«Սայմոն Կուզնեց»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: bn:সাইমন কুজ্নেত্স |
||
Տող 51. | Տող 51. | ||
[[be-x-old:Сайман Кузьнец]] |
[[be-x-old:Сайман Кузьнец]] |
||
[[bg:Саймън Кузнец]] |
[[bg:Саймън Кузнец]] |
||
[[bn:সাইমন কুজ্নেত্স]] |
|||
[[ca:Simon Kuznets]] |
[[ca:Simon Kuznets]] |
||
[[cs:Simon Kuznets]] |
[[cs:Simon Kuznets]] |
17:04, 3 Մարտի 2013-ի տարբերակ
Սայմոն Կուզնեց Simon Smith Kuznets | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1901 |
Ծննդավայր | Պինսկ, Մինսկի գուբերնիա (Ռուսական կայսրություն) |
Մահացել է | հուլիսի 8, 1985 |
Մահվան վայր | Քեմբրիջ, (ԱՄՆ) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Pinsk Realschule?, Կոլումբիայի համալսարան և Q4496322?[1] |
Մասնագիտություն | տնտեսագետ և վիճակագրագետ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3] |
Simon Kuznets Վիքիպահեստում |
Սայմոն (Սեմյոն) Սմիթ Կուզնեց (անգլերեն` Simon Smith Kuznets, ծննդյան անունը` ռուսերեն` Семён Абрамович Кузнец, 1901, ապրիլի 30 - 1985, հուլիսի 8), ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր (1971)։
Ծնվել է Պինսկում (այժմ` Բելոռուս), առևտրական Աբրամ Կուզնեցի ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը և 1907-ին բնակություն հաստատել ԱՄՆ-ում` թողնելով որդուն և կնոջը` Պոլինա Կուզնեցին (ծնունդով` Ֆրիդման)։
Սեմյոնն ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ դասընթացներ անցնելով նաև տնտեսագիտությունից։ Համալսարանում սովորելու տարիներին նյութական պայմաններից դրդված նա աշխատել է արհմիութենական կազմակերպություններում։ Առաջին գիտական աշխատանքը լույս է տեսել 1921-ին, Խարկովում։
Արտասահման գնալու նպատակով եղբոր` Սոլոմոնի հետ նախ գնում է Լեհաստան, որտեղից էլ 1922-ին` Նյու Յորք։ Այստեղ եղբայրները ընդունվում են Կոլումբիայի համալսարան։ 1921-ին Սեմյոնը, արդեն` Սայմոնը, ստանում է բակալավրի, իսկ 1926-ին` դոկտորի գիտական կոչում։ Երիտասարդ գիտնականի հայացքների ձևավորմանը զգալիորեն նպաստել է անվանի գիտնական Ու. Մետչելլը։
Նա շուրջ 35 տարի աշխատել է այդ մեծ գիտնականի հետ` տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում (1927-1961), միաժամանակ աշխատելով Փենսիլվանիայի համալսարանում (1930-1954)։
Սայմոնն հռչակվում է իր ժամանակի խոշոր տնտեսագետներից։ Մեկը մյուսին հետևում են նրա աշխատությունները տնտեսագիտության զարգացման խնդիրների վերաբերյալ, որոնցից գլխավորը նա համարում էր ազգային եկամտի աճը և օգտագործված հնարավորությունները։
Սայմոնն ամուսնանում է իր աշխատակցուհի Էդիթ Հանդլերի հետ, ունենում է երկու զավակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` 1942-44-ին, նա գլխավորել է ԱՄՆ-ի սպառազինությունների ծրագրավորման և վիճակագրության Կոմիտեի բյուրոն։
1949-ին ընտրվում է Ամերիկյան վիճակագրական ասոցացիայի նախագահ, 1954-ին` Ամերիկյան տնտեսագիտական ասոցացիայի նախագահ։ 1954-ից դասավանդել է Բալթիմորի Ջոն Հոֆինս անվան համալսարանում։
Նա ոչ միայն մեծ տնտեսագետ էր, այլ նաև բազմակողմանի զարգացած մանկավարժ։ Գիտնականը լուրջ հետազոտություններ է նվիրել նաև Իսրայելի տնտեսության վերելքին։
1971-ին արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության գծով։
Վախճանվել է Քեմբրիջում։
Աղբյուրներ
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն |
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 80-81։
- ↑ Українська Вікіпедія (укр.) — 2004.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1971 — Nobel Foundation.
- ↑ 3,0 3,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Fellows of the American Statistical Association database
- ↑ 5,0 5,1 Notable Names Database — 2002.
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Նոբելյան մրցանակակիրներ
- 1901 ծնունդներ
- 1985 մահեր
- Պինսկ քաղաքում ծնվածներ
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