Սլովակյան Կարստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սլովակյան Կարստ
Mountains Cierna hora Slovakia 675.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Slovakia.svg Սլովակիա
Մասն էCaves of Aggtelek Karst and Slovak Karst?
ԼեռնաշղթաSlovak Ore Mountains?
Ձևավորում2002
Բարձրություն (ԲԾՄ)925 մետր
Մեծագույն գագաթQ16765303?

Սլովակյան Կարստ[1] (սլովակ.՝ Slovenský kras), լեռնազանգված արևելյան Սլովակիայում և մասամբ Հունգարիայում: 1973 թվականից ի վեր պահպանվել է որպես ռելիեֆի յուրօրինակ ձև, 2002 թվականի մարտի 1-ից հայտարարվել է ազգային պարկ: Բացի այդ, պարկի տարածքը կենսոլորտային արգելոց է հանդիսանում, իսկ Սլովակյան Կարստի քարանձավները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան են:

Զանգվածը բաղկացած կրաքարից և դոլոմիտից, իրենից ներկայացնում է հսկայական սարավանդեր և կարստային հարթավայրեր: Ծածկված է կաղնու և բոխու անտառներով: Ամենաբարձր կետը ծովի մակարդակից 947 մ է: Զանգվածը ինտենսիվ կարստային է, ձևավորվել են կարստային ձագարներ, խորխորատներ, քարանձավներ, կարստային հարթավայրեր, լճեր, դաշտեր, իրենից ներկայացնում է կարստային ռելիեֆի օրինակ: Արդյունքում «կարստ» բառը դարձել է ընդհանրական բառ և գիտական ​​գրականության մեջ հաստատվել է որպես տարածքներին բնորոշ, լուծելի ապարներից բաղկացած կոնկրետ երևույթներ և ձևեր:

Արգելոցում աճում են մի շարք հազվագյուտ բույսեր-էնդեմիկներ. կարմրածաղիկ եվրոպական (Erythronium dens-Canis), օնոսմա աշտարակային (Onosma tornensis), սեսլերիա Գեյֆլերի (Sesleria heufleriana), մեխակ փետրավոր (Dianthus lumnitzerii), բնակվում են որոշ տեսակների հազվագյուտ կենդանիներ. գերեզմանարծիվ (Aquila heliaca), օձակեր արծիվ (Circaetus gallicus), տափաստանային հողմավոր բազե (Falco naumanni):

Կրասնա Գորկա դղյակ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրասնա Հորկա, Բետլիար դղյակներ
  • Բազմաթիվ քարանձավներ. Դոմիցա, Գոմբասեկի, Օխտինյան, Յասովյան և այլ քարանձավներ
  • Խորխորատներ. Սատանայի (-186 մ), Բրազդայի (-181 м), Փոքր Ժելեզնա (-142 մ), Դիվյաչյա (-122 մ) և այլն
  • Ժայռեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]