Առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 1976 թվականին։ 1981 թվականից մինչև 1982 թվականը եղել է գանձապետարանի նախարարի տեղակալը։ Ջովաննին եղել է ՔԴԿ-ում «ձախ կենտրոնի» ներկայացուցիչ և Ալդո Մորոյի զինակից ընկերը։ 1987 թվականի հուլիսին ընտրվել է որպես Իտալիայի վարչապետ, սակայն նրա կառավարությունը ղեկավարել է ընդամենը 260 օր։ Վարչապետի պաշտոնում պաշտոնաթող լինելուց հետո՝ 1989 թվականին ընտրվել է Եվրախորհրդարան։ Զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը Ջուլիո Անդրեոտիի կառավարման ժամանակ (1991-1992)։ 1992 թվականին դարձել է ֆինանսների նախարարի Ջուլիանո Ամատոնի ղեկավարման ընթացքում։ 1993 թվականին բացահայտվել է խոշոր կոռուպցիա, որում ներգրավվեծ են եղել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության բազմաթիվ հայտնի դեմքեր, և Գորիան ստիպված է եղել հրաժարական տալ։ Մինչ հետաքննության ավարտը՝ 1994 թվականի մայիսի 21-ին, մահացել է իր հայրենի Աստի քաղաքում։