Ռեյմոնդ Սմալլիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյմոնդ Սմալլիան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1919(1919-05-25)[1][2][3]
ԾննդավայրFar Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 6, 2017(2017-02-06)[4][1][2][…] (97 տարեկան)
Մահվան վայրHudson, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանEvergreen Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1959)[1], Չիկագոյի համալսարան (1944)[1], Theodore Roosevelt High School?[1], Ռիդ քոլեջ[1], Խաղաղօվկիանոսյան համալսարան[1], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1944)[1] և Չիկագոյի համալսարան (1954)[1]
ԵրկերWhat is the name of this book??, The Chess Mysteries of Sherlock Holmes / Raymond M. Smullyan. - (1979)? և To Mock a Mockingbird?
Մասնագիտությունմաթեմատիկոս, դաշնակահար, փիլիսոփա, համալսարանի դասախոս, համակարգչային գիտնական, ձեռնածու-աճպարար և շախմատային տեսաբան
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[1], Նյու Յորքի քաղաքային համալսարան[1], Ինդիանայի համալսարան[1], Եշիվա համալսարան[1], Chicago Musical College?[1] և Դարտմուտի քոլեջ[1]
Կայքraymondsmullyan.com
 Raymond Smullyan Վիքիպահեստում

Ռեյմոնդ Սմալլիան (անգլ.՝ Raymond Merrill Smullyan, մայիսի 25, 1919(1919-05-25)[1][2][3], Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 6, 2017(2017-02-06)[4][1][2][…], Hudson, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս, դաշնակահար, տրամաբան, դաոսական փիլիսոփա և աճպարար-ձեռնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում, ռուսական արմատներով հրեա էմիգրանտներ Իսիդորա և Ռոզի (Ռոզինի) Շմուլյանների ընտանիքում[6][7][8]։ Հայրը եղել է Անտվերպենի համալսարանի շրջանավարտներից, ջութակ է նվագել և զբաղվել է գրասենյակային պարագների արտադրությամբ։ Մայրը (Ռոզինա Սմալլիան, ի ծնե Ֆրիման, 1875—1961) եղել է նկարչուհի և դաշնակահար[9]։

Սովորել է ապագա ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի հետ նույն դասարանում։ Երեխա ժամանակ դաշնամուրի դասերի է վերցրել Վիկտորյա Խուտտենլոխերից, ինչպես նաև ջութակի դասեր՝ Ռեյմոնդ Խուտտենլոխերից[10]։ 1961 թվականից 1968 թվականը դասավանդել է Իեշիվայի համալսարանում, 1968 թվական՝ Լեմանի քոլեջում, իսկ 1982 թվականին՝ Ինդիանայի համալսարանում։

Հեղինակ է մի շարք գիտական-հայտնի գրքերի, որոնք նվիրված են տրամաբանությանը և մաթեմատիկային նվիրված գրքերի։ Հատկապես հայտնի է «Ի՞նչ է այս գրքի անունը» (անգլ.՝ What Is the Name of This Book?, ISBN 0139550623):

Բացի դրանից, գրել է մի քանի գրքեր դաոսական փիլիսոփայութան մասին, որում փորձել է լուծել փիլիսոփայության խնդիրների մեծամասնությունը։

Նրա եղբայրը՝ Էմիլը (Emile Benoit Smullyan, 1909-1978), ամերիկացիսոցոլոգ է[11]։ Ազգայականը՝ կանադացի ժողովրդագիր Նաթան Քեյֆիցն է (1913—2010):

Ստեղծագործությունների ցանկը անգլերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամաբանական հանելուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1978) What Is the Name of This Book?
  • (1979) The Chess Mysteries of Sherlock Holmes
  • (1981) The Chess Mysteries of the Arabian Knights
  • (1982) The Lady or the Tiger?
  • (1982) Alice in Puzzle-Land
  • (1985) To Mock a Mockingbird
  • (1987) Forever Undecided
  • (1992) Satan, Cantor and Infinity
  • (1997) The Riddle of Scheherazade
  • (2007) The Magic Garden of George B. And Other Logic Puzzles, Polimetrica (Monza/Italy)
  • (2009) Logical Labyrinths, A K Peters
  • (2010) King Arthur in Search of His Dog and Other Curious Puzzles, Dover

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1977) The Tao is Silent
  • (1980) This Book Needs No Title
  • (1983) 5000 B.C. and other philosophical fantasies
  • (2002) Some Interesting Memories: A Paradoxical Life
  • (2003) Who Knows?: A Study of Religious Consciousness
  • (2009) Rambles Through My Library, Praxis International

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1961) Theory of Formal Systems
  • (1968) First-Order Logic
  • (1992) Gödel’s Incompleteness Theorems
  • (1993) Recursion Theory for Metamathematics
  • (1994) Diagonalization and Self-Reference
  • (1996) Set Theory and the Continuum Problem

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]