Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն | |
---|---|
Տեսակ | անվտանգության գործակալություն, Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայություն և իրավաբանական անձ |
Երկիր | Ռուսաստան |
Հապավում | ԱԴԾ ՖՍԲ (ФСБ) |
Նախորդող | ԽՍՀՄ ՊԱԿ |
Հիմնադրված | ապրիլի 12, 1995 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Լուբյանսկայա հրապարակ, Մոսկվա, ՌԴ |
Տարածաշրջան | Ռուսաստանի Դաշնություն |
Գլխավոր քարտուղար | Ալեքսանդր Բորտնիկով |
Տնօրեն | Ալեքսանդր Բորտնիկով |
Անձնակազմ | 200 000 – 300 000 |
Կայք | www.fsb.ru |
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ, ՖՍԲ, ռուս.՝ Федеральная служба безопасности Российской Федерации, ФСБ), Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության ազգային անվտանգության ծառայություն, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գլխավոր իրավահաջորդ։
Կառույցն զբաղվում է հակահետախուզական միջոցառումների իրականացմամբ, ներքին և սահմանային հսկողությամբ, ահաբեկչության դեմ պայքարով և մի շարք այլ տեսակի ծանր հանցագործությունների և դաշնային իրավախախտումների հետախուզմամբ։ Գործակալության գրասենյակը տեղակայված է մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում (նախկին ԿԳԲ-ի շենքում)։ 2008 թվականից գործակալության տնօրենի պաշտոնն է զբաղեցնում բանակի գեներալ Ալեքսանդր Բորտնիկովը։
ԱԴԾ-ի գործունեությունը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության նախագահը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն ստորագրել է հրաման, որի համաձայն Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության նախարարությունը լուծարվում է և ստեղծվում է Ռուսաստանի Դաշնության հակահետախուզական դաշնային ծառայությունը (ՀԴԾ)։ 1995 թվականի ապրիլի 3-ին նախագահն ստորագրեց Դաշնային օրենք «Ռուսաստանի Դաշնության անվտագության դաշնային ծառայության բաժինների մասին», որը ուժի մեջ մտավ 1995 թվականի ապրիլի 12-ին։ Դրան ի պատասխան, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով, ՀԴԾ-ը անվանափոխվել է և անվանվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայություն[2], սրա հետ մեկտեղ անձնակազմի փոփոխություն չի եղել, ծառայության աշխատակիցները (ներառյալ տնօրենը և նրա տեղակալը) մնացել են իրենց պաշտոներին՝ առանց վերանշանակման և վերաատեստավորման։ 1995 թվականի հունիսի 23-ին համապատասխան փոփոխություններ մտցվեցին «հետին թվով» դաշնային կառույցների գործադիր ղեկավարության կառուցվածքում[3]։ Հենց այս հրամանով հաստատվեցին կենտրոնական ապարատի ծառայության դրությունը և կառուցվածքը, բացառությամբ ԱԴԾ մի քանի ծառայությունների (վերստեղծված քննչական վարչությունում ստեղծվեց հատուկ գործողությունների վարչություն, իսկ քարտուղարությունը վերափոխվեց գործերի կառավարման վարչության)։
ՌԴ նախագահի 20.12.1995 № 1280 հրամանով «Ռուսաստանի Դաշնության անվտանգության համակարգում աշխատողների համար» դեկտեմբերի 20-ը նշվում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համակարգում աշխատողի տոն։
1996 թվականի օգոստոսի 14-ին ծառայության պաշտոնական անվանումը` «Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայություն», փոխվել է և դարձել «Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն»։ 1996 թվականի սեպտեմբերի 9-ին վերանվանումը չեղյալ համարվեց։
1997 թվականի մայիսին կատարվում է կենտրոնական ապարատի մեծ վերակառուցում` 22 վարչություններից մնում է 5-ը, մնացածները խմբավորվում են 5 դեպարտամենտների մեջ[4]։
2003 թվականի մատրի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանի Դաշնության անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և Ռուսաստանի Դաշնության նախագահի կառավարական կապի և ինֆորմացիայի Դաշնային գործակալության տնօրինությունը հանձնվում է ԱԴԾ-ին։
2004 թվականի հուլիսին կենտրոնական ապարատում կատարվեց մեծ վերակառուցում` դեպարտամենտների փոխարեն ստեղծվեցին անվտանգության Դաշնային ծառայություններ, տնօրենի տեղակալների քանակը կրճատվեց՝ տաներկուսից դառնալով 4-ի (ներառյալ երկու գլխավոր)[5]։
2004 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչության ղեկավար նշանակվեց գեներալ-մայոր Նիկոլայ Ալեքսեևիչ Օլեշկոն։
2010 թվականին Ռուսկակն ուժերին, որոնք կառավարվում են ԱԴԾ-ի կողմից հաջողվել է վերացնել չեչեն ապստամբների գերագույն հրամանատար Դոկու Ումատովիչ Խամարովին[6]։
2014 թվականի հուլիսի 31-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է № 743 հրամանը, ըստ որի սոցկայքերը, ֆորումները և շփման համար նախատեսված ցանկացած կայք, որը հասանելի համացանցից օգտվող բոլոր մարդկանց, ըստ Ռուսաստանի ԱԴԾ-ի մշակած պլանի պետք է կցված լինեն սարքավորումներին և օրինապահ մարմիններին։ Դրա օգնությամբ հատուկ ծառայություններն ավտոմատ կերպով կարող են տեղեկատվություն ստանալ այդ կայքերի օգտատերերի գործողությունների մասին, սխեման աշխատում է անալոգային համակարգով։ Սրա հետ մեկտեղ համացանցի այդ ճյուղի ներկայացուցիչները չեն ծանոթացել օրենքի վերջնական տեքստի հետ, նաև հայտնի չէ, թե ում հաշվին պետք է դրվի սարքավորումը[7]։
2016 թվականի սեպտեմբերին ԶԼՄ-ում տեղեկություն հայտնվեց Ռուսաստանի ԱԴԾ-ի ապագա բարեփոխումների մասին։ Ըստ դրանց մինչև 2018 թվականը Ռուսաստանի ԱԴԾ-ը վերակազմավորվելու է ՌԴ պետական անվտանգության նախարարության կազմում[8][9]։
Գործունեության ուղղվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Դաշնային օրենքի «Անվտանգության Դաշնային ծառայության մասին» 8-րդ հոդվածի № 40-43՝ 1995 թվականի ապրիլի 3-ից Ռուսաստանի ԱԴԾ համակարգի գործունեությունն իրականացվում է մի քանի հիմնական ուղղություններով[1]`
- հակահետախուզական գործունեություն,
- պայքար ահաբեկչության դեմ,
- պայքար առանձնապես վտանգավոր հանցագործությունների դեմ,
- հետախուզական գործունեություն,
- սահմանապահ գործունեություն,
- տեղեկատվական անվտանգության ապահովում։
Նաև գործունեության մնացած ուղղությունները որոշվում են դաշնային օրենսդրությամբ`
- պայքար կոռուպցիայի դեմ[10]
ՌԴ ԱԴԾ-ի օրենքները և պարտավորությունները հաստատված են դաշնային օրենսգրքի «Անվտանգության Դաշնային ծառայության մասին» № 40-43 օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով[1]։
Հակահետախուզական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակահետախուզական գործունեությունը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկն է, որի լիազորության սահմաններում են գտնվում բացահայտելու, խափանելու հատուկ ծառայությունները, երկրի արտաքին գործերի գերատեսչության, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ գործունեությունները՝ ուղղվածություն ունենալով ապահովելու Ռուսաստանի Դաշնության բնակչության անվտանգությունը[1]։
Ռուսաստանի ԱԴԾ հակահետախուզական ծառայության կազմի մեջ է մտնում հակահետախուզական գործողությունների դեպարտամենտը՝ իր կազմում ունենալով հատուկ ստորաբաժանում, որն զբաղվում է բացառապես ԱՄՆ ԿՀՎ վարչության դեմ պայքարով։ Ստորաբաժանման մասին հայտնի է դարձել ԱՄՆ ԿՀՎի գործակալ Ռայան Ֆոգլի բացահայտումից հետո։
Պայքար հանցագործությունների և ահաբեկչության դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՌԴ օրենսդրության՝ Ռուսաստանի ԱԴԾ մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` ահաբեկչական գործունեության, կազմակերպված հանցագործությունների, կոռուպցիայի, զենքի և թմրամիջոցների անօրինական շրջանառության, մաքսանենգության, լրտեսության և այլ հանցագործությունների բացահայտում, նախազգուշացում, խափանում, նաև բացահայտում, նախազգուշացնում, անօրինական զինված խմբերի խափանում, հանցագործ խմբերի, առանձին անձանց և հասարակական այն խմբերի գործունեությունը, որոնք նպատակ ունեն բռնությամբ կատարել մի շարք ՌԴ սահմանադրական փոփոխություններ[1]։
Հետախուզություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետախուզությունը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկի գործունեությունն է, որը պարտավոր է Ռուսաստանի Դաշնության տարածքում գաղտնի տեղեկությունների, կազմակերպված հանցավորության և ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ ստանալ տեղեկություններ, մշակել դրանք և փոխանցել այլ մարմինների։ Ռուսաստանի ՆՀԾ (ներքին հետախուզական ծառայություն), համաձայն ՌԴ Դաշնային օրենսգրքի «Ներքին հետախուզության մասին» օրենքի, հետախուզական ծառայությունը ՌԴ սահմաններում հանդիսանում է ներքին հետախուզական համակարգը[1]։
Սահմանապահ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սհամանապահ գործունեության ուղղություններն են[1]`
- Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների պահպանումը և պաշտպանությունը անօրինական ներթափանցումներից, Ռուսաստանի Դաշնության սահմանների ներսում ֆիզիկական և իրավական անձանց անվտանգության ապահովումը, սահմանապահ հսկողությունը և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի սահմանային անցակետերի հսկողությունը։
- Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածքում տնտեսական և այլ գործարքների պաշտպանությունը, Ռուսաստանի Դաշնության տնտեսական գոտու և մայրցամաքային կապի ապահովում, նաև Ռուսաստանի Դաշնության տնտեսական գոտու սահմանային պաշտպանություն, պահուստային ՌԴ գետերում հայտնաբերվող հատուկ տեսակի ձկների պահպանություն։
