Jump to content

Սինցիա Է․ Ռոզենցվայգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինցիա Է․ Ռոզենցվայգ
Ծնվել էմոտ 1958
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկլիմայաբան, համալսարանի դասախոս, բնապահպան, գիտական գրող, գիտնական և դոցենտ
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան, Բերնարդ քոլեջ[1], Goddard Institute for Space Studies?[2], Բերնարդ քոլեջ[3], The Earth Institute?[4] և The Earth Institute?[5]
Գործունեության ոլորտԿլիմայագիտություն[6], Կլիմայի փոփոխություն[6] և գյուղատնտեսություն[6]
ԱնդամակցությունԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա
Ալմա մատերՌատգերսի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Scarsdale High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][6]
Պարգևներ

Սինցիա Է․ Ռոզենցվայգ (անգլ.՝ Cynthia E. Rosenzweig, née Ropes[11]), մոտ 1958), ամերիկացի գյուղատնտես և կլիմայագետ, որն աշխատում է Կոլումբիայի համալսարանում տեղակայված ՆԱՍԱ-յի Գոդարդ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում։ Ռոզենցվայգն «օգնել է ուսումնասիրել կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության ոլորտը»[12][13]։ Ունի ավելի քան 300 հրատարակություն[14], ավելի քան 80 գրախոսված հոդվածներ, հեղինակել կամ խմբագրել է ութ գիրք[15]։ Նաև ծառայել է տարբեր կազմակերպություններում, աշխատել կլիմայի փոփոխության կառավարման պլաններ մշակելու ուղղությամբ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի հետ գլոբալ մակարդակով, ինչպես նաև «Սենդի» փոթորկից հետո Նյու Յորք քաղաքում։

Կրթություն և ակադեմիական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռատգերսի համալսարանի Քուք քոլեջն ավարտել է 1980 թվականին արվեստի ու գիտության բակալավրի կոչումով։ Ռոզենցվայգի ուշադրությունը գյուղատնտեսության վրա սևեռվել է 1969 թվականին, երբ նա ու իր ապագա ամուսինը Իտալիայի Տոսկանա մարզում վարձել և շահագործել են ֆերմա, որտեղ խաղող և ձիթապտուղ են հավաքել և կենդանիներ բուծել՝ այծեր, խոզեր, բադեր և սագեր[16]։ Որոշել է վերադառնալ համալսարան՝ գյուղատնտեսություն սովորելու, 1983 թվականին Ռատգերսի համալսարանից ստացել գիտությունների մագիստրոսի կոչում[17]։ Աշխատանքի է անցել ՆԱՍԱ-յի Գոդարդ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում և արբանյակային տվյալներն օգտագործելով ուսումնասիրել մշակաբույսերը։ Դրանից հետո, 1991 թվականին Էմըրսթի Մասաչուսեթսյան համալսարանում Բուսական, հողային և բնապահպանական գիտությունների ոլորտում ստացել է Բ.գ.թ. կոչում[17]։

Շարունակել է աշխատել ՆԱՍԱ-յում ու մինչև 1993 թվականը գլխավորել կլիմայի ազդեցության խումբը[18][19]։ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի օպերատիվ խմբում նրա աշխատանքը գնահատվել է, երբ 2007 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Ալբերտ Գոռին ու վերոնշյալ հանձնաժողովին[20]։

Ներկայումս աշխատում է որպես Բառնարդ քոլեջի պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանի ավագ գիտաշխատող[18][21][22]։

Համայնքային ներգրավվածություն և շահերի պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՍԱ-յում աշխատելիս Ռոզենցվայգը նախաձեռնել է գյուղատնտեսության և քաղաքների վրա կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրությունը[12]։ Ներգրավված է եղել բազմաթիվ աշխատանքային խմբերի կազմում, որոնք փորձել են գնահատել և հաստատել պլաններ կլիմայի փոփոխության կառավարման համար, որոնց թվում՝

  • Կլիմայի փոփոխության Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովի ամանախագահ,
  • ԱՄՆ գլոբալ փոփոխությունների հետազոտման ծրագրի կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխականության և փոփոխության հնարավոր հետևանքների ԱՄՆ-ի ազգային գնահատման Metropolitan East Coast տարածաշրջանային գնահատում» խմբի ամանախագահ,
  • Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի II աշխատանքային խմբի չորրորդ գնահատման հաշվետվության համակարգող առաջատար հեղինակ («Դիտարկված փոփոխություններ» բաժին)
  • Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի Կլիմայի փոփոխության և հողի հատուկ զեկույցի համակարգող առաջատար հեղինակ
  • Կլիմայի փոփոխության Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովի խորհրդի անդամ
  • Գյուղատնտեսական մոդելի համադրման և բարելավման ծրագրի համահիմնադիր և գործադիր կոմիտեի անդամ (AgMIP)

