Սիրենը (նկար, Ուոթերհաուս)
Սիրենը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1900 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Սիրենը»[1] (անգլ.՝ The Siren), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված մոտ 1900 թվականին։ Գտնվում է մասնավոր հավաքածուում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում պատկերված է զառիկողի ծայրին նստած սիրեն։ Քնարը ձեռքին նա ներքև է նայում՝ նավաբեկությունից տուժած նավաստուն, որը լողում է ջրում և որն էլ իր հերթին ակնապիշ նայում է հավերժահարսին[3]։ Մելանխոլիկ տեսարանը սիրենին պատկերում է անմեղ կերպով, ոչ թե որպես նենգավոր գայթակղողի, ինչպես նա պատկերվում է հունական դիցաբանությունում։ Եթե հաշվի չառնվեն ոտքերի թեփուկները, սիրենի մարմինը շատ ավելի մարդկային տեսք ունի, քան դիվական էակի[3]։
Ինչպես և Ուոթերհաուսի որոշ այլ ստեղծագործություններում, «Սիրենը» կտավում նա փորձել է միավորել դիցաբանությունը արվեստի հետ։ Հունական դիցաբանության մեջ սիրենները իրենց երգերով և ձայնով գայթակղել են նավաստիներին։ Այդ վտանգավոր էակները հանդես են գալիս բազմաթիվ հունական առասպելներում, այդ թվում Հոմերոսի «Ոդիսականում»։ Նրանք ի հայտ են եկել նաև հռոմեական քնարերգության մեջ[3]։
Ուոթերհաուսի ավելի վաղ «Ոդիսևսը և սիրենները» (1891) կտավը սիրեններին պատկերում է սպառնալից գիշատիչ թռչունների տեսքով ավելի դրամատիկ տեսարանում, ինչը համապատասխանում է հունական դիցաբանությունում սիրենների ավանդական պատկերացմանը։ Նրանք շրջապատել են նավը, որը ղեկավարում է Ոդիսևսը՝ կապված նավակայմնին, երբ նրա խումբը փորձում է ուղղորդել նավը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թվականին նկարը գնել է Էշթոն-նա-Մերսիից նկարիչ Ջեյմս Գրեշեմը։ 1914 թվականին նրա մահից հետո նկարը 1917 թվականին այն ձեռք է բերել ձեռնարկատեր և բարեգործ Ուիլյամ Հեսքեթ Լևերը և փոխանցել այն Լեդի Լևեր պատկերասրահին (Պորտ Սանլայթ), որը վաճառել է կտավը 1958 թվականին։ 1970 թվականին այն տեղափոխվել է Դ'Օֆֆրի Կուպերի պատկերասրահ (Լոնդոն) Մ. Բերտոնատտիի մոտ։ 1985 թվականին նկարը ձեռք է բերել ամերիկացի ձեռնարկատեր և երաժշտական մենեջեր Սեյմուր Սթեյնը։ 2018 թվականին նկարը վաճառվել է 3,8 միլիոն ֆունտ ստեռլինգով[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сирена. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «John William Waterhouse: The Siren - 1900 « Paintings». jwwaterhouse.com.
- ↑ 3,0 3,1 3,2 «The Siren». artguide.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «John William Waterhouse, R.A., R.I. THE SIREN». sothebys.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anthony Hobson, The Art and Life of J.W. Waterhouse, 1980, p. 115, p. 188 cat.no.134, illustrated p. 117.
- Anthony Hobson, J.W. Waterhouse, 1989, p. 80, illustrated p. 79 plate 56.
- Richard Jenkins, Dignity and Decadence - Victorian Art and the Classical Inheritance, 1992, pp. 284, 286, illustrated p. 286 Fig.198.
- Gail-Nina Anderson and Joanne Wright, Heaven on Earth – The Religion of Beauty in Late Victorian Art, exhibition catalogue for Nottingham, Djanogly Art Gallery, 1994, illustrated Fig 71a.
- Edward Morris, Victorian & Edwardian Paintings in the Lady Lever Art Gallery – British Artists Born After 1810 Excluding the Early Pre-Raphaelites, 1994, p. 133.
- Peter Trippi, J.W. Waterhouse, 2002, pp. 123, 226, illustrated p. 121 plate 93.
|