Ջուլիանո Ամատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիանո Ամատո
իտալ.՝ Giuliano Amato
 
Կուսակցություն՝ Իտալիայի սոցիալիստական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բարձրագույն նորմալ դպրոց, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Եվրոպական համալսարանական ինստիտուտ, Պիզայի համալսարան և Սուրբ Աննայի առաջադեմ ուսումնասիրության դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, դատավոր և համալսարանի դասախոս
Ծննդյան օր մայիսի 13, 1938(1938-05-13)[1][2][3] (85 տարեկան)
Ծննդավայր Թուրին, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Giuliano Amato
Ամուսին Diana Vincenzi Amato?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջուլիանո Ամատո (իտալ.՝ Giuliano Amato, մայիսի 13, 1938(1938-05-13)[1][2][3], Թուրին, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, երկու անգամ ընտրվել է որպես Իտալիայի վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիանո Ամատո ծնվել է Թուրինում, սակայն մեծացել է Տոսկանայում։ 1960 թվականին իրավաբանական գիտական աստիճանով ավարտել է Պիզայի համալսարանը և մինչև 1963 թվականը դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։ 1979 թվականից մինչև 1997 թվականը Մոդենայի, Պերուջայի և Ֆլորենցիայի համալսարաններում դասավանդելուց հետո նաև եղել է իտալական և համեմատական սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Հռոմի Սապիենցա համալսարանում։

Դեռևս 1958 թվականին, անդամակցելով Իտալիայի Սոցիալիստական կուսակցության հետ, 1983 թվականից մինչև 1993 թվականը եղել է Խորհրդարանի անդամ։ Իր կուսակցության անդամ Բետինո Կրակսի կառավարությունում 1987-1988 թվականներին եղել է փոխվարչապետ իսկ 1987-1989 թվականներին՝ ֆինանսների նախարար։

Կառավարության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունվարից մինչև 1993 թվականի ապրիլը եղել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահն։ Նրա կառավարման ընթացքում տեղի է ունեցել կոռուպցիայի ճգնաժամ, որը հանգեցրել է զգալի փոփոխությունների Իտալիայի քաղաքական կյանքում։ Ամատոն ընդունել մի օրենք, որը կոռուպցիոն դեպքերի հետաքննությունը հանձնում էր կառավարության կողմից վերահսկվող ոստիկանության ձեռքում, բայց հասարակական դժգոհությունը Իտալիայի նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոյին ստիպել է հրաժարվել այն ստորագրելուց։  

Ձիթենու ծառ կոալիցիայի կառավարության անդամ և ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Ամատոն մտել է Մասիմո Դ'Ալեմայի կառավարություն՝ դառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումների նախարար, իսկ 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականի մարտը՝ ֆինանսների նախարար։ 2000 թվականից մինչև 2001 թվականի ապրիլը Ամատոն կրկին զբաղեցրել Է նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը՝ բարեփոխումներ իրականացնելով, որոնք ուղղված են տնտեսության մրցունակության բարձրացմանը և սոցիալական պաշտպանության ամրապնդմանը։

Սահմանադրական դատարանի դատավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 12-ին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Ջուլիանո Ամատոյին նշանակել է Իտալիայի սահմանադրական դատարանի կազմում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. «Giuliano Amato nuovo giudice costituzionale» (իտալերեն). Corriere della Sera. 2013 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.