Կինոաստղ Նորման Մեյնի (Ջեյմս Մեյսոն) և երգչուհի Էսթեր Բլոջեթի (Ջուդի Գառլենդ) ծանոթությունը տեղի է ունենում հոլիվուդյան գլխավոր արարողություններից մեկի ժամանակ։ Նորմանը՝ բավականին հարբած, շոուի ժամանակ հայտնվում է բեմում, բայց Էսթերը փրկում է իրավիճակը, իրավիճակը ներկայացնելով որպես շոուի նախապես պլանավորված դրվագ։ Սթափվելով՝ Նորմանն աղջկան գտնում է հենց այն պահին, երբ նա փորձ էր անում նվագախմբի հետ։ Հիանալով Էսթերի անկրկնելի երգեցողությամբ և հիասքանչ ձայնով՝ նա առաջարկում է աղջկան հեռանալ նվագախմբից և իրականացնել երազանքը` դառնալ կինոաստղ։ Երբ Էսթերը հասնում է փառքի, Նորմանի աստղը մարում է։ Էսթերը, որը դարձել էր Նորմանի կինը, փորձում է փրկել սիրելիին՝ իր հաջողությամբ...
Ալկոհոլի նկատմամբ կախվածությունը դերասանին տանում է մահվան։
Գլխավոր դերակատար Ջուդի Գառլենդը ֆիլմում աշխատել է շատ անհամաչափ. կամ մի քանի օր չէր գալիս նկարահանման հրապարակ, կամ էլ հակառաը՝ աշխատում էր անհավատալի էնտուզիազմով։ Նրան ներում էին՝ գիտակցելով, որ այս ֆիլմը փաստացի նրա ինքնակենսագրական էր[7]։
Այս ֆիլմը Ջուդի Գառլանդի վերջիններից մեկն էր. 1950 թվականին Metro-Goldwyn-Mayer-ը դադարեցնում է նրա հետ կապված պայմանագիրը, և նախկին աստղը գրեթե մնում է առանց աշխատանքի։ Երբ նրան այլևս դադարում են նկարահանել, սկսում է միջազգային հյուրախաղերով հանդես եկավ, որտեղ հաջողությամբ կատարում էր երգեր։ Երգացանկի հիմնական մասն էին կազմում այս ֆիլմում հնչած ստեղծագործությունները[7]։
Դիստրիբյուտորներին կարծես թե ֆիլմը երկար էր թվացել, և նրանք կրճատել են այն 40 րոպեով։ 1982 թվականին ռեժիսոր Ջորջ Կյուկորի ընկերները փորձեցին վերականգնել ֆիլմի նրա տարբերակը, բայց միայն հաջողվեց հայտնաբերել կտճատված ժապավենի մի մասը[7]։
↑ 7,07,17,2Г. Краснова. Энциклопедия кино США. Фильмы / Редколлегия: А. Н. Дорошевич, Г. В. Краснова, М. Л. Теракопян. — Москва: Материк, 2007. — С. 82-83. — 279 с. — ISBN 5-85646-160-6