Սամեդ Վուրղուն
Սամեդ Վուրղուն ադրբ.՝ Səməd Vurğun | |
---|---|
Ծննդյան անուն | ադրբ.՝ Səməd Yusif oğlu Vəkilov |
Ծնվել է | մարտի 21, 1906 |
Ծննդավայր | Յուխարի Սալահլի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 27, 1956 (50 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Գրական անուն | Vurğun |
Մասնագիտություն | բանաստեղծ, համալսարանի դասախոս, դրամատուրգ և քաղաքական գործիչ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Gazakh Teachers' Seminary? և Մոսկվայի պետական համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն, քնարապատմողական և պիես |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Կոմերիտական պոեմ» (1-ին մաս, 1933, անավարտ), «Բասթի» (1937), «Խանլար» (1939), «Ֆարհադ և Շիրին» (1941, |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Xavər Vəkilova? |
Զավակներ | Aybəniz Vəkilova?, Yusif Səmədoğlu? և Vaqif Səmədoğlu? |
Samad Vurgun Վիքիպահեստում |
Սամեդ Վուրղուն (ադրբ.՝ Səməd Vurğun, ի ծնե՝ Սամեդ Յուսիֆ օղլու Վեքիլով [Səməd Yusif oğlu Vəkilov] մարտի 21, 1906, Յուխարի Սալահլի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ժողովրդական բանաստեղծ (1943), ԱԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), ԱԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945)։ ԽՄԿԿ անդամ (1940)։
Կյանք և ստեղծագործության ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է նոր բանաստեղծական դպրոցի հիմնադիրը Ադրբեջանում։ Սովորել է Մոսկվայի 2-րդ համալսարանում (1929-1931)։ «Բանաստեղծի երդումը» (1930), «Լապտեր» (1932) ժողովածուների թեման հեղափոխությունն է և նոր կյանքի կառուցումը։ Վուրղունը հանդես է եկել որպես «մաքուր արվեստի և ֆորմալիզմի անհաշտ հակառակորդ»։ «Կոմերիտական պոեմ» (1-ին մաս, 1933, անավարտ), «26» (1935), «Բասթի» (1937) և այլ պոեմների գեղարվեստական ձևերն ու ոճական միջոցները պնդում են, որ ժողովրդական հիմք ունեն։ Հերոսական ռոմանտիկական բնույթի «Վագիֆ» (1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941) չափածո դրաման նվիրված է 18-րդ դ. նույնանուն բանաստեղծին, իսկ «Խանլար» (1939) չափածո դրաման՝ հեղափոխական-բոլշևիկ Սաֆարալիևին։ «Ֆարհադ և Շիրին» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) չափածո դրաման գրված է Նիզամու «Նոսրով և Շիրին» պոեմի սյուժեի հիման վրա։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վուրղունը գրել է հայրենասիրության, ժողովուրդների եղբայրության, հաղթանակի նկատմամբ տածած հավատի մասին՝ «Մոր խոսքը» (1941), «Ուկրաինայի պարտիզանները» (1942), «Ինձ այդպես են պատմել» (1943)։
Ստեղծել է ժամանակակից հերոսների կերպարներ («Մուղան», 1949, «Այգյուն», 1951, պոեմներ)։ Նրա «Նեգրն է խոսում» (1948), «Կարդալով Լենինին» (1950), «Դարի դրոշակակիրը» (1954) պոեմներում և «Այրված գրքեր» (1947) շարքում պրոպագանդվում է կոմունիստական կուսակցությունը, Լենինի գաղափարախողություն։ Վուրղունի ոճն ազդել է ադրբեջանական պոեզիայում ժամանակակից ոճի ու լեզվի ձևավորման վրա։ Վուրղունը հոդվածներ է գրել Նիզամու, Ալեքսանդր Պուշկինի, Մաքսիմ Գորկու, Ավետիք Իսահակյանի, Նաիրի Զարյանի և այլոց մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» (1934) բանաստեղծությունը, ռուս դասական և ԽՍՀՄ ժողովուրդների բանաստեղծների գործերից։ Նրա երկերը թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն[1]։
Ընտրվել է ԽՍՀՄ I—IV գումարումների գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սամեդ Վուրղուն, բանաստեղծություններ (կազմեց և խմբագրեց Գևորգ Օհանյանը), «Հայաստան» հրատ., Ե., 1976, 124 էջ (Գրքի «Ժողովրդական բանաստեղծը» վերնագրով առաջաբանը գրել է Արշավիր Դարբնին, գրքում օգտագործվել է Պարույր Սևակի, Վեսպերի, Աշոտ Գրաշու, Սամվել Գրիգորյանի, Վլադիմիր Աբրահամյանի, Վարդգես Բաբայանի, Գևորգ Օհանյանի,Ալեք Խաչունցի թարգմանությունները)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 535)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամեդ Վուրղուն» հոդվածին։ |
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 27 մահեր
- 1956 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ադրբեջանցի բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով