Jump to content

Սլովակյան Կարստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակյան Կարստ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Սլովակիա
Մասն էՍլովակիայի Կարստ-Ագգտելեկ
ԼեռնաշղթաSlovak Ore Mountains?
Ձևավորում2002
Բարձրություն (ԲԾՄ)925 մետր
Մեծագույն գագաթQ16765303?
Քարտեզ
Քարտեզ

Սլովակյան Կարստ[1] (սլովակ.՝ Slovenský kras), լեռնազանգված արևելյան Սլովակիայում և մասամբ Հունգարիայում։ 1973 թվականից ի վեր պահպանվել է որպես ռելիեֆի յուրօրինակ ձև, 2002 թվականի մարտի 1-ից հայտարարվել է ազգային պարկ։ Բացի այդ, պարկի տարածքը կենսոլորտային արգելոց է հանդիսանում, իսկ Սլովակյան Կարստի քարանձավները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան են։

Զանգվածը բաղկացած կրաքարից և դոլոմիտից, իրենից ներկայացնում է հսկայական սարավանդեր և կարստային հարթավայրեր։ Ծածկված է կաղնու և բոխու անտառներով։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից 947 մ է։ Զանգվածը ինտենսիվ կարստային է, ձևավորվել են կարստային ձագարներ, խորխորատներ, քարանձավներ, կարստային հարթավայրեր, լճեր, դաշտեր, իրենից ներկայացնում է կարստային ռելիեֆի օրինակ։ Արդյունքում «կարստ» բառը դարձել է ընդհանրական բառ և գիտական գրականության մեջ հաստատվել է որպես տարածքներին բնորոշ, լուծելի ապարներից բաղկացած կոնկրետ երևույթներ և ձևեր։

Արգելոցում աճում են մի շարք հազվագյուտ բույսեր-էնդեմիկներ. կարմրածաղիկ եվրոպական (Erythronium dens-Canis), օնոսմա աշտարակային (Onosma tornensis), սեսլերիա Գեյֆլերի (Sesleria heufleriana), մեխակ փետրավոր (Dianthus lumnitzerii), բնակվում են որոշ տեսակների հազվագյուտ կենդանիներ. գերեզմանարծիվ (Aquila heliaca), օձակեր արծիվ (Circaetus gallicus), տափաստանային հողմավոր բազե (Falco naumanni):

Կրասնա Գորկա դղյակ

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կրասնա Հորկա, Բետլիար դղյակներ
  • Բազմաթիվ քարանձավներ. Դոմիցա, Գոմբասեկի, Օխտինյան, Յասովյան և այլ քարանձավներ
  • Խորխորատներ. Սատանայի (-186 մ), Բրազդայի (-181 м), Փոքր Ժելեզնա (-142 մ), Դիվյաչյա (-122 մ) և այլն
  • Ժայռեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակյան Կարստ» հոդվածին։