Սեն Ժերմեն դե Պրե
Սեն Ժերմեն դե Պրե ֆր.՝ l'abbaye de Saint-Germain-des-Prés | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 6-րդ շրջան[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Թեմ | Փարիզի արքեպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 6-րդ դար |
Կազմված է | Église Saint-Germain-des-Prés? |
Ժառանգության կարգավիճակ | monument historique inscrit?[1] |
Նվիրված | Germain of Paris? |
Հիմնադիր | Childebert I? |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 6-րդ դար |
Abbaye de Saint-Germain-des-Prés Վիքիպահեստում | |
eglise-saintgermaindespres.fr(ֆր.) |
Սեն Ժերմեն դե Պրե աբբայություն ( ֆր.՝ l'abbaye de Saint-Germain-des-Près, «Սեն Ժերմենի վանք») - Բենեդիկտյան աբբայություն ; Փարիզի ամենահին աբբայությունը, ռոմանական ճարտարապետության հուշարձան; գտնվում է Սենի ձախ ափին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի 6-րդ թաղամասում։ Համարվում է Փարիզում ներկայումս գոյություն ունեցող պաշտամունքային կառույցներից ամենահինը[2]
Սկզբնապես ընկած է եղել Փարիզի պարիսպներից դուրս՝ լե Պրե անվանումով հայտնի ձախափնյա դաշտերում։ Միջնադարում համարվել է հարուստ ու կարևոր կրոնա-մշակութային կենտրոն՝ հռչակված իր պատկերազարդ ձեռագրերով, դպրությամբ, գիտնականներով։ Բացի այդ, եղել է Գերմանուսի, Խիլդեբերտի և մերովինգյան այլ արքաների շիրմատուն[3][4]։
1953 թվականից հանդիսանում է Ֆրանսիայի պատմական հուշարձան։
Վանքի անունը հետագայում տրվել է Փարիզի հանրահայտ Սեն Ժերմեն դե Պրե թաղամասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբբայության պատմությունը կապված է ֆրանկ Մերովինգների տոհմից թագավոր Հիլդեբերտ I- ի անվան հետ։ Ֆրանկների առաջին արքա Քլովիսի որդի Հիլդեբերտը[5] Իսպանիայից վերցրեց վեստգոթերի համար արժեքավոր մասունքը, այսպես կոչված, Սարագոսայի եկեղեցու սարկավագ Սուրբ Վինսենթի տունիկան, ով նահատակվել է հռոմեական կայսր Դիոկղետիանոսի օրոք քրիստոնյաների հալածանքների ժամանակ։ Հիլդեբերտը հրամայեց այն մեխել Փարիզի դարպասներին, սակայն Փարիզի եպիսկոպոսի՝ սբ. Գերմանոս Փարիզցու (496-576) խորհրդով 541 թվականին հիմնել է վանք՝ սուրբ Վինսենթ Սարագոսացու մասունքները պահելու համար։ Հենց այս վանքում թաղված եպիսկոպոսի անունն էլ, որ ֆրանսերեն արտասանվում է «Ժերմեն», 576 թվականին տրվել է աբբայությանը։
Այսօր աբբայությունից պահպանվել է միայն Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցին, որը համարվում է ամենահինը Փարիզում։ Եկեղեցու զանգակատունն ու նավը կառուցվել են ռոմանական ոճով և թվագրվում են XI-XII դարերով:. Սեն Ժերմեն դե Պրեն միջնադարում Ֆրանսիայի ամենահարուստ վանքերից մեկն էր։ Նրա ունեցվածքի նկարագրության մեջ (Վանահայր Իրմինոնի պոլիպտիխը, 9-րդ դարի սկիզբ) թվարկված են 25 կալվածքներ և ավելի քան 2 հազար գյուղացիական ընտանիքներ։
Բենեդիկտացի վանական Աբոն Կուզիկն ապրում էր աբբայությունում։ 861 թվականին աբբայությունը այրվել է վիկինգների կողմից։ Աբբայության եկեղեցիներից մեկում երկար ժամանակ պահվել են Պիեռ Աբելյարի մասունքները։
Մերովինգյան թագավորների բազիլիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ, բացի Հիլդեբերտ I- ից ( 558 թ. ) թաղված են եղել նաև Մերովինգների տոհմի հետևյալ արքաները. Հիլպերիկ I-ը՝ 584- ին, Ֆրեդեգոնդան՝ 598- ին և Քլոթար II-ը՝ 628- ին։ Այսպիսով՝ Սեն-Ժերմեն-դե-Պրե աբբայությունը Սեն-Դենի աբբայությունից շատ առաջ դարձել է առաջին թագավորական նեկրոպոլիսը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ "Americans Are Banding Together to Save the Oldest Church in Paris", "Architectural Digest", March 2, 2018
- ↑ Andrew Ayers (2004), The Architecture of Paris, pp. 125–126. Stuttgart; London: Edition Axel Menges. 9783930698967.
- ↑ Dumoulin (2007), p 114
- ↑ Histoire de l'abbaye, site officiel.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dumoulin, Aline; Ardisson, Alexandra; Maingard, Jérôme; Antonello, Murielle; Églises de Paris (2010), Éditions Massin, Issy-Les-Moulineaux, 978-2-7072-0683-1
- Hillairet, Jacques; Connaissance du Vieux Paris; (2017); Éditions Payot-Rivages, Paris; (in French). 978-2-2289-1911-1
- Leborgne, Dominique, Saint-Germain-des-Prés et son faubourg,Editions Parigramme, Paris (2005), 2-84096-189-X
- Dom Jacques Bouillart, Histoire de l'abbaye royale de Saint-Germain-des-Prés, Փարիզ, 1724։
- Օնորե Ֆիսկե, La France pontificale (Gallia christiana), Փարիզի արքեպիսկոպոս, հ. 2, Paris, E. Repos, 1864—1873։
- Anne Prache, Île-de-France romane, Abbaye Sainte-Marie de La Pierre-Qui-Vire, Zodiaque, coll. «La Nuit des Temps», 1983 թ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Photos and text on church interior on Patrimoine-Histoire site [1]
- Photos
- Article about the medieval stained glass in the abbey https://vidimus.org/issues/issue-21/feature/
- [2](չաշխատող հղում)
- Lefèvre-Pontalis, M.E.,m "Étude Historic et Archéologique sur L'Église de Saint-Germain des Prés", Congrès archéologique de France, (January 1920)
- Saint-Germain-des-Prés Abbey [Արխիվացված հունվարի 19, 2012, Wayback Machine- ում:]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժերմեն դե Պրե» հոդվածին։ |
|