Սանրաբեղ չրխկան
Սանրաբեղ չրխկան | |
Սանրաբեղ չրխկան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Չրխկաններ (Elateridae) |
Ցեղ | Ctenicera |
Տեսակ | Սանրաբեղ չրխկան (C. pectinicornis) |
Միջազգային անվանում | |
Ctenicera pectinicornis |
Սանրաբեղ չրխկան (լատին․՝ Ctenicera pectinicornis), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]14-19 մմ երկարությամբ, մուգ կանաչ կամ մուգ կապույտ մարմնով, մետաղական փայլով միջին մեծության բզեզ է։ Բեղիկները սև են, առանց փայլի, ոտքերը դարչնագույն կամ կարմրագորշագույն են, իսկ վերնաթևերը՝ երբեմն բաց գունավորված զոլով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Կովկասում և Սիբիրում։ Հայաստանում հայտնի է Վանաձոր (Լոռու մարզ), Դիլիջան (Տավուշի մարզ) քաղաքների և Հանքավան գյուղի (Կոտայքի մարզ) շրջակայքերից։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է անտառային, անտառատափաստանային գոտիների խիտ խոտածածկ հատվածներում և բացատներում։ Ամենակեր (պոլիֆագ) թրթուրն ապրում է հողում, հանդիպում՝ անտառածածկ տեղերում։ Հայաստանի պայմաններում զարգացումը հավանաբար տևում է երկու տարի։ Հասուն բզեզների թռիչքը դիտվում է մայիս, հունիս ամիսներին։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հանդիպում է հազվադեպ։
Վտանգման հիմնական գործոններն են հողի պնդեցմանը հանգեցնող անտառահատումները և չկարգավորված ռեկրեացիոն ծանրաբեռնվածությունը։
Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանրաբեղ չրխկան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանրաբեղ չրխկան» հոդվածին։ |
|