Անտվերպենի համալսարան
Անտվերպենի համալսարան Universiteit Antwerpen | |
|---|---|
| Հապավում | UA |
| Տեսակ | համալսարան, կրթօջախ և կազմակերպություն |
| Միջազգային անվանում | University of Antwerp |
| Հիմնադրված է | 2003 |
| Տիպ | պետական |
| Ռեկտոր | Ալաին Վերսխորեն (2008—2013) |
| Ուսանողներ | ▲ ±15,000 |
| Դասախոսներ | ▲ ±850 |
| Անդամակցություն | Անտվերպենի համալսարանի միավորում, Ուտրեխտի ցանց, ORCID[1][2], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], YERUN?, BibliothecairErfgoed.be?, Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6], European Open Science Cloud Association?[7] և YUFE Alliance? |
| Կամպուս | 4 |
| Գույներ | կարմիր և կապույտ |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Կայք | uantwerpen.be(նիդեր.)(անգլ.) |
| 51°13′22″N 4°24′36″E / 51.222777777778°N 4.41°E | |
Անտվերպենի համալսարան (հոլ.՝ Universiteit Antwerpen, կարճ՝ UA), Բելգիայի առաջատար համալսարաններից մեկը, տեղակայված է Անտվերպեն քաղաքում։ Համալսարանը մտնում է Եվրոպական համալսարանների ասոցացիայի Ուտրեխտի ցանցի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 2003 թվականին՝ երեք համալսարանների՝ RUCA (Rijksuniversitair Centrum Antwerpen), UFSIA (Universitaire Faculteiten Sint-Ignatius Antwerpen) և UIA (Universitaire Instelling Antwerpen) միաձուլումից հետո։
Անտվերպենի համալսարանում սովորում է մոտավորապես 15․000 ուսանող և աշխատում՝ 850 աշխատակից, որը նրան դարձնում է Ֆլանդրիայում մեծությամբ երրորդ համալսարանը։ Ավելի քան 1000 ուսանող (չհաշված ուսանողների փոխանակումը) արտասահմանից է, մեծ մասամբ ԵՄ երկրներից։
Կամպուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ընդգրկում է չորս կամպուսներ, որոնք տեղակայված են պատմական կենտրոնում և քաղաքի հարավային կանաչ գոտում։
- Սիթի-կամպուս («City Campus»)։ Prinsstraat 13, 2000 Անտվերպեն
- Միդդլհայմ կամպուս («Campus Middelheim») (Ռեկտորատ և կենտրոնական վարչություն) ։ Middelheimlaan 1, 2020 Անտվերպեն
- Գրուննենբորգեր կամպուս («Campus Groenenborger»)։ Groenenborgerlaan 171, 2020 Անտվերպեն
- Դրի Այիկեն կամպուս («Campus Drie Eiken»)։ Universiteitsplein 1, 2610 Անտվերպեն
Ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրառական տնտեսագիտություն,
- Արվեստ և Փիլիսոփայություն,
- Իրավագիտություն,
- Բժշկություն,
- Դեղագործական, անասանաբուժական և կենսաբանական գիտություններ,
- Քաղաքական և հասարակական գիտություններ,
- Բնական գիտություններ։
Միջազգային ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին THE-QS World University Rankings ցանկում Անտվերպենի համալսարանը զբաղեցրել է 177-րդ հորիզոնականը[8]։ Վերջին տարիների կարճ համառոտագիր․
| Տարի | Հորիզոնական |
|---|---|
| 2005 | 235 |
| 2006 | 252 ▼ (-17) |
| 2007 | 187 ▲ (+65) |
| 2008 | 195 ▼ (-8) |
| 2009 | 177 ▲ (+18) |
| 2010 | 179 ▼ (-2) |
| 2011 | 197 ▼ (-18) |
| 2012 | 196 ▲ (+1)[9] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://orcid.org/members/001G000001ydvvwIAA-university-of-antwerp
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ «THE — QS World University Rankings 2009 — top universities». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «University of Antwerp Rankings | Top Universities». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (նիդեր.)
- Պաշտոնական կայքը անգլերենով (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտվերպենի համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||