Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս
անգլ.՝ John William Waterhouse
Ծնվել էապրիլի 6, 1849(1849-04-06)[1][2][3]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[4][5][6]
Վախճանվել էփետրվարի 11, 1917(1917-02-11)[1][2][3] (67 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][7][6]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծագրող
ՈճՊրեռաֆայելիտներ, նոր պոմրեյական ոճ, իմպրեսիոնիզմ և սիմվոլիզմ
Ժանրդիմապատկեր[8][9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Lady of Shalott?, Կիրկեն գավաթը մատուցում է Ոդիսևսին, Gather Ye Rosebuds While Ye May?, Քունը և նրա խորթ եղբայր Մահը, Ophelia? և Հիլասը և նիմփաները (նկար, Ուոթերհաուս)
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինԷսթեր Ուոթերհաուս[10][11]
ստորագրություն
Изображение автографа
 John William Waterhouse Վիքիպահեստում

Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս[12] (անգլ.՝ John William Waterhouse, ապրիլի 6, 1849(1849-04-06)[1][2][3], Հռոմ, Պապական մարզ[4][5][6] - փետրվարի 11, 1917(1917-02-11)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][7][6]), անգլիացի նկարիչ, ում ստեղծագործությունները վերաբերում են պրեռաֆայելիտների ուշ շրջանին։ Առավել հայտնի է դիցաբանական և գրական կին հերոսների նկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսը ծնվել է 1849 թվականի ապրիլի 6-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ նկարիչների ընտանիքում։ Ավելի ուշ տեղափոխվել են բնակության Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ Ջոն Ուիլյամն անցկացրեց առաջիկա ամբողջ կյանքը։ Նախնական նկարչական դասեր նրան տվել է հայրը 1870 թվականին պատանի Ուոթերհաուսն ընդունվում է Գեղարվեստի թագավորական ակադեմիա։

Նկարչի վաղ շրջանի ստեղծագործություններում զգացվում է Լոուրենս Ալմա-Թադեմայի և Ֆրեդերիկ Լեյթոնի ազդեցությունը։ 1874 թվականին, քսանհինգ տարեկան հասակում, Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսը ցուցահանդեսին է ներկայացրել «Քունը և նրա խորթ եղբայր Մահը», որն այնքան դրական ընդունելության արժանացավ քննադատների կողմից, որ գրեթե ամեն տարի մասնակցեց ցուցահանդեսների, մինչև նկարչի մահը։

1883 թվականին Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսն ամուսնանում է նկարչուհի Էսթեր Քենուորթի հետ, ում նկարները նույնպես հայտնվել են Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներին։ Նրանք ունեցան երկու երեխաներ, որոնք վաղ մահացան, բայց դա չխանգարեց, որ ամուսնությունը երջանիկ ընթացք ունենան։

1895 թվականին Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսն ընտրվում է Թագավորական ակադեմիայի անդամ։

Նկարիչն իր մահկանացուն կնքել է 1917 թվականի փետրվարի 10-ին Լոնդոնում՝ վաթսունյոթ տարեկան հասակում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի ամենահայտնի նկարների շարքին են պատկանում «Լեդին Շալոտից»[13], «Չեչիլիա Հռոմեացի»[14], «Օֆելիա» և այլն։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 John William Waterhouse (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Morgan H. Waterhouse, John William // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T090816
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://vocab.getty.edu/page/ulan/500027032
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 JSTOR — 1995.
  8. Artnet — 1998.
  9. http://www.artnet.com/artists/john-william-waterhouse/
  10. https://web.archive.org/web/20091203212445/http://www.johnwilliamwaterhouse.com/pictures/esther-kenworthy-waterhouse-1885/
  11. https://www.kunstkopie.de/a/waterhouse.html
  12. Рыбакин А. И. Словарь английских фамилий. — М.: Астрель, 2000. — 576 с. — ISBN 5-271-00590-9
  13. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  14. Andrew Lloyd Webber facing court battle over £6.6million painting
  15. Consulting the Oracle, Tate Gallery
  16. The Magic Circle, Tate Gallery(չաշխատող հղում)
  17. «The Lady of Shalott, Tate gallery». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  18. Ulysses and the Sirens, National Gallery of Victoria
  19. Echo and Narcissus, Walker Art Gallery

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս» հոդվածին։