Տեղեկատվական անվտանգության ապահովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկատվական անվտանգության ապահովումը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկի գործունեությունն է, որը ներառում է հետևյալ լիազորությունները[1]`
- պետական և գիտատեխնիկական քաղաքականության կազմավորումը և իրականացումը տեղեկատվական անվտանգւոթյան ապահովման սահմաններում, այդ թվում և ինժեներատեխնիկական և գաղտնագրային միջոցների կիրառում,
- գործունեության լիցենզավորման և սերտիֆիկատացման առանձին ձևեր, որոնք կարող են մուտք տալ դեպի ՌԴ պետական գաղտնիքներ։
Աշխատակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի ԱԴԾ մարմինները համալրվում են զինվորականներով և քաղաքացիական անձնակազմով։ Բացառությամբ սահմանապահ ծառայությանը, որտեղ առաջնահերթություն է տրվում առավելապես սպայական կազմի զինվորականներին։
Ռուսաստանի ԱԴԾ մարմինների կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի ԱԴԾ մարմիններին են վերաբերում[1]՝
- ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն՝
- Միջազգային հակաահաբեկչական կոմիտեի ապարատ
- Հակահետախուզական ծառայություն
- Սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ծառայություն
- ԱԴԾ հատուկ նշանակության կենտրոն
- Վարչություն «Ա» («Ալֆա»)
- Վարչություն «Վ» («Վիմպել»)
- Վարչություն «Ս»
- ԱԴԾ հատուկ նշանակության կենտրոն
- Տնտեսական անվտանգության ծառայություն
- ֆինանսակրեդիտային համակարգի հակահետախուզական ապահովման վարչություն (վարչություն «Կ»)
- արդյունաբերական ձեռնարկությունների, տրանսպորտի, Ռուսաստանի ՆԳՆ, Ռուսաստանի ԱՆ ապահովման վարչություն
- վերլուծական մարմինների կառավարում
- վարչական ծառայություն
- Օպերատիվ ինֆորմացիայի և միջազգային կապերի ծառայություն
- կադրային ծառայություն
- Գործունեությունների ապահովման ծառայություն
- Սեփական անվտանգության ծառայություն
- Սահմանապահ ծառայություն
- Գիտատեխնիկական ծառայություն
- Վերահսկողական ծառայություն
- Ռազմական հակահետախուզության դեպարտամենտ
- Քննչական ծառայություն։
Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնօրեն՝
Տնօրենի առաջին տեղակալներ՝
- Վլադիմիր Գրիգորևիչ Կուլիշով` Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավար
- Սերգեյ Միխայիլովիչ Սմիրնով
Տնօրենի տեղակալներ՝
- Դմիտրի Վլադիսլավովիչ Շալկով՝ պետական-քարտուղար
- Իգոր Գենադևիչ Սիրոտկին՝ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար
- Ալեքսանդր Նիկոլաևիչ Կուպրյաժկին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Федеральный закон «О Федеральной службе безопасности»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 23 июня 1995 № 633 «О первоочередных мерах по реализации Федерального закона „Об органах федеральной службы безопасности в Российской Федерации"»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Указ Президента России № 633 от 23 июня 1995 г. «О первоочередных мерах по реализации Федерального закона „Об органах федеральной службы безопасности в Российской Федерации“».
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 мая 1997 года № 515 «О структуре Федеральной службы безопасности Российской Федерации».
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 июля 2004 года № 870 «Вопросы Федеральной службы безопасности Российской Федерации»
- ↑ Saradzhyan, Simon (2010 թ․ մարտի 31). «Eliminating Terrorists, Not Terror». International Relations and Security Network.
- ↑ «Медведев обязал соцсети подключить ФСБ к «прослушке» пользователей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ СМИ: в России на базе ФСБ появится Министерство госбезопаности
- ↑ Конец ФСБ: На основе ведомства может быть создано Министерство государственной безопасности
- ↑ 2014-04-07. «Владимир Путин призвал ФСБ активизировать борьбу с коррупцией». Российская газета. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
{{cite web}}
:|author1=
has numeric name (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дегтярёв К. СМЕРШ. — М.: Яуза Эксмо, 2009. — С. 645-705. — 736 с. — (Энциклопедия спецслужб). — 4000 экз. — ISBN 978-5-699-36775-7
- Andrei Soldatov, Irina Borogan. The New Nobility: The Restoration of Russia's Security State and the Enduring Legacy of the KGB. — United States: PublicAffairs, 2010. — 320 с. — ISBN 978-1586488024
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |