Ռայան Ֆոգլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Ֆոգլ
Ծնվել է1983
ԾննդավայրՎիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդիվանագետ

Ռայան Քրիստոֆերի Ֆոգլ (անգլ.՝ Ryan Christopher Fogle, 1983, Վիրջինիա, ԱՄՆ), Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, աշխատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական բաժնի երրորդ քարտուղարի պաշտոնում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականին Վիրջինիայում Ջեյմս (James) և Պետտիլին (Pattylynn) Ֆոգլերի ընտանիքում, ովքեր ներկա պահին ապրում են Սենթ Լուիսում[1][2]։ 2002 թվականին Ֆոգլը ավարտել է Mary Institute and St. Louis Country Day School-ի նախապատրաստական դպրոցը, որը գտնվում էր Սենթ Լուիս հարուստ արվարձանում։ Դպրոցից հետո Ֆոգլը ընդունվել է Համիլթոնում գտնվող Colgate University-ին և ավարտել այն 2006 թվականին բակալավրի աստիճանով։ Ֆոգլը եղել է Ֆի-Դելտա-Տետա ուսանողական եղբայրության անդամ, մասնակցել է ուսանողական կառավարմանը և առաջին կուրսում ընտրվել է որպես ԿՀՎ անդամ։ Համալսարանը ավարտելուց հետո նա ապրել է Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում։

Կենտրոնական հետախուզական վարչության կադրային աշխատակից[3]։ 2011 թվականի ապրիլին սկսել է աշխատել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունում, որտեղ դեսպանն էր Ջոն Բայերլին։ 2011 թվականի փետրվարին ԱՄՆ կոնգրեսը Ռայան Ֆոգլին հաստատեց որպես ԱՄՆ դիվանագիտական առաքելության խորհրդական։

Աշխատել է քողարկվելով Մոսկվայում ԱՄՆ դեսպանության երրորդ քարտուղարի պաշտոնում[4]։ ԱՄՆ դեսպանության քաղաքական բաժինը զբաղվում էր Ռուսաստանի պաշտպանության, արտաքին քաղաքականության և անվտանգության մասին ինֆորմացիայի հավաքմամբ։

2013 թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Ռուսաստանի հատուկ ծառայության աշխատակցին հավաքագրման փորձի պատճառով ձերբակալվել է ԱԴԾ-ի կողմից։ Ձերբակալելու ժամանակ նրա մոտ գտել են հատուկ տեխնիկական միջոցներ, հավաքագրման հրամաններով թուղթ, տեսքը փոխելու միջոցներ և 100000 եվրո։ Ձերբակալությունից հետո նրան հանձնել են ԱՄՆ դեսպանատանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ֆոգլին Persona Non Grata ճանաչեց[5] և պահանջել Ռուսաստանից նրա շուտափույթ հեռացումը[6]։ Նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլին։

Ֆոգլին վեց օր տրվեց Ռուսաստանի Դաշնության սահմանները լքելու համար։ Մայիսի 19-ին Ռայան Ֆոգլը Delta Air Lines (ԱՄՆ) ավիաընկերության DL31 չվերթով մեկնեց Նյու Յորք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պարզվում է բացահայտված ԿՀՎ գործակալը պոկերի և խմիչքների սիրահար է». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  2. Միլիոնանոց ընկերը
  3. «Ռուսաստանում բացահայտվել է ԱՄՆ-ի համար աշխատող գաղտնի գործակալ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  4. Մոսկվայում ձերբակալել են ԿՀՎ գործակալի
  5. ԱԳՆ-ն Persona Non Grata է ճանաչել լրտեսության համար ձերբակալված ամերիկացուն
  6. Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել ԱՄՆ դեսպանին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]