Ջոն Ռիչարդ Գրին
Արտաքին տեսք
| Ջոն Ռիչարդ Գրին | |
|---|---|
| Ծնվել է | 1837 դեկտեմբերի 12 |
| Ծննդավայր | Օքսֆորդ |
| Մահացել է | 07․03․1883 |
| Մահվան վայր | Մենթոնա |
| Քաղաքացիություն | անգլիացի |
| Կրոն | Անգլիկան եկեղեցի |
| Կրթություն | Հիսուսի քոլեջ և Մագգալեն քոլեջի դպրոց |
| Մասնագիտություն | պոզիտիվիստ-պատմաբան |
| Ամուսին | Էլիս Ստոպֆորդ Գրին |
Ջոն Ռիչարդ Գրին ((անգլ.)Green)(դեկտեմբերի 12, 1837[1][2][3], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 7, 1883[2][3], Մենտոն[4]), անգլիական պոզիտիվիստ-պատմաբան։
Գրինի «Անգլիական ժողովրդի պատմություն»-ը (և 1—4, 1877—1880 թվականներին) Անգլիայի սոցիալ-մշակութային զարգացման պատմության համադրական (սինթետիկ) լուսաբանման առաջին փորձն է՝ պատմական պրոցեսի լիբերալ-ազգայնական մեկնությամբ հանդերձ։
Գրված է հյութեղ, պատկերավոր լեզվով և պարունակում է փաստական հարուստ նյութ։ Անգլիայի պատմությունն ուսումնասիրելիս Կառլ Մարքսը օգտագործել է Գրինի աշխատությունները։ Վախճանվել՝ մարտի 7–ին 1883 թվականին, Մենթոնայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) / A. Vujić — LZMK, 2005.
- 1 2 Грин Джон Ричард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռիչարդ Գրին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 229)։ |