Սինցիա Է․ Ռոզենցվայգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինցիա Է․ Ռոզենցվայգ
Ծնվել էմոտ 1958
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկլիմայաբան, համալսարանի դասախոս, բնապահպան, գիտական գրող և գիտնական
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան, Բերնարդ քոլեջ և Goddard Institute for Space Studies?[1]
Գործունեության ոլորտԿլիմայագիտություն[2], Կլիմայի փոփոխություն[2] և Գյուղատնտեսություն[2]
ԱնդամակցությունԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա
Ալմա մատերՌատգերսի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Scarsdale High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][2]
Պարգևներ

Սինցիա Է․ Ռոզենցվայգ (անգլ.՝ Cynthia E. Rosenzweig, née Ropes[7]), մոտ 1958), ամերիկացի գյուղատնտես և կլիմայագետ, որն աշխատում է Կոլումբիայի համալսարանում տեղակայված ՆԱՍԱ-յի Գոդարդ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում։ Ռոզենցվայգն «օգնել է ուսումնասիրել կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության ոլորտը»[8][9]։ Ունի ավելի քան 300 հրատարակություն[10], ավելի քան 80 գրախոսված հոդվածներ, հեղինակել կամ խմբագրել է ութ գիրք[11]։ Նաև ծառայել է տարբեր կազմակերպություններում, աշխատել կլիմայի փոփոխության կառավարման պլաններ մշակելու ուղղությամբ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի հետ գլոբալ մակարդակով, ինչպես նաև «Սենդի» փոթորկից հետո Նյու Յորք քաղաքում։

Կրթություն և ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռատգերսի համալսարանի Քուք քոլեջն ավարտել է 1980 թվականին արվեստի ու գիտության բակալավրի կոչումով։ Ռոզենցվայգի ուշադրությունը գյուղատնտեսության վրա սևեռվել է 1969 թվականին, երբ նա ու իր ապագա ամուսինը Իտալիայի Տոսկանա մարզում վարձել և շահագործել են ֆերմա, որտեղ խաղող և ձիթապտուղ են հավաքել և կենդանիներ բուծել՝ այծեր, խոզեր, բադեր և սագեր[12]։ Որոշել է վերադառնալ համալսարան՝ գյուղատնտեսություն սովորելու, 1983 թվականին Ռատգերսի համալսարանից ստացել գիտությունների մագիստրոսի կոչում[13]։ Աշխատանքի է անցել ՆԱՍԱ-յի Գոդարդ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում և արբանյակային տվյալներն օգտագործելով ուսումնասիրել մշակաբույսերը։ Դրանից հետո, 1991 թվականին Էմըրսթի Մասաչուսեթսյան համալսարանում Բուսական, հողային և բնապահպանական գիտությունների ոլորտում ստացել է Բ.գ.թ. կոչում[13]։

Շարունակել է աշխատել ՆԱՍԱ-յում ու մինչև 1993 թվականը գլխավորել կլիմայի ազդեցության խումբը[14][15]։ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի օպերատիվ խմբում նրա աշխատանքը գնահատվել է, երբ 2007 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Ալբերտ Գոռին ու վերոնշյալ հանձնաժողովին[16]։

Ներկայումս աշխատում է որպես Բառնարդ քոլեջի պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանի ավագ գիտաշխատող[14][17][18]։

Համայնքային ներգրավվածություն և շահերի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՍԱ-յում աշխատելիս Ռոզենցվայգը նախաձեռնել է գյուղատնտեսության և քաղաքների վրա կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրությունը[8]։ Ներգրավված է եղել բազմաթիվ աշխատանքային խմբերի կազմում, որոնք փորձել են գնահատել և հաստատել պլաններ կլիմայի փոփոխության կառավարման համար, որոնց թվում՝

