Ջորջո Ստրեհլեր
Ջորջո Ստրեհլեր իտալ.՝ Giorgio Strehler | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Barcola, Տրիեստ, Իտալիա |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1997[1][2][4][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Accademia dei Filodrammatici? |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, քաղաքական գործիչ, թատրոնի տնօրեն, դերասան, ռեժիսոր և օպերային ռեժիսոր |
Աշխատավայր | Piccolo Teatro? |
Ծնողներ | մայր՝ Albertina Ferrari? |
Զբաղեցրած պաշտոններ | Կաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ, Իտալիայի սենատոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր |
Կուսակցություն | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Giorgio Strehler Վիքիպահեստում |
Ջորջո Ստրեհլեր (Strehler, օգոստոսի 14, 1921[1][2][3][…], Barcola, Տրիեստ, Իտալիա - դեկտեմբերի 25, 1997[1][2][4][…], Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա), իտալացի ռեժիսոր։
1940 թվականին ավարտել է Դրամատիկական արվեստ սիրողների ակադեմիան (Միլան)։ Ռեժիսորը գործունեությունն սկսել է 1941 թվականին։ 1947 թվականին, Պ․ Գրասիի հետ կազմակերպել է և գլխավորել Իտալիայում առաջին մշտական «Պիկոլոթեատրո» (Միլան) դրամատիկական թատրոնը։ 1968-1972 թվականներին ղեկավարել է սեփական թատերախումբը, 1972 թվականին վերադարձել «Պիկոլո-թեատրո»։ Լինելով իտալացի խոշորագույն ռեժիսորներից՝ Ստրեհլերը իր գործունեությամբ հաստատում է Բրեխտի թատերական տեսության հիմնական սկզբունքներին զուգակցված ռեալիստական թատրոնը։ Լավագույն բեմադրություններից են՝ Մաքսիմ Գորկու «Հատակում»,Կարլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (երկուսն էլ՝ 1947), Կ․ Բերտոլացիի «Մեր Միլանը» (1955, 1980), Բրեխտի «Սեզուանցի բարի մարդը» (1957, 1981) և «Շվեյկը երկրորդ համաշխարհային պատերազմում» (1961), Շեքսպիրի «Փոթորիկ» (1948, 1979), «Լիր արքա» (1972)։ «Լա Սկալայում» բեմադրել է նաև օպերային ներկայացումներ՝ Վերդիի «Տրավիատա» (1947), Չիմարոզայի «Գաղտնի ամուսնություն» (1949) են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 4,0 4,1 4,2 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
- ↑ https://www.deutscheakademie.de/en/awards/friedrich-gundolf-preis
- ↑ http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
- ↑ 7,0 7,1 http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 154)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Ստրեհլեր» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Տրիեստ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 25 մահեր
- 1997 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի ռեժիսորներ
- 20-րդ դարի դերասաններ
- Անավարտ հոդվածներ անձի մասին