Jump to content

Ջեյսոն Վու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Վու
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1982(1982-09-27)[1] (42 տարեկան)
ԾննդավայրYunlin County, Թայվան
Քաղաքացիություն Կանադա և  Թայվան
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց և Իգլբրուք դպրոց
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Կայքjasonwustudio.com
 Jason Wu Վիքիպահեստում

Ջեյսոն Վու (անգլ.՝ Jason Wu, սեպտեմբերի 27, 1982(1982-09-27)[1], Yunlin County, Թայվան), թայվանական ծագմամբ կանադացի նորաձևության դիզայներ, որն ապրում է Նյու Յորքում։ Ծնված լինելով Թայվանում և մեծացած՝ Վանկուվերում, նա հագուստի դիզայն է ուսումնասիրել Parsons School of Design-ում և մինչև հագուստի սեփական գիծը թողարկելը, սովորել է Նարսիսո Ռոդրիգեսի մոտ։ Նա առավել հայտնի է այն բանով, որ Միշել Օբամայի համար ստեղծել է մի քանի զգեստ, այդ թվում՝ այն զգեստները, որոնք նա կրել է Բարաք Օբամայի առաջին և երկրորդ երդմնակալությունների ժամանակ։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Վուն ծնվել է Յունլինում՝ Թայվանում և արտագաղթել է Վանկուվեր ինը տարեկան հասակում։ Հաճախել է Մասաչուսետս նահանգի Դիրֆիլդի Իգլբրուքի և Կոնեկտիկուտ նահանգի Վինձորի Լումիս Չաֆի դպրոցներ և սովորել է արտասահմանում միջին դպրոցի ավարտական դասարանում[2][3][4]։ Մանուկ հասակում սիրել է հագուստ կարել տիկնիկների համար։ 16 տարեկան հասակում Վուն շարունակել է կարիերայի ճանապարհը` սովորելով Integrity Toys խաղալիքների ընկերության տիկնիկների համար հագուստ ստեղծել «Ջեյսոն Վուի տիկնիկներ» անվանմամբ։ Հաջորդ տարի նա նշանակվել է Integrity Toys-ի ստեղծագործական տնօրեն[5]։ Ֆրանսիայում՝ Ռենի միջնակարգ դպրոցում սովորելու ընթացքում[6], մինչև 2001 թվականին Լիմուս Չեֆի դպրոցն ավարտելը, նա որոշել է դառնալ մոդելավորող։ Ապա սովորել է Parsons School of Design դպրոցում, սակայն ուսումնական հաստատությունը չի ավարտել։

Վուն հագուստի իր գիծն է թողարկել՝ գումար վաստակելով տիկնիկների դիզայնից։ Նրա դեբյուտային հավաքածուն թողարկվել է 2006 թվականին։ 2008 թվականին նա արժանացել է Fashion Group International մրցանակի՝ «Ծագող աստղ» անվանակարգում։ 2006 թվականին Ջեյսոն Վուի զգեստները ջրի տակ լուսանկարել է Հովարդ Շատցը՝ Brizo ապրանքանիշի ներքո, Delta Faucet գովազդային ընկերության համար[7]։ 2008 թվականին նա առաջադրվել է CFDA / Vogue նորաձևության ֆոնդի մրցանակին։ 2008 թվականի հուլիսին Բրյուս Վեբերը դիզայներին լուսանկարել է W ամսագրի պորտֆոլյոյի համար[8]։

Վուի առաջին հաճախորդներն են եղել Իվանա Թրամփը, Ջենյուարի Ջոնսը, Էմբեր Վալեթան[9]։

Վուն 2011 թվականի իր հավաքածուի համար համագործակցել է Creative Nail Design ընկերության հետ, որպեսզի ստեղծի եղունգների լաքերի չորս գույնից բաղկացած հավաքածու, որը պետք է վաճառվեր 2011 թվականի մայիսից[10]։

2013 թվականի հունիսին Վուն նշանակվել է գերմանական Hugo Boss նորաձևության տան (որը կանացի հագուստի տեսականու ցրիչն էր) արտ-տնօրեն[11]։

2013 թվականին Վուն թողարկել է իր առաջին գիծը՝ Nordstrom-ի հետ համատեղ։ Միշել Օբաման Միս Վու հավաքածուից հագուստ է կրել 2012 թվականին, դեռևս դրանք վաճառասեղաններին հայտնվելուց առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ 2016 թվականին գիծը վերաթողարկելով՝ Վուն Pantone-ի հետ համագործակցությամբ ստեղծել է սեփական մոխրագույն երանգը[12]։

2020 թվականին Ջեյսոն Վուն թողարկել է կոսմետիկայի և մաշկի խնամքի միջոցների մատչելի գիծ՝ Jason Wu Beauty ապրանքանիշի ներքո։

Միշել Օբաման Ջեյսոն Վուի հայտնի հաճախորդն է[13]։ Նրանց ծանոթացրել է Անդրե Լեոն Թելլին՝ Vogue ամսագրի գլխավոր խմբագիրը։ Օբաման տարվա սկզբում գնել է Վուի 4 զգեստ՝ 2008 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից առաջ Բարբարա Ուոլթերսի հատուկ թողարկման համար հագնելով դրանցից մեկը[14]։ Նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության գիշերը պարահանդեսի ժամանակ նա առաջին անգամ կրել է մեկ այլ զգեստ, որը կարված էր պատվերով[15]։

«Vogue» ամսագրի շապիկին հայտնված նկարում ևս Միշել Օբաման Վուի՝ յասամանագույն մետաքսից կարած հագուստով էր[16]։ 2009 թվականի ապրիլին Լոնդոն ժամանելուց հետո առաջին տիկնոջ և նախագահ Բարաք Օբամայի Եվրոպա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ Օբաման հագել էր շարտրեզի գույնի մետաքսե զգեստ-պատյան Վուի կողմից։ Հաջորդ օրը Եղիսաբեթ 2-րդ թագուհուն այցի ժամանակ հագել է Վուից վերարկու[17]։ 2009 թվականի ապրիլի 2-ին Օբաման համատեղել է Վուի ստեղծած փիրուզագույն շրջազգեստը կապույտ նկարով կարդիգանի հետ, որը մշակել էր Ջունիա Վատանաբեն նրա՝ Թագավորական ապերայի թատրոն այցելության ժամանակ[18]։

Տիկին Օբաման կրկին Վուից ռուբինով կարմիր թավշից և շիֆոնից զգեստ է կրել 2013 թվականի նախագահի պաշտոնակալության պարահանդեսներում[19]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուն բացահայտ համասեռամոլ է։ Նրա հարսանիքը Գուստավ Ռանգելի հետ կայացել է 2016 թվականին Մեքսիկայում[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. Melissa Magsaysay (2008 թ․ նոյեմբերի 19). «Jason Wu wows Hollywood ... and Washington». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  4. Eric Wilson (2009 թ․ հունվարի 23). «Spotlight on Designer of Gown for Ball». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
  5. «All About Jason Wu: School Year Abroad». W magazine. 2009 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  6. «From Rennes to the Runway». School Year Abroad. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  7. Margo Berman, Robyn Blakeman (2009). The Brains Behind Great Ad Campaigns. ISBN 9780742555518. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  8. «All About Jason Wu». W. 2009 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  9. Melissa Segrest (2009 թ․ հունվարի 20). «Michelle Obama dazzles in Jason Wu-designed ball gown». WFAA television. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  10. Jason Wu creates a limited edition nail polish collection with CND
  11. Jones, Dolly. «Jason Wu For Hugo Boss». Article. Vogue.
  12. Yarhi, Stefania. «Jason Wu». Article. thecanadianencyclopedia.
  13. Home - Mrs.O - Follow the Fashion and Style of First Lady Michelle Obama
  14. Cheryl Lu-Lien Tan (2008 թ․ դեկտեմբերի 1). «The Michelle Obama "Career-Launcher" for Emerging Designer Jason Wu». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  15. Lisa Respers France and Mallory Simon (2009 թ․ հունվարի 20). «Obamas dance, celebrate at inaugural balls». CNN. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  16. «Michelle Obama makes Vogue cover». BBC News. 2009 թ․ փետրվարի 11. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
  17. «What A Difference A Day Makes: An Interview With The Suddenly Superfamous Designer Jason Wu». The Huffington Post. 2009 թ․ ապրիլի 1. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
  18. «Michelle Obama's edgiest fashion statement yet». The Los Angeles Times. 2009 թ․ ապրիլի 2. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
  19. Laura T. Coffey and Meena Hart Duerson. «Once again, Michelle Obama dazzles in inaugural gown by Jason Wu». © 2013 NBCNews.com. All rights reserved. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  20. Chang, Eddy (2016 թ․ ապրիլի 24). «Taipei Watcher: 'Taiwan's glory' marries same-sex partner». Taipei Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Վու» հոդվածին։