Սեգովիա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեգովիա (այլ կիրառումներ)
Քաղաք
Սեգովիա
իսպ.՝ Segovia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասԿաստիլիա և Լեոն
Հիմնադրված էմ.թ.ա. 80 թ.
Մակերես163,6 կմ²
ԲԾՄ1002 մ
Բնակչություն55748 մարդ (2010)
Խտություն341,94 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ921
Փոստային դասիչ40001-40006
Ավտոմոբիլային կոդSG
Պաշտոնական կայքsegovia.es
Սեգովիա (քաղաք) (Իսպանիա)##
Սեգովիա (քաղաք) (Իսպանիա)

Սեգովիա (իսպ.՝ Segovia), քաղաք Իսպանիայի կենտրոնական մասում` Կաստիլիա և Լեոն երկրամասում։ Համանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ մոտ 55.000 մարդ է (2010 թվականի տվյալներով)։ Քաղաքը գտնվում է Մադրիդից 90 կմ դեպի հյուսիս-արևմուտք` Էրեսմա և Կլամորես գետերի միջև ընկած ժայռուտ բարձունքին։ Տոլեդոյի ու Ավիլայի հետ երեք քաղաք-թանգարաններից է, որոնք գտնվում են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի հարևանությամբ։ 1985 թ-ին քաղաքը դասվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության շարքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. 80 թվականին հռոմեացիների կողմից։ 714-1085 թվականներին գտնվել է մավրերի տիրապետության տակ, մինչև այն գրավել է Ալֆոնսո VI Կաստիլացին։ Հետագա երկու դարերում քաղաքը դարձել է թագավորական նստավայր։ 1474 թվականի դեկտեմբերի 13-ին այստեղ Իզաբելլա I-ը հռչակվել է Կաստիլիայի թագուհի։ 1475 թվականի հունվարի 15-ին Իզաբելլա Կաստիլացու և Ֆերդինանդ II-ի միջև ստորագրվել է Սեգովիայի հռչակագիրը, որով իշխանությունը բաժանվում էր երկուսի միջև։ Ինչպես Կաստիլիայի տեքստիլ շատ կենտրոններից մեկը, Սեգովիան միացել է Կոմուներոս ապստամբությանը (1520-1522)։ 1764 թվականին այստեղ բացվել է Սեգովիայի հրետանային ակադեմիան, որը հնագույնն է ներկայումս գոյություն ունեցող համանման հաստատութուններից։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուշ գոթական տաճար` Սեգովիայի տաճարը։ Հիմնադրվել է 1525 թվականին Կառլոս V կայսեր հրամանով։
  • Սեգովիայի հռոմեական ջրանցույց։ Ունի 728 մ երկարություն և 28 մ բարձրություն, խոյանում է քաղաքի ու նրա շրջակայքի վրա։
  • Սեգովիայի ալկասար։ Իսպանացի միապետների ամենահայտնի նստավայրերից մեկն է։
  • Լա Վերա Կրուս եկեղեցի։ 1208 թվականից Տամպլիերների օրդենի նստավայրերից մեկն է եղել մինչև նրանց կազմալուծումը։
  • Սանտա Կրուս լա Ռեալ եկեղեցի
  • Էլ Պարալ եկեղեցի
  • Սեգովիայի թանգարան
  • Էստեբան Վիսենտեի անվան ժամանակակից արվեստի թանգարան
  • Սոլոագայի թանգարան
  • Անտոնիո Մաչադոյի տուն-թանգարան
Սեգովիայի տաճար Սեգովիայի տեսքը Սեգովիայի ալկասարից Սեգովիայի ալկասար

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.tours.fr/action-municipale/364-jumelages-et-partenariats.htm#par2406
  2. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  3. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  4. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  5. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  6. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  7. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  8. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  9. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  10. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  14. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  16. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  19. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  20. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  21. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  22. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
  23. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
  24. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 311
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգովիա (քաղաք)» հոդվածին։