Ռոբերտ Ռուբին
Ռոբերտ Ռուբին | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի համալսարան, Եյլի իրավունքի դպրոց և Miami Beach Senior High School? |
Մասնագիտություն՝ | պաշտոնյա և բանկիր |
Ծննդյան օր | օգոստոսի 29, 1938[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Edward Rubin |
Կայք՝ | robertrubin.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռոբերտ Ռուբին (անգլ.՝ Robert Edward Rubin, օգոստոսի 29, 1938[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանկիր, գործարար, Քլինթոնի վարչակազմում ԱՄՆ ֆինանսների 70-րդ նախարարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեական ընտանիքում։ Շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Մայամի, որտեղ նա ավարտել է Մայամի Բիչի միջնակարգ դպրոցը։ Եղել է բոյսկաուտների 35-րդ ջոկատի անդամ։ 1960 թվականին ավարտել է Հարվարդի քոլեջի տնտեսագիտական ֆակուլտետը[3], իսկ 1964 թվականին ստացել է իրավունքի բակալավրի աստիճան Յեյլի համալսարանի իրավաբանական դպրոցում։ 2008 թվականի մայիսի 9-ին դարձել է Մայամիի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր։
1966 թվականին աշխատանքի է ընդունվել «Goldman Sachs» բանկում՝ արբիտրաժային ռիսկերի բաժնում[4]։ 1971 թվականին դարձել է բանկի գլխավոր գործընկեր։ 1980 թվականին գնացել է կառավարման կոմիտե՝ Նյու Ջերսիի ապագա նահանգապետ Ջոն Կորզայինի հետ միասին։ 1990-1992 թվականներին եղել է Goldman Sachs-ի գլխավոր գործադիր տնօրեն։
1993 թվականի հունվարի 20-ից մինչև 1995 թվականի հունվարի 10-ը ծառայել է Սպիտակ տանը՝ որպես նախագահի տնտեսական քաղաքականության գծով օգնական[5]։ 1993-1995 թվականներին գլխավորել է Քլինթոնի ստեղծած ազգային տնտեսական խորհուրդը։
1995 թվականի հունվարին Ռոբերտ Ռուբինը հաստատվել է ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Այդ ժամանակ Մեքսիկայում ֆինանսական ճգնաժամ է, որը սպառնում էր պարտքային պարտավորություններով անցնել դեֆոլտ։ Նախագահ Քլինթոնը, հաշվի առնելով Ռուբինի և Դաշնային պահուստների համակարգի նախագահ Ալան Գրինսփենի հանձնարարականները, 20 մլրդ դոլարի փոխառություն է հատկացրել ԱՄՆ-ի հարևանին։ 1997-1998 թվականներին Ռուբինը սերտորեն համագործակցել է Գրինսփենի և տնտեսագետ Լոուրենս Սամերսի հետ Ռուսաստանի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների ֆինանսական շուկաներում ճգնաժամի դեմ արդյունավետ պայքարի հարցում։ Նախարարի տվյալներով՝ 1998 թվականին դեֆոլտի կանխման համար Ռուսաստանին հատկացված նպատակային վարկն օգտագործվել է այլ նպատակների համար[6]։ 1999 թվականի փետրվարի 15-ին «Time» ամսագիրը երեք քաղաքական գործիչների անվանել է «Խաղաղության փրկության կոմիտե»։ Ֆինանսների նախարարի պաշտոնում ժամկետի ավարտից հետո Ռուբինն ակտիվորեն զբաղվել է բիզնեսով[7]։
Ժամանակին հենց Ռուբինն էր պնդում հանել առևտրային բանկերի աշխատանքի բոլոր սահմանափակումները, ինչի արդյունքում բանկերը կարողացել են ոչ միայն գործել ավանդներով և վարկեր տրամադրել, այլև արժեթղթեր թողարկել, իսկ բանկային արժեթղթերի և չապահովված հիփոթեքային վարկերի ապահովադիրների շուկայի ստեղծմանը նախապատրաստել է 2008 թվականի ճգնաժամը[8]։
Լոուրենս Սամերսը և Թիմոթի Գայթները նրան համարում են իրենց ուսուցիչը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ «Citigroup Corporate Governance - Robert E. Rubin». Citigroup. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Robert E. Rubin: Co-Chairman; Former Secretary of the U.S. Treasury». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Charlie Rose — Robert Rubin». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ David E. Sanger Official Questions How Russia Used Loan(անգլ.) // The New York Times. — 1999. — ISSN 0362-4331. Quote: "Financial regulators note that a huge flow of dollars left Russia immediately after the monetary fund's cash was delivered to the Russian central bank, suggesting investors were getting out before the ruble was permitted to collapse on Aug. 17".
- ↑ Joshua Cooper Ramo (1999 թ․ փետրվարի 15). «The Three Marketeers». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 8,0 8,1 Барак и его команда – Огонек № 50 (5076) от 14.12.2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռուբին» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի տնտեսագետներ