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզենցվայգի հետազոտությունների մասին կարելի է տեղեկանալ Գուգլի գիտնականների նրա պրոֆայլից, իսկ նրա հրատարակությունների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտի մատենագիտության կայքում ։

  • Rosenzweig, C.; Parry, M. L. (1994). «Potential impact of climate change on world food supply». Nature. 367 (6459): 133. Bibcode:1994Natur.367..133R. doi:10.1038/367133a0. S2CID 4320662.
  • C.L. Rosenzweig & M.L. Parry, "Climate Change and Agriculture", 1990
  • Rosenzweig, C.; Karoly, D.; Vicarelli, M.; Neofotis, P.; Wu, Q.; Casassa, G.; Menzel, A.; Root, T. L.; Estrella, N.; Seguin, B.; Tryjanowski, P.; Liu, C.; Rawlins, S.; Imeson, A. (2008). «Attributing physical and biological impacts to anthropogenic climate change». Nature. 453 (7193): 353–357. Bibcode:2008Natur.453..353R. doi:10.1038/nature06937. PMID 18480817. S2CID 2774470.
  • Testimony before Congress, April 17, 2007.
  • Գուգենհայմի կրթաթոշակ[17]
  • GSFC Պատվո մրցանակ - Գիտություն (2011)[23]
  • GISS Լավագույն հրատարակության մրցանակ (2009)[23]
  • GSFC Պատվո մրցանակ - Երկրի գիտության նվաճում (2007)[23]
  • Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ (2006)[24]
  • «Nature» ամսագրի կողմից 2012 թվականի լավագույն տասնյակում հայտնված մարդկանցից մեկը[16]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  2. https://www.nytimes.com/2018/08/09/climate/summer-heat-global-warming.html
  3. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. http://www.upmc.fr/fr/universite/histoire_et_personnalites/les_docteurs_honoris_causa/retour_sur_dhc_2016/liste_dhc_2016.html
  9. Handelsman J., Fouchier R., Blanpain C., Iorns E., Rosenzweig C. 366 days: Nature's 10. // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2012. — Vol. 492, Iss. 7429. — P. 335—343. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/492335APMID:23257862
  10. https://www.worldfoodprize.org/index.cfm?nodeID=96584&audienceID=1
  11. «Dr. Cynthia Ropes Rosenzweig - Directory - The Earth Institute - Columbia University». www.earth.columbia.edu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. 12,0 12,1 Justin Gillis, "A Warming Planet Struggles to Feed Itself", The New York Times, June 5, 2011.
  13. Brumfiel, G.; Tollefson, J.; Hand, E.; Baker, M.; Cyranoski, D.; Shen, H.; Van Noorden, R.; Nosengo, N.; և այլք: (2012). «366 days: Nature's 10». Nature. 492 (7429): 335–343. Bibcode:2012Natur.492..335.. doi:10.1038/492335a. PMID 23257862.
  14. «Cynthia Rosenzweig's research works | Columbia University, NY (CU) and other places». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. «People | Cynthia Rosenzweig | The Heyman Center for the Humanities at Columbia University». heymancenter.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. 16,0 16,1 Heuer, R. D.; Rosenzweig, C.; Steltzner, A.; Blanpain, C.; Iorns, E.; Wang, J.; Handelsman, J.; Gowers, T.; De Bernardinis, B.; Fouchier, R. (2012 թ․ դեկտեմբերի 19). «366 days: Nature's 10». Nature (անգլերեն). 492 (7429): 335–343. Bibcode:2012Natur.492..335.. doi:10.1038/492335a. ISSN 0028-0836. PMID 23257862.
  17. 17,0 17,1 17,2 "Cynthia Rosenzweig" (profile), NASA GISS (last visited Aug. 15, 2012).
  18. 18,0 18,1 «NASA GISS: Cynthia Rosenzweig». GISS Personnel Directory. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  19. "An Interview with Dr. Cynthia Rosenzweig of NASA – Q&A with Anna Lappé", Take a Bite Out of Climate Change, Sept. 2008
  20. "NASA Climate Change 'Peacemakers' Aided Nobel Effort", NASA Press Release, Dec. 17, 2007.
  21. «Cynthia Rosenzweig | Barnard College». barnard.edu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  22. «Global Management Team – Urban Climate Change Research Network». uccrn.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  23. 23,0 23,1 23,2 NASA (GISS) (2011). «Fellow, American Association for the Advancement of Science».
  24. «Elected Fellows». American Association for the Advancement of Science.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]