  • Կլիմայի փոփոխության Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովի ամանախագահ,
  • ԱՄՆ գլոբալ փոփոխությունների հետազոտման ծրագրի կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխականության և փոփոխության հնարավոր հետևանքների ԱՄՆ-ի ազգային գնահատման Metropolitan East Coast տարածաշրջանային գնահատում» խմբի ամանախագահ,
  • Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի II աշխատանքային խմբի չորրորդ գնահատման հաշվետվության համակարգող առաջատար հեղինակ («Դիտարկված փոփոխություններ» բաժին)
  • Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի Կլիմայի փոփոխության և հողի հատուկ զեկույցի համակարգող առաջատար հեղինակ
  • Կլիմայի փոփոխության Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովի խորհրդի անդամ
  • Գյուղատնտեսական մոդելի համադրման և բարելավման ծրագրի համահիմնադիր և գործադիր կոմիտեի անդամ (AgMIP)

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզենցվայգի հետազոտությունների մասին կարելի է տեղեկանալ Գուգլի գիտնականների նրա պրոֆայլից, իսկ նրա հրատարակությունների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտի մատենագիտության կայքում ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուգենհայմի կրթաթոշակ[13]
  • GSFC Պատվո մրցանակ - Գիտություն (2011)[19]
  • GISS Լավագույն հրատարակության մրցանակ (2009)[19]
  • GSFC Պատվո մրցանակ - Երկրի գիտության նվաճում (2007)[19]
  • Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ (2006)[20]
  • «Nature» ամսագրի կողմից 2012 թվականի լավագույն տասնյակում հայտնված մարդկանցից մեկը[12]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nytimes.com/2018/08/09/climate/summer-heat-global-warming.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 Czech National Authority Database
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://www.upmc.fr/fr/universite/histoire_et_personnalites/les_docteurs_honoris_causa/retour_sur_dhc_2016/liste_dhc_2016.html
  5. Handelsman J., Fouchier R., Blanpain C., Iorns E., Rosenzweig C. 366 days: Nature's 10. // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2012. — Vol. 492, Iss. 7429. — P. 335—343. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/492335APMID:23257862
  6. https://www.worldfoodprize.org/index.cfm?nodeID=96584&audienceID=1
  7. «Dr. Cynthia Ropes Rosenzweig - Directory - The Earth Institute - Columbia University»։ www.earth.columbia.edu (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17 
  8. 8,0 8,1 Justin Gillis, "A Warming Planet Struggles to Feed Itself", The New York Times, June 5, 2011.
  9. Brumfiel G., Tollefson J., Hand E., Baker M., Cyranoski D., Shen H., Van Noorden R., Nosengo N. և այլք: (2012)։ «366 days: Nature's 10»։ Nature 492 (7429): 335–343։ Bibcode:2012Natur.492..335.։ PMID 23257862։ doi:10.1038/492335a 
  10. «Cynthia Rosenzweig's research works | Columbia University, NY (CU) and other places»։ ResearchGate (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17 
  11. «People | Cynthia Rosenzweig | The Heyman Center for the Humanities at Columbia University»։ heymancenter.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին։ Վերցված է 2018-10-17 
  12. 12,0 12,1 Heuer R. D., Rosenzweig C., Steltzner A., Blanpain C., Iorns E., Wang J., Handelsman J., Gowers T., De Bernardinis B., Fouchier R. (2012-12-19)։ «366 days: Nature's 10»։ Nature (անգլերեն) 492 (7429): 335–343։ Bibcode:2012Natur.492..335.։ ISSN 0028-0836։ PMID 23257862։ doi:10.1038/492335a 
  13. 13,0 13,1 13,2 "Cynthia Rosenzweig" (profile), NASA GISS (last visited Aug. 15, 2012).
  14. 14,0 14,1 «NASA GISS: Cynthia Rosenzweig»։ GISS Personnel Directory։ Վերցված է October 16, 2018 
  15. "An Interview with Dr. Cynthia Rosenzweig of NASA – Q&A with Anna Lappé", Take a Bite Out of Climate Change, Sept. 2008
  16. "NASA Climate Change 'Peacemakers' Aided Nobel Effort", NASA Press Release, Dec. 17, 2007.
  17. «Cynthia Rosenzweig | Barnard College»։ barnard.edu (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17 
  18. «Global Management Team – Urban Climate Change Research Network»։ uccrn.org (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին։ Վերցված է 2018-10-17 
  19. 19,0 19,1 19,2 NASA (GISS) (2011)։ «Fellow, American Association for the Advancement of Science» 
  20. «Elected Fellows»։ American Association for the Advancement of Science 

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]