Jump to content

Ջիլ Քլեյբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիլ Քլեյբերգ
անգլ.՝ Jill Clayburgh
Ծնվել էապրիլի 30, 1944(1944-04-30)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էնոյեմբերի 5, 2010(2010-11-05)[4][5][1][…] (66 տարեկան)
Մահվան վայրԼեյքվիլ, Սոլսբերի, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)ԴԵիդ Ռեյբ
Երեխա(ներ)Լիլի Ռեյբ

Ջիլ Քլեյբերգ (անգլ.՝ Jill Clayburgh , ապրիլի 30, 1944(1944-04-30)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - նոյեմբերի 5, 2010(2010-11-05)[4][5][1][…], Լեյքվիլ, Սոլսբերի, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլ Քլեյբերգը ծնվել է Նյու Յորքում, հարուստ հրեական արդյունաբերողի ընտանիքում[6][7][8][9]։ Նրա հայրական կողմի տատը օպերային երգչուհի Ալմա Լեյչենբրուխ Քլեյբերգն էր[10]։ Մանկությունն անցել է Մանհեթենի Վերին Իստ-Սայդ թաղամասում։ Ավարտելով Brearley School դպրոցը, ընդունվել է Sarah Lawrence College քոլեջ, որն ավարտելուց հետո դերասանուհի դառնալու ցանկություն է հայտնել։

Սկզբնական շրջանում հանդես է եկել Բոստոնի թատրոնում, իսկ 1968 թվականից ելույթներ է ունեցել Բրոդվեյում։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1963 թվականին՝ «Հարսանեկան երեկույթ» կինոնկարում, սակայն կինոյի ասպարեզում հաջողության նա հասել է 1976 թվականին, նկարահանվելով «Արծաթե նետը» կինոնկարում։ Հաջողությամբ էր պսակված նաև 1978 թվականին նկարահանված «Չամուսնացած կինը» կինոնկարում նրա դերակատարումը, որի համար նա Կաննի կինոփառատոնում արժանացել է կանացի լավագույն դերակատարման համար մրցանակին և ներկայացվել «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներին։ 1980 թվականին, նա կրկին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների, այս անգամ «Սկսել սկզբից» (1979 թ.) կինոնկարում իր դերակատարման համար։

Ջիլ Քլեյբերգը հետագայում նույնպես շարունակել է իր գործունեությունը կինոյում և հեռուստատեսությունում, սակայն առավել արդյունավետությամբ նա աշխատել է թատրոնում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին, Ջիլ Քլեյբերգը դրվագային դերով նկարահանվել է «Նյու-Յորքի ոստիկանությունը» հեռուստասերիալում, որտեղ ծանոթացել է Ալ Պաչինոյի հետ։ Նրանց միջև ծագած սիրավեպը տևել է շուրջ հինգ տարի։ 1979 թվականին Ջիլ Քլեյբերգը ամուսնացել է սցենարիստ Դեյվիդ Ռեյբի հետ և ունեցել երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր։ Դուստրը դերասանուհի Լիլի Ռեյբն է։

Ջիլ Քլեյբերգը մահացել է 66 տարեկանում, 2010 թվականի նոյեմբերի 5-ին, քրոնիկական լիմֆոլեյկոզից[11]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1969 Հարսանեկան երեկույթ The Wedding Party Ջոզեֆինա
1972 Դերձակի բողոքները Portnoy's Complaint Նաոմի
1973 Գողը, որ եկել էր ճաշին The Thief Who Came to Dinner Ջեքի Ջոնսոն
1974 Մահ բերող մարդը The Terminal Man Անջելա
1976 Գեյբլն ու Լոմբարդը Gable and Lombard Քերոլ Լոմբարդ
1976 Գրիֆինը և Ֆենիքսը. Սիրո պատմություն Griffin and Phoenix Սառա Ֆենիքս
1976 Արծաթե նետը Silver Streak Հիլլի
1977 Կտրիճ` կիսով չափ Semi-Tough Բարբարա Ջեյն Բուքմեն
1978 Չամուսնացած կինը An Unmarried Woman Էրիկա
1979 Լուսին La luna Կատերինա Սիլվերի
1979 Սկսել սկզբից Starting Over Մերիլին Հոլմբերգ
1980 Հիմա իմ քայլն է It's My Turn Քեյթ
1981 Հոկտեմբերի առաջին երկուշաբթին First Monday in October Ռութ Լումիս
1982 Պարում եմ այնքան արագ, որքան կարող եմ I'm Dancing as Fast as I Can Բարբարա Գորդոն
1983 Հաննա Կ. Hanna K. Հաննա Կաուֆման
1986 Որտե՞ղ են երեխաները Where Are the Children? Նենսի Հոլդեր Էլդրիջ
1987 Ամաչկոտ մարդիկ Shy People Դիանա
1990 Արգելված թեմաներ Unspeakable Acts Լաուրա Բրագա
1991 Ապրելու հիմք. Ջիլ Այրլենդի պատմությունը Reason for Living: The Jill Ireland Story Ջիլ Այրլենդ
1992 Շշուկներ գիշերում Whispers in the Dark Սառա Գրին
1992 Հարստություն սիրո մեջ Rich in Love Հելեն Օդոմ
1992 Հատուցման օրը 2 Le Grand Pardon II Սալլի Ուիթ
1993 Հրե պտտահողմ. 72 ժամ Օքլենդում Firestorm: 72 Hours in Oakland Աննալիզա Օզբորն
1993 Մերկերը Նյու-Յորքից Naked in New York Շիրլի
1994 Մոր և հոր պատիվը. Սպանություն Մենենդես ընտանիքում Honor Thy Father and Mother: The True Story of the Menendez Murders Կիտտի Մենենդես
1994 Նենսիի սիրուց դրդված For the Love of Nancy Սալլի Ուալշ
1995 Գողացված ինքնություն The Face on the Milk Carton Միրանդա Ջեսմոն
1997 Շտապես, մարդկանց կծիծաղեցնես Fools Rush In Նան Ուիթմեն
1997 Երբ կորսված է անմեղությունը When Innocence Is Lost Սյուզան Ֆրենչ
1997 Ուղեկիցները Going All the Way Ալմա Բուրնս
1997 Թագուհու մահը Crowned and Dangerous Քեթի Սթիվենս
1999 Իմ փոքրիկ մարդասպան My Little Assassin Էլիս Լորենց
2001 Այլևս երբեք Never Again Գրեյս
2001 Անկում Vallen Ռութ
2003 Ֆենոմեն 2 Phenomenon II Նորմա
2006 Սուր եզրի վրա Running with Scissors Ագնես Ֆինչ
2010 Սերը և մյուս դեղերը Love & Other Drugs Նենսի Ռանդալ
2011 Հարսնաքույրերը (Աղջկական երեկույթ Վեգասում) Bridesmaids Ջուդի Ուոքեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2010/11/06/arts/06clayburgh.html
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. H.W. Wilson Company (1979). Current Biography. University of Michigan: H. W. Wilson Co. էջ 76.
  7. White, James Terry (1967). The National cyclopaedia of American biography: being the history of the United States as illustrated in the lives of the founders, builders, and defenders of the republic, and of the men and women who are doing the work and moulding the thought of the present time. University Microfilms. էջ 229.
  8. Jill Clayburgh Biography (1944-)
  9. Jill Clayburgh Biography — Yahoo! Movies
  10. ALMA CLAYBURGH, SOPRANO, 76, DEAD — Concert Singer Was Patroni I of Cultural Activities-Aided Youn Musicians — Obituary — NYTimes.com
  11. Скончалась голливудская актриса Джилл Клейберг // Сайт агентства http://www.rian.ru/, 05.11.2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլ Քլեյբերգ» հոդվածին։