Սերվեյոր ծրագիր
«Սերվեյոր» ծրագիր (անգլ.՝ Surveyor program), ամերիկյան ավտոմատ լուսնակայանների սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների ծրագրի անվանում։ Նախատեսված են եղել Լուսնի վրա փափուկ վայրէջք կատարելու և գիտական հետազոտություններ անցկացնելու համար։ «Սերվեյոր» ծրագրով աշխատանքները սկսվել են 1960 թվականի հունիսից և ավարտվել 1968-ի հունվարին։ Կայանները արձակվել են Ատլաս Կենտավր կրող հրթիռով։
Սերվեյոր 1 կայանը առաջին ամերիկյան տիեզերական սարքն է, որ կատարել է փափուկ վայրէջք այլ երկնային մարմնի վրա։ Կայանների թռիչքը կազմակերպվում էր ուղիղ դեպի Լուսին, հարվածային հետագծով, ապա թռիչքի վերջում կատարվում էր արգելակման մանյովր, և հետևում էր փափուկ վայրէջք։ Թռիչքը կազմում էր 63 - 65 ժամ, իսկ արգելակումը տևում էր մի փոքր ավելին քան երեք րոպեն[1]։
Ծրագիրն իրականացնում էր ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (ՌՇԼ) կողմից, որպես նախապատրաստում Ապոլոն ծրագրին, և սկիզբ է առել 1960 թվականին։ ՌՇԼ-ն ընտրեց «Հյուջես այրքրաֆթ» ընկերության որպես կայանի նախագծման մատակարար[1]։ Ծրագրի ամբողջական գինը կազմել է 469 միլիոն ԱՄՆ դոլլար։
Ընդամենը արձակվել են այս ծրագրի յոթ կայաններ, որոնցից հինգը հաջողությամբ վայրէջք են կատարել։ Երկու կայան կորսվել է՝ Սերվեյոր 2-ը բախվել է Լուսնին մեծ արագության տակ ու ոչնչացել, և Սերվեյոր 4-ի հետ կապն ընդհատվել է 2,5 րոպե վայրէջքից առաջ, համարվում է որ այն պայթել է։
Բոլոր յոթ կայանները այժմ գտնվում են Լուսնի վրա։ Սերվեյոր 3-ի ոորոշ մասեր բերվել են Երկիր Ապոլոն 12-ի անձնակազմի կողմից։ Այդ կայանի վրա տեղադրված տեսախցիկը այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Ազգային օդագնացության և աստղագնացության թանգարանում[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղկացած է շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։ Գիտական սարքավորումները մի փքր տարբերվում էր կայանից կայան՝ անդրադարձած ալֆա-ճառագայթումով Լուսնի գրունտի քիմիական բաղադրությունը որոշելու անալիզատոր (Սերվեյոր 5, Սերվեյոր 6, Սերվեյոր 7), գրունտի մեխանիկական բնութագրերը հետազոտելու շերեփ-բռնիչ (Սերվեյոր 3, Սերվեյոր 4, Սերվեյոր 7), գրունտի մեջ մագնիսական նյութերը հայտնաբերելու սարքեր (Սերվեյոր 4, Սերվեյոր 5, Սերվեյոր 6, Սերվեյոր 7), Լուսնին մոտենալու տեղամասում նկարահանելու հեռուստատեսային խցիկ (Սերվեյոր 1 և Սերվեյոր 2)։
Բոլոր Սերվեյորներում տեղակայված են եղել Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու (Լուսնի մակերևույթի, Արեգակի, մոլորակների մոտ 86500 նկարահանում) հեռուստատեսային խցիկներ։
Սերվեյորների առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 995,2—1040 կգ, վայրէջքից հետո՝ 294,3—306 կգ։
Առաքելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1966—1968 թվականներին արձակվել է 7 Սերվեյոր կայան, որոնցից միայն հինգն են հաջողվել։
Սերվեյոր կայանը | Արձակման ամսաթիվ | Լուսնին հասնելու ամսաթիվ | Վայրէջքի վայր |
---|---|---|---|
Սերվեյոր 1 | 30 մայիսի, 1966 | 2 հունիսի, 1966 | Մրրիկների օվկիանոս |
Սերվեյոր 2 | 20 սեպտեմբերի, 1966 | 23 սեպտեմբերի, 1966 | Կոպեռնիկ խառնարանի մոտ (անհաջող) |
Սերվեյոր 3 | 17 ապրիլի, 1967 | 20 ապրիլի, 1967 | Մրրիկների օվկիանոս |
Սերվեյոր 4 | 14 հուլիսի, 1967 | 17 հուլիսի, 1967 | Կենտրոնական ծովածոց (անհաջող) |
Սերվեյոր 5 | 8 սեպտեմբերի, 1967 | 11 սեպտեմբերի, 1967 | Հանդարտության ծով |
Սերվեյոր 6 | 7 նոյեմբերի, 1967 | 10 նոյեմբերի, 1967 | Կենտրոնական ծովածոց |
Սերվեյոր 7 | 7 հունվարի, 1968 | 10 հունվարի, 1968 | Տիխո խառնարանի մոտ |
Տիեզերական մրցավազք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերվեյոր ծրագրի իրականացման ընթացքում ԱՄՆ-ն և Խորհրդային միությունը գտնվում էին Տիեզերական մրցավազքում։ Մասնավորապես Սերվեյոր 1-ը վայրէջք կատարեց խորհրդային Լունա 9-ից միայն չորս ամիս անց[3] պարտվելով Լուսնի վրա փափուկ վայրէջքի մրցավազքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kloman (1972). «NASA Unmanned Space Project Management - Surveyor and Lunar Orbiter» (PDF). NASA SP-4901. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ https://nssdc.gsfc.nasa.gov/nmc/spacecraft/display.action?id=1967-035A – 24 January 2020
- ↑ Reeves, Robert (1994). «Exploring the Moon». The superpower space race: An explosive rivalry through the solar system. Boston, MA, USA: Springer. էջեր 101–130. doi:10.1007/978-1-4899-5986-7_4. ISBN 978-1-4899-5986-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Surveyor (1966–1968)
- Surveyor Program Results (PDF) 1969
- Surveyor Program Results (Good Quality Color PDF) 1969
- Analysis of Surveyor 3 material and photographs returned by Apollo 12 (PDF) 1972
- Exploring the Moon: The Surveyor Program
- Details of Surveyor 1 launch, and also the entire program
- Digitizing the Surveyor Lander Imaging Dataset | Lunar and Planetary Laboratory & Department of Planetary Sciences | The University of Arizona
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 344)։ |
|