Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորդան Տորունարիգա (գերմ. ՝ Jordan Torunarigha , օգոստոսի 7 , 1997 (1997-08-07 ) [1] [2] [3] […] , Խեմնից , Սաքսոնիա , Գերմանիա [1] ), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հերթա Բեռլինի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[5] ։
Տորունարիգան Հերթա Բեռլինի ակադեմիայի սան է[6] ։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին[7] ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի փետրվարի 4-ին՝ փոխարինելով Վեդադ Իբիշևիչին Ինգոլշտադտի դեմ խաղում[8] ։ Մարվին Պլատենհարդտի հիվանդության շնորհիվ ապրիլի 5-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում Տորունարիգան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Հերթայի մեկնարկային կազմում[9] [10] ։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մայիսի 13-ին՝ Դարմշտադտի դեմ խաղում[11] [12] ։ 2016-17 մրցաշրջանում Տորունարիգան անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[13] ։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տորունարիգան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Հերթայի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Էստերսունդի դեմ խաղում[14] ։ Դեկտեմբերի 13-ին գերմանացին փոխարինեց Կարիմ Ռեկիկին և գոլի հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[15] ։ Դեկտեմբերի 17-ին նա հեռացվեց խաղադաշտից ՌԲ Լայպցիգի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 7-րդ րոպեին[16] ։ 2017-18 մրցաշրջանում Տորունարիգան անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[17] ։
Տորունարիգան իրավասու էր ներկայացնել Գերմանիան և Նիգերիան միջազգային ասպարեզում, սակայն 2018 թվականի մայիսին մերժեց Նիգերիայի կազմում հանդես գալու առաջարկը[18] [19] ։ Նա ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[20] ։ Գերմանիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ խաղի լրացուցիչ ժամանակում պարտվելով Զամբիային[21] [22] ։
2018 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ [23]
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Եվրոպա
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Հերթա Բեռլին II
2015–16
Ռեգիոնալլիգա
22
2
—
22
2
2016–17
10
0
10
0
2017–18
10
1
10
1
2018–19
1
0
1
0
Ընդհանուր
43
3
0
0
0
0
0
0
43
3
Հերթա Բեռլին
2016–17
Բունդեսլիգա
8
1
0
0
—
—
8
1
2017–18
12
1
0
0
3
0
15
1
2018–19
4
0
1
0
—
5
0
Ընդհանուր
24
2
1
0
3
0
0
0
28
2
Կարիերայի ընդհանուր
67
5
1
0
3
0
0
0
71
5
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.herthabsc.de/de/teams/profis/page/133-383-133--.html?p=10272&t=html/portraits&id=16345_de
↑ 2,0 2,1 http://www.herthabsc.de/de/teams/profis/page/133-383-133--.html
↑ 3,0 3,1 http://www.kicker.de/news/fussball/bundesliga/vereine/1-bundesliga/2011-12/hertha-bsc-29/75196/spieler_torunarigha-jordan.html
↑ http://www.kicker.de/news/fussball/bundesliga/vereine/667170/artikel_profivertrag-fuer-torunarigha---winterpause-fuer-weiser.html
↑ «Germany - J. Torunarigha - Profile with news, career statistics and history - Soccerway» . us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Bundesliga stars of tomorrow: Jordan Torunarigha | bundesliga.com» . bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Jordan Torunarigha: Hertha Berlin's answer to Jerome Boateng | bundesliga.com» . bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Hertha BSC - FC Ingolstadt 04, Feb 4, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Borussia Mönchengladbach - Hertha BSC, Apr 5, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Jordan Torunarigha vor seinem Bundesliga-Startelf-Debüt» . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «SV Darmstadt 98 - Hertha BSC, May 13, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Hertha strengthen grip on fifth with Darmstadt win | bundesliga.com» . bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Jordan Torunarigha | Football Stats | Hertha Berlin | Season 2016/2017 | Soccer Base» . www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Östersunds FK - Hertha BSC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Hertha BSC - Hannover 96, Dec 13, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «RB Leipzig - Hertha BSC, Dec 17, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Jordan Torunarigha | Football Stats | Hertha Berlin | Season 2017/2018 | Soccer Base» . www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Rohr left disappointed by snub from Germany youth star» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Nigeria want Hertha defender Torunarigha» . ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Germany - FIFA.com» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին . (չաշխատող հղում)
↑ «Zambia U20 - Germany U20, May 31, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ FIFA.com. «Thriller sees Zambia into last eight» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին . (չաշխատող հղում)
↑ «Jordan Torunarigha» . worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին .