Ջոն Ֆիլիպ Սուզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1854(1854-11-06)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5]
Մահացել էմարտի 6, 1932(1932-03-06)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՌեդինգ, Բերկս շրջան[6][7][5]
ԳերեզմանCongressional Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ[8]
ԿրթությունMissouri Military Academy?
ԵրկերThe Stars and Stripes Forever?
Մասնագիտությունդիրիժոր, ռազմական գործիչ, կոմպոզիտոր, սպորտային հրաձիգ, գրող, բենդ-լիդեր և տնօրեն
ԱմուսինJane Bellis Sousa?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունUnited States Marine Band?[11]
ԵրեխաներJohn Philip Sousa II?
Ստորագրություն
Изображение автографа
 John Philip Sousa Վիքիպահեստում

Ջոն Ֆիլիպ Սուզա (անգլ.՝ John Philip Sousa, նոյեմբերի 6, 1854(1854-11-06)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5] - մարտի 6, 1932(1932-03-06)[1][2][3][…], Ռեդինգ, Բերկս շրջան[6][7][5]), ամերիկացի կոմպոզիտոր և փողային նվագախմբի դիրիժոր, հայտնի «The Stars and Stripes Forever» ԱՄՆ-ի ազգային քայլերգի հեղինակը[12]։ Սուսան ամերիկյան երաժշտության պատմության էջերում հավերժացել է որպես «քայլերգերի արքա»։ Նա մշակել է սուզաֆոն (հելիկոնի տեսակ) երաժշտական գործիքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզայի ծնողները ներգաղթյալներ են եղել։ Ծագումով պորտուգալացի հայրը՝ Ժուան Անտոնիու Սուսանը, ծնվել է Իսպանիայում, եղել է Միացյալ Նահանգների «Մարին նվագախմբի» թրոմբոնիստը։ Մայրը՝ Մարիա Էլիզաբեթ Տրինկաուսը, ծնվել է Բավարիայում։ Երաժշտական հանրագիտարանի (1981) և հանրագիտարանային բառարանի խորհրդային հրատարակությունները (1990) նշում են, որ երաժիշտի իրական անունը Սիգգրիդ Օկս է, և որ Սուզա կեղծանունը ձևավորվել է կամ իրական անուն-ազգանվան առաջին տառերից՝ S և O + USA (ԱՄՆ) կամ «Super Omnia USA» արտահայտությունից («Ամերիկան վեր է ամենից»)։ Գրոուվի երաժշտական բառարանում ասվում է, որ այդ տարբերակը հիմնավորված չէ։ Սուսան (պորտ.՝ Sousa) բավականին տարածված ազգանուն է Պորտուգալիայում։

Ջոն Ֆիլիպը՝ ընտանիքի տասը երեխաներից երրորդը, նախնական կրթությունը ստացել է տանը՝ առողջական վատ վիճակի պատճառով։ Ավելի ուշ՝ դպրոցում սովորելու տարիներին, նա Ջոն Էսպուտայի մոտ ջութակի դասերի է հաճախել, իսկ երաժշտություն և կոմպոզիցիա սերտել է Ջորջ Ֆելիքս Բենկերտի մոտ։ Տիրապետել է դաշնամուրի, ֆլեյտայի և փողային գործիքների։ Տասնմեկ տարեկանում Սուսան ստեղծել է իր առաջին փողային նվագախումբը։ Տասներեք տարեկան հասակում ցանկացել է փախչել թափառաշրջիկ կրկեսի հետ, բայց հոր պնդմամբ դարձել է «Մարին նվագախմբի» անդամ։ Այդ ժամանակ նույնպես հանդես է եկել որպես ջութակահար և իր ուժերը փորձել է կոմպոզիցիայում։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին Սուսան լքել է նվագախումբը, բայց շարունակել է ջութակահարի իր գործունեությունը, ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Հանթերի տնային համերգներում։ 1876 թվականին վաշինգտոնյան մի քանի թատրոնների հետ կարճատև համագործակցությունից հետո՝ Սուսան մեկնել է Ֆիլադելֆիա, որտեղ մասնակցել է Միացյալ Նահանգների հարյուրամյակի տոնակատարություններին։ Այս առիթով կազմված նվագախումբը ղեկավարել է Ժակ Օֆենբախը. Սուսան այդտեղ նվագել է առաջին ջութակը։ Ֆիլադելֆիայում Սուսայի գործունեությունը շարունակվել է. նա համերգներ է ունեցել և երաժշտություններ գրել թատերական ստեղծագործությունների համար։ Այս շրջանի նրա գործերի շարքն են լրացրել Գիլբերտի և Սալիվիվանի որոշ օպերետների վերադաշնակումները, ներառյալ՝ «Ֆրեգատ «Պինաֆորը»» օպերետը, որը Սուսան համապատասխանեցրել է նվագախմբին. այն բարձր է գնահատվել ստեղծագործությունների հեղինակների կողմից։

1880 թվականին այդ ներկայացումներից մեկին ներկա է եղել ծովային կորպուսի հրամանատար, գնդապետ Չարլզ Մակքավլին (անգլ.՝ Charles Grymes McCawley): Տեղեկանալով, որ իրեն այդքան դուր եկած երաժշտությունը վերադաշնակել և կատարել է իր նվագախմբի նախկին անդամ Սուսան, նա ցանկացել է ճաշի սեղանի շուրջ հանդիպել նրա հետ, և առանց երկար մտածելու Սուսային առաջարկել է ծովային կորպուսի նվագախմբի դիրիժորի պաշտոնը։ Նվագախումբը այդ ժամանակ գտնվում էր ոչ այնքան լավ վիճակում։ Այդտեղ աշխատելու տասներկու տարիների ընթացքում Սուսան այն դարձրել է Ամերիկայի լավագույն փողային նվագախմբերից մեկը։ Նա ընդլայնել է նվագախմբի ռեպերտուարը, նրա համար դասական գործեր է վերադաշնակել և օրիգինալ երաժշտություն է գրել (հիմնականում երթեր)։

1880-ական թվականներին Սուսան հայտնի է դարձել որպես կոմպոզիտոր. Օպերետի ժանրում նրա առաջին մեծ հաջողությունը «Ցանկալի»֊ն է եղել (1883), իսկ քայլերգերի շարքում՝ «Գլադիատորը» (1886), որը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ 1890-1892 թվականներին Սուսան նվագախմբի հետ խոշոր շրջայցեր է անցկացրել Միացյալ Նահանգներում։

Այդ ժամանակ Սուսան զգացել է, որ ոչ սպայական զինծառայողի դիրքը հարիր չէ իր համբավին ու հանրաճանաչությանը. այն խոչընդոտելու էր նրա հետագա զարգացմանը՝ թե՛ որպես դիրժոր, թե՛ որպես կոմպոզիտոր։ Այդ իսկ պատճառով էլ նա ընդունել է բարերար Դևիդ Բլաքելի առաջարկը. հրաժարվել է զինվորական ծառայությունից և ստեղծել է սեփական նվագախումբը։ Իր գոյության առաջին իսկ շրջանից՝ նոր խումբը, որը հայտնի է «Սուսայի նվագախումբ» անվամբ, մեծ հաջողություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում. 1900 թվականին՝ Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում, 1900–1905 թվականներին՝ եվրոպական երկրներում, իսկ 1910–1911 թվականներին ունեցել է համաշխարհային շրջայց։

1890-ականներին Սուսայի օպերետները՝ մասնավորապես՝«Նավապետ»֊ը (El Capitan, 1895), հասել են ժողովրդականության գագաթնակետին։

Նվագախմբի հագեցած համերգային կյանքը ընդհատվել է 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, իսկ հետո կրկին վերսկսվել է։ Համերգների քանակը նվազել է միայն 1929 թվականին՝ Մեծ ճգնաժամի ժամանակ։ Նվագախմբի վերջին ներկայացումները տեղի են ունեցել 1931 թվականի սեպտեմբերին։ 1920-ականներին նա, բացի նվագախմբի ղեկավարումից, զբաղվել է նաև երաժշտական կրթության խնդիրների լուծմամբ և մասնակցել է մրցույթների՝ որպես ժյուրի։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսան մահացել է 1932 թվականին՝ սրտի կաթվածից՝ Փենսիլվանիայի Ռենդինգ քաղաքում՝ տեղական փողային նվագախմբի հետ փորձից անմիջապես հետո։ Թաղված է Վաշինգտոնյան Կոնգրեսի գերեզմանատանը։

Սուսայի անվան հետ կապված փաստաթղթերի արխիվները պահվում են ԱՄՆ Կոնգրեսի, Իլինոյսի համալսարանի, Ծովային կորպուսի նվագախմբի գրադարաններում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրամոֆոնի սկավառակ՝ «Stars and Stripes Forever» քայլերգի ձայնագրությամբ, 20-րդ դարի սկիզբ
«Stars and Stripes Forever» քայլերգը՝ Սուսայի նվագախմբի կատարմամբ. 1909 թվականի ձայնագրություն

Երկար տարիներ նրա նվագախմբի երաժիշտները պահպանել են Նյու Յորքում՝ հավաքույթների և հանդիսավոր ճաշկերույթների միջոցով իրենց առաջնորդի ծննդյան տարեդարձը նշելու ավանդույթը։ Սուսայի ստեղծագործական ժառանգության ամենահայտնի գոհարները փողային նվագախմբի համար գրված քայլերգերն են.այդ ժանրում նա ունի 136 ստեղծագործություն։ Նրա քայլերգերը տարատեսակ են, բայց բոլորն էլ լավատեսություն և կենսունակություն են ճառագում։ Դրանց թվին է պատկանում «The Stars and Stripes Forever» ստեղծագործությունը, (1987 թվականից` ԱՄՆ-ի ազգային քայլերգը), «Semper Fidelis»-ը (որը դարձել է ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի հիմնը), «The Liberty Bell»-ը և այլն։ Նա գրել է նաև տասնհինգ օպերետ (որոնք ոճային առումներով նման են Գիլբերտի և Սալիվանի ստեղծագործություններին), շուրջ յոթանասուն երգ՝ փողային նվագախմբի համար, և մի շարք այլ կոմպոզիցիաներ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորի որոշ քայլերգերի երաժշտության հիման վրա բալետի պարուսուցիչ Ջորջ Բալանչինը բեմադրել է «Հինգ ընկերակցություններում։ Աստղեր ու շերտեր» մեկ գործողությամբ բալետը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1958 թվականի հունվարի 17-ին՝ Նյու Յորքում՝ Երաժշտության և դրամայի քաղաքային կենտրոնի բեմում՝ Նյու Յորքի բալետային թատերախմբի կատարմամբ։ Քայլերգը բալետի նվագախմբին է հարմարացրել Հերշի Քեյը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.worldatlas.com/webimage/countrys/namerica/usstates/dcfamous.htm
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/learning/general/onthisday/bday/1106.html
  7. 7,0 7,1 7,2 http://pabook.libraries.psu.edu/palitmap/bios/Sousa__John_Philip.html
  8. http://www.nytimes.com/2007/07/05/arts/music/05phil.html
  9. http://www.walkoffame.com/john-philip-sousa
  10. https://www.nytimes.com/1976/08/23/archives/sousa-to-be-inducted-into-the-hall-of-fame.html
  11. https://www.marineband.marines.mil/About/Library-and-Archives/Collections/
  12. «US Code: Title 36, 304». Cornell Law School. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Суза Джон // Музыкальный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 527. — 672 с.
  • Суза Джон Филип // Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — Т. 5. — С. 345—346. — 1056 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆիլիպ Սուզա» հոդվածին։