24 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Երգող կեռնեխ (Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Նկարագրությունը
Երգող կեռնեխի մարմնի վերին մասը ձիթապտղագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, մարմնի ստորին մասը սպիտակ է` շիկավուն երանգով կլոր պտերով։ Պտերը որովայնի հատվածում նոսր են և գունաթափված, կտուցը մոխրասև է։ Ոտքերը դեղին են։ Զգալիորեն փոքր է մյուս կեռնեխներից։ Քաշը` 57-77 գ, թևի երկարությունը` 109-120 մմ։
Կենսակերպը
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև կաղնու և բոխու անտառներում։
Սնվում է հիմնականում միջատներով, ձմռանը` նաև հատապտուղներով։
Բազմացումը
Բույնը սարքում է չոր խոտերից` ծառերի ճյուղերին կամ թփերի վրա, բնի ներսը սվաղում է ցեխով։ Մայիս ամսին դնում է 4-7 երկնագույն, սև պտիկներով ձվեր, հաճախ տալիս է երկու սերունդ։
Տարածվածությունը
Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Պեչորա և Օբ գետերի ավազաններում, Ալթայում, Մոլդովայում, Դոնի ստորին հոսանքներում, Ղրիմում, Կովկասում։[1]
Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 42.
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA