Գրինի «Անգլիական ժողովրդի պատմություն»-ը (և 1—4, 1877—1880 թվականներին) Անգլիայի սոցիալ-մշակութային զարգացման պատմության համադրական (սինթետիկ) լուսաբանման առաջին փորձն է՝ պատմական պրոցեսի լիբերալ-ազգայնական մեկնությամբ հանդերձ։
Գրված է հյութեղ, պատկերավոր լեզվով և պարունակում է փաստական հարուստ նյութ։ Անգլիայի պատմությունն ուսումնասիրելիս Կառլ Մարքսը օգտագործել է Գրինի աշխատությունները։ Վախճանվել՝ մարտի 7–ին 1883 թվականին, Մենթոնայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 229)։