Ռեհան բուրավետ
Ռեհան | |
Ռեհան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Ցեղ | Ռեհան (Ocimum) |
Տեսակ | Ռեհան (O. basilicum) |
Միջազգային անվանում | |
Ocimum basilicum |
Ռեհան բուրավետ (լատին․՝ Ocimum basilicum), բուրավետ կամ քաղցր բազիլ, Lamiaceae կամ դաղձազգիների ընտանիքի ազգին պատկանող խոհանոցային համեմունք և դեղաբույս։ Կոչվում է նաև մեծ բազիլ կամ Սուրբ Հովսեփի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատը ճյուղակալվում է, գտնվում է մակերևույթին։
Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, ուժեղ ճյուղավորված, բարձրությունը՝ 50—70 սմ, լավ տերևակալված։
Տերևները՝ կարճացողուն, երկարավուն–ձվաձև, նոսրատամնավոր։ Ցողունը, տերևնեև և գավաթիկները խավոտ են։
Ծաղիկները՝ երկշուրթ, սպիտակ, գունատ–վարդագույն, երբեմն՝ մանուշակագույն։
Պտուղը կազմված է չորս մուգ ընկուզիկներից, որոնք հասունացումից հետո անջատվում են միմյանցից։ 1000 սերմի զանգվածը՝ 0,5—0,8 գրամ։
Սերմերը պահպանում են ծլարձակման ընդունակությունը չորսից մինչև հինգ տարի շարունակ։
-
Ռեհան կամ քաղցր բազիլ․ ծաղկող ճյուղը
-
Ռեհանի ծաղիկները
-
Ռեհանի սերմեր
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի վիճակում աճում է Իրանում, Հնդկաստանում, Չինաստանում, Հայաստանում և մի շարք այլ երկրներում։ Վայրենացած վիճակում հանդիպում է Ասիայի հարավում, Աֆրիկայում, Ամերիկայի արևադարձային գոտում, Ռուսաստանում, Միջին Ասիայում և Կովկասում։ Ըստ որոշ տեղեկությունների, իբր, հայրենիքը Աֆրիկան է[1].
Ռեհանը Եվրոպա են տարել Ալեքսանդր Մակեդոնացու Ասիական արշավանքներից վերադարձած հույն զինվորները[2]։
Միայն քսաներկու դար հետո՝ XVIII դարում այդ բույսը հայտնվել է նաև Ռուսաստանում և առաջին հերթին օգտագործվել որպես դեղաբույս[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհան բուրավետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհան բուրավետ» հոդվածին։ |
|