Սաշա Ստարովիչ
Սաշա Ստարովիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | վոլեյբոլիստ և լողափի վոլեյբոլ խաղացող |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 19, 1988 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գացկո, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա |
Սաշա Ստարովիչ (սերբ.՝ Саша Старовић / Saša Starović, հոկտեմբերի 19, 1988, Գացկո, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), սերբ վոլեյբոլիստ, առանցքային. Եվրոպայի չեմպիոն (2011)։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաշա Ստարովիչն իր մարզական կարիերան սկսել է բոսնիական «Գացկո» ակումբում։ 2006 թվականից հանդես է եկել Չեռնոգորիայի մայրաքաղաքի՝ Պոդգորիցայի «Բուդուչնոստ» թիմում։ 2009 թվականին պայմանագիր է ստորագրել իտալական Մաչերատա քաղաքի «Լուբե» ակումբի հետ, սակայն մեկ մրցաշրջան վարձակալությամբ խաղացել է Ռուսաստանի տղամարդկանց վոլեյբոլի առաջնությանը մասնակցող Ուֆայի «Ուրալ»-ում[1], որից հետո տեղափոխվել է իտալական «Լատինա» ակումբ[2]։ 2010/11 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Իտալիայի տղամարդկանց վոլեյբոլի A1 սերիայի առաջնության ամենաարդյունավետ խաղացող և արժանացել Անդրեյ Կուզնեցովի հուշամրցանակի[3]։
2012 թվականին Մաչերատայի թիմի կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր, գավաթի ազգային խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից։ Հետագայում հանդես է եկել «Վերոնա»-ում, «Միլան»-ում։ 2015/16 մրցաշրջանում «Վերոնա»-ի կազմում նվաճել է «Մարտահրավերի գավաթը», 2017 թվականին, արդեն Սալոնիկի ՊԱՕԿ-ի կազմում դարձել Հունաստանի չեմպիոն։ 2019 թվականի փետրվարին, որոշ ընդմիջումից հետո, վերսկսել է մարզական կարիերան, պայմանագիր կնքել Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի «Յարոսլավիչ» թիմի հետ[4]։
Սաշա Ստարովիչը մարզական նվաճումներ է ձեռք բերել նաև Սերբիայի տղամարդկանց վոլեյբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցելով Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, Համաշխարհային լիգայի մրցաշարերի։ Այդ հավաքականի կազմում նա մասնակցել է նաև 2008 և 2012 թվականների ամառային օլիմպիական խաղերին։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2010
- Եվրոպայի չեմպիոն - 2011, Եվրոպայի առաջնությունների բրոնզե մրցանակակիր - 2007, 2013
- Համաշխարհային լիգայի արծաթե մեդալակիր - 2008, 2009, 2015 թթ. և բրոնզե մրցանակակիր - 2010 թ.
Ակումբների կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեռնոգորիայի չեմպիոն (2006/07, 2007/08), Չեռնոգորիայի առաջնության արծաթե մրցանակակիր (2008/09).
- Չեռնոգորիայի գավաթակիր (2007, 2008).
- Իտալիայի վոլեյբոլի առաջնության բրոնզե մեդալակիր - 2012/2013.
- Իտալիայի գավաթի խաղարկության արծաթե մրցանակակիր - 2012.
- Իտալիայի սուպերգավաթակիր 2012.
- Հունաստանի չեմպիոն - 2016/17.
- «Մարտահրավերի գավաթի» խաղարկության հաղթող (2015/16), «Մարտահրավերի գավաթի» խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից (2013/14):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Волейболист сборной Сербии Старович продолжит карьеру в «Урале»»։ «Советский спорт»։ 2009-08-19։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին։ Վերցված է 2012-10-04
- ↑ «Старович переходит в Латину»։ Официальный сайт ВК «Урал»։ 2010-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2012-10-04
- ↑ «Martedм 20 settembre su RAI Sport 1 in onda la Presentazione del 67° Campionato. I Premi di Lega 2010/11» (իտալերեն)։ Официальный сайт итальянской лиги։ 2011-09-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-04
- ↑ ««Ярославич» подписал серба Старовича»։ «Бизнес Online»։ 2019-02-15։ Վերցված է 2019-03-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на сайте Международной федерации волейбола(անգլ.)
- Профиль на сайте итальянской лиги(իտալ.)
- ««В Россию приехал зарабатывать»»։ Gorobzor.ru։ 2009-10-16։ Վերցված է 2012-10-04
|