Jump to content

Սաշա Ստարովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Ստարովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստ և լողափի վոլեյբոլ խաղացող
Երկիր՝ Բոսնիա և Հերցեգովինա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 19, 1988(1988-10-19) (35 տարեկան)
Ծննդավայր՝Գացկո, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Ակումբ՝Verona Volley? և Panathinaikos V.C.?
207 սանտիմետր

Սաշա Ստարովիչ (սերբ.՝ Саша Старовић / Saša Starović, հոկտեմբերի 19, 1988(1988-10-19), Գացկո, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), սերբ վոլեյբոլիստ, առանցքային. Եվրոպայի չեմպիոն (2011)։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Ստարովիչն իր մարզական կարիերան սկսել է բոսնիական «Գացկո» ակումբում։ 2006 թվականից հանդես է եկել Չեռնոգորիայի մայրաքաղաքի՝ Պոդգորիցայի «Բուդուչնոստ» թիմում։ 2009 թվականին պայմանագիր է ստորագրել իտալական Մաչերատա քաղաքի «Լուբե» ակումբի հետ, սակայն մեկ մրցաշրջան վարձակալությամբ խաղացել է Ռուսաստանի տղամարդկանց վոլեյբոլի առաջնությանը մասնակցող Ուֆայի «Ուրալ»-ում[1], որից հետո տեղափոխվել է իտալական «Լատինա» ակումբ[2]։ 2010/11 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Իտալիայի տղամարդկանց վոլեյբոլի A1 սերիայի առաջնության ամենաարդյունավետ խաղացող և արժանացել Անդրեյ Կուզնեցովի հուշամրցանակի[3]։

2012 թվականին Մաչերատայի թիմի կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր, գավաթի ազգային խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից։ Հետագայում հանդես է եկել «Վերոնա»-ում, «Միլան»-ում։ 2015/16 մրցաշրջանում «Վերոնա»-ի կազմում նվաճել է «Մարտահրավերի գավաթը», 2017 թվականին, արդեն Սալոնիկի ՊԱՕԿ-ի կազմում դարձել Հունաստանի չեմպիոն։ 2019 թվականի փետրվարին, որոշ ընդմիջումից հետո, վերսկսել է մարզական կարիերան, պայմանագիր կնքել Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի «Յարոսլավիչ» թիմի հետ[4]։

Սաշա Ստարովիչը մարզական նվաճումներ է ձեռք բերել նաև Սերբիայի տղամարդկանց վոլեյբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցելով Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, Համաշխարհային լիգայի մրցաշարերի։ Այդ հավաքականի կազմում նա մասնակցել է նաև 2008 և 2012 թվականների ամառային օլիմպիական խաղերին։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2010
  • Եվրոպայի չեմպիոն - 2011, Եվրոպայի առաջնությունների բրոնզե մրցանակակիր - 2007, 2013
  • Համաշխարհային լիգայի արծաթե մեդալակիր - 2008, 2009, 2015 թթ. և բրոնզե մրցանակակիր - 2010 թ.

Ակումբների կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեռնոգորիայի չեմպիոն (2006/07, 2007/08), Չեռնոգորիայի առաջնության արծաթե մրցանակակիր (2008/09).
  • Չեռնոգորիայի գավաթակիր (2007, 2008).
  • Իտալիայի վոլեյբոլի առաջնության բրոնզե մեդալակիր - 2012/2013.
  • Իտալիայի գավաթի խաղարկության արծաթե մրցանակակիր - 2012.
  • Իտալիայի սուպերգավաթակիր 2012.
  • Հունաստանի չեմպիոն - 2016/17.
  • «Մարտահրավերի գավաթի» խաղարկության հաղթող (2015/16), «Մարտահրավերի գավաթի» խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից (2013/14):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Волейболист сборной Сербии Старович продолжит карьеру в «Урале»». «Советский спорт». 2009 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «Старович переходит в Латину». Официальный сайт ВК «Урал». 2010 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «Martedм 20 settembre su RAI Sport 1 in onda la Presentazione del 67° Campionato. I Premi di Lega 2010/11» (իտալերեն). Официальный сайт итальянской лиги. 2011 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. ««Ярославич» подписал серба Старовича». «Бизнес Online». 2019 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Ստարովիչ» հոդվածին։