Jump to content

Սեմ Լիվիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմ Լիվիթ
անգլ.՝ Sam Leavitt
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1904(1904-02-06)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 21, 1984(1984-03-21)[2] (80 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր
Պարգևներ և
մրցանակներ

Սեմ Լիվիթ (անգլ.՝ Sam Leavitt, փետրվարի 6, 1904(1904-02-06)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 21, 1984(1984-03-21)[2], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Չխոնարհվող գլուխներ» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1904 թվականի փետրվարի 6-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում[3]։ 1926 թվականից սկսել է աշխատել կինոյում որպես ընթերակա և երկրորդ օպերատոր։ Որպես հիմնական կինոօպերատոր առաջնաելույթ է ունեցել 1932 թվականին «Սեր և կիրք» ֆիլմում։ Հայտնի է ռեժիսոր Ռասսել Ռաուսի «Գող», Սթենլի Կրամերի «Չխոնարհվող գլուխներ» և «Գուշակիր, ով կգա ընթրիքին», Օթթո Փրեմինգերի «Սպանության անատոմիա» և «Հետևանք», ինչպես նաև Սեմյուել Ֆուլերի «Արյունոտ կիմոնո» և Սեմ Պեկինպի «Մայոր Դանդի» ֆիլմերում։ 1935 թվականից Ամերիկական կինոօպերատորների միության անդամ է[3]։

Մահացել է 1984 թվականի մարտի 21-ին ԱՄՆ-ի Վուդլենդ Հիլզ քաղաքում[3]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1952՝ Գող/The Thief (ռեժիսոր Ռասսել Ռաուս )
  • 1954՝ Աստղ է ծնվել/A Star Is Born (ռեժիսոր Ջորջ Քյուքոր)
  • 1955՝ Ոսկե ձեռքով մարդը/The Man with the Golden Arm (ռեժիսոր Օթթո Փրեմինգեր)
  • 1958՝ Չխոնարհվող գլուխներ/The Defiant Ones (ռեժիսոր Սթենլի Կրամեր)
  • 1959՝ Սպանության անատոմիա/Anatomy of a Murder (ռեժիսոր Օթթո Փրեմինգեր)
  • 1959՝ Պորք Չոփ Հիլլ բարձունք/Pork Chop Hill (ռեժիսոր Լյուիս Մայլսթոուն)
  • 1959՝ Արյունոտ կիմոնո/The Crimson Kimono (ռեժիսոր Սեմյուել Ֆուլեր)
  • 1960՝ Հետևանք/Exodus (ռեժիսոր Օթթո Փրեինգեր)
  • 1962՝ Խորհուրդ և համաձայնություն/Advise & Consent (ռեժիսոր Օթթո Փրեմինգեր)
  • 1965՝ Մայոր Դանդի/Major Dundee (ռեժիսոր Սեմ Պեկինպա)
  • 1966՝ Բեթմեն/Batman (2 սերիա, ռեժիսոր Ռոբերտ Բաթլեր)
  • 1967՝ Գուշակիր, ով կգա ընթրիքին/Guess Who’s Coming to Dinner (ռեժիսոր Սթենլի Կրամեր )
  • 1968՝ Վնասատուների թիմ/The Wrecking Crew (ռեժիսոր Ֆիլ Կարլսոն )
  • 1975՝ Մարդն ապակե կրպակում/The Man in the Glass Booth (ռեժիսոր Արթուր Հիլլեր)

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար

  • 1959 թվականի դափնեկիր «Չխոնարհվող գլուխներ» ֆիլմի համար[4]
  • 1960 թվականին առաջադրվել է «Սպանության անատոմիա» ֆիլմի համար[5]
  • 1961 թվականին առաջադրվել է «Հետևանք» ֆիլմի համար[6]
  • 1953 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Գող» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #138212546 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 «SAM LEAVITT». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «The 31st Academy Awards | 1959». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «The 32nd Academy Awards | 1960». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «The 33rd Academy Awards | 1961». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. «1953 | Golden Globes» (անգլերեն). www.goldenglobes